Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 3/15 էջ 4–7
  • Ինչ է Քրիստոսի գալուստը իրագործելու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչ է Քրիստոսի գալուստը իրագործելու
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Քրիստոսի իշխանությունը խաղաղությա՞մբ կհաստատվի
  • Օրհնություններ բերող վերականգնման ժամանակներ
  • «Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է»
  • Ինչպես է Քրիստոսի գալուստը ազդում մարդկանց վրա
  • Ի՞նչ պետք է դուք անեք
  • Ի՞նչ է սպասվում մոտ ապագայում
    2008 Դիտարան
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    2011 Դիտարան
  • Թագավորություն, որ «յաւիտեանս չի աւերուիլ»
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • Ի՞նչ է անելու Աստված
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2007 Դիտարան
w07 3/15 էջ 4–7

Ինչ է Քրիստոսի գալուստը իրագործելու

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՍԱՆ ՊԱՈՒԼՈՒՈՒՄ»։ Այսպես էր նկարագրում «Վեժա» պարբերագիրը այն չորս օրերը, երբ 2006 թ. մայիսին կազմակերպված հանցագործությունը Բրազիլիայի ամենամեծ և հարուստ քաղաքին «ծնկի իջեցրեց»։ Մոտ 150 օրինապահներ, հանցագործներ և քաղաքի բնակիչներ սպանվեցին «ավելի քան 100 ժամ տևողություն ունեցող ահաբեկչության» ընթացքում։

Երկրագնդի գրեթե ամեն անկյունում բռնությունը լրատվական միջոցների գլխավոր թեման է։ Ղեկավարները կարծես ի զորու չեն ինչ–որ բան անելու։ Երկրի վրա ապրելը գնալով դառնում է ավելի վտանգավոր։ Հավանաբար, դուք հիասթափված եք, քանի որ ամեն տեղից այնքան շատ վատ լուրեր ենք լսում։ Սակայն շուտով մեծ փոփոխություններ են սպասվում։

Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել, որ գա Աստծու Թագավորությունը, և նրա կամքը լինի «ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6:9, 10)։ Այդ Թագավորությունը կառավարություն է, որի Թագավորը Աստծու կողմից նշանակված Հիսուս Քրիստոսն է։ Այն կվերացնի մարդկության բոլոր խնդիրները։ Սակայն որպեսզի Աստծու Թագավորությունը երկրի վրա փոփոխություններ կատարի, անհրաժեշտ է, որ մարդկային կառավարությունները փոխարինվեն Քրիստոսի իշխանությամբ։ Քրիստոսի գալուստը հենց դա պետք է իրագործի։

Քրիստոսի իշխանությունը խաղաղությա՞մբ կհաստատվի

Արդյոք ազգերը խաղաղությա՞մբ կհնազանդվեն Քրիստոսի իշխանությանը։ Հովհաննես առաքյալին մի տեսիլք էր տրվել, որը պատասխանում է այս հարցին։ Նա գրում է. «Ես տեսայ գազանը [աշխարհի քաղաքական համակարգը] եւ երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը մէկ տեղ ժողովուած որ պատերազմ անեն ձիին վերայ նստողի [Հիսուսի] հետ եւ նորա զօրքերի հետ» (Յայտնութիւն 19:19)։ Ի՞նչ է պատահելու երկրի թագավորներին այդ պատերազմի ժամանակ։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովայի օծյալ Թագավորը «երկաթի գաւազանով.... եւ բրուտի ամանի պէս կ’փշր[ի] նորանց» (Սաղմոս 2:9)։ Քաղաքական համակարգը լիովին կոչնչանա։ Աստծու Թագավորությունը «պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր [մարդկային] թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2:44)։

Իսկ ի՞նչ կպատահի այն մարդկանց, ովքեր հակառակվում են Աստծու Թագավորությանը։ Հիսուսը նկարագրվում է որպես մեկը, ով հայտնվում է երկնքից «իր զօրութեան հրեշտակներովը: Կրակի բոցով վրէժ առնելու նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում.... աւետարանին» (Բ Թեսաղոնիկեցիս 1:7, 8)։ Իսկ Առակաց 2։22–ում գրված է. «Անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից»։

Քրիստոսի գալստյան վերաբերյալ Աստվածաշնչում ասվում է. «Ահա նա գալիս է ամպերով. եւ ամեն աչք կ’տեսնէ նորան» (Յայտնութիւն 1:7)։ Մարդիկ բառացի չեն տեսնի նրան։ Ինչո՞ւ։ Քանի որ Հիսուսը համբարձվեց երկինք որպես ոգեղեն անձնավորություն՝ «անմատոյց լոյսի մէջ բնակուած. որ մարդկանցից ոչ ոք չ’տեսաւ եւ ոչ էլ կարող է տեսնել» (Ա Տիմոթէոս 6:16)։

Կարիք չկա, որ Հիսուսը տեսանելի ձևով գա, որպեսզի երկրի բնակիչները ‘տեսնեն’ նրան, ճիշտ ինչպես կարիք չկար, որ Եհովան տեսանելի ձևով հայտնվեր, երբ Մովսեսի օրերում տասը պատուհաս բերեց եգիպտացիների վրա։ Այդ ժամանակ մարդիկ կասկած անգամ չունեին, որ պատուհասները Եհովայի կողմից են, և նրանք ստիպված եղան ընդունել նրա զորությունը (Ելից 12:31)։ Նմանապես, երբ Քրիստոսը գործի անցնի որպես Եհովայի դատավճիռը Իրագործող, ամբարիշտները ստիպված կլինեն «տեսնել», կամ՝ գիտակցել, որ Աստված օգտագործում է Հիսուսին՝ իրենց դատելու համար։ Նրանք կհասկանան դա, քանի որ մարդկությանը նախապես կզգուշացվի այդ մասին։ Իրականում «ամեն աչք կ’տեսնէ [Հիսուսին].... եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը» (Յայտնութիւն 1:7)։

Շատ կարևոր է, որ նախքան երկրի վրա իսկական խաղաղության հաստատվելը, կործանվեն ամբարիշտները և այս չար համակարգը։ Քրիստոսը կիրագործի դա։ Նա լիարժեք իշխանություն կունենա երկրի բոլոր գործերի վրա, ինչի շնորհիվ արագ փոփոխություններ տեղի կունենան։

Օրհնություններ բերող վերականգնման ժամանակներ

Այդ ժամանակաշրջանը Պետրոս առաքյալը կոչեց «ամեն բաների հաստատուելու [«վերականգնման», ՆԱ] ժամանակները, որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ» (Գործք 3:21)։ Այս վերականգնումը ներառում է այն փոփոխությունները, որոնք տեղի կունենան երկրի վրա Քրիստոսի իշխանության ընթացքում։ Մարգարեներից մեկը, ում հետ Աստված խոսել է «վերականգնման ժամանակներ[ի]» մասին, Եսայիան է, որն ապրել է մ.թ.ա. ութերորդ դարում։ Նա կանխագուշակել է, որ Հիսուս Քրիստոսը՝ «Խաղաղութեան իշխան[ը]», երկրի վրա խաղաղություն պետք է վերականգներ։ Քրիստոսի իշխանության մասին նրա մարգարեության մեջ գրված է. «Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ» (Եսայիա 9:6, 7)։ Հիսուսի շնորհիվ մարդիկ կսովորեն խաղաղությամբ ապրել։ Երկրի վրա բնակվողները «կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37:11)։

Քրիստոսի իշխանության ներքո կլինի՞ արդյոք աղքատություն և սով։ Եսայիան ասել է. «Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով» (Եսայիա 25:6)։ Իսկ սաղմոսերգուն երգել է. «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Սաղմոս 72:16)։ Դեռ ավելին, երկրի բնակիչների մասին հետևյալն ենք կարդում. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն եւ նորանց պտուղն ուտեն: Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները» (Եսայիա 65:21, 22)։

Եսայիա մարգարեն կանխագուշակել է նաև, որ հիվանդություն և մահ չեն լինելու։ Աստված Եսայիայի միջոցով ասել է. «Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին: Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է» (Եսայիա 35:5, 6)։ Եվ «այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33:24)։ Աստված «պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից» (Եսայիա 25:8)։

Իսկ ի՞նչ է տեղի ունենալու նրանց հետ, ովքեր «գերեզմաններումն են» (Յովհաննէս 5:28, 29)։ Եսայիան նախագուշակել է. «Քո մեռելները պիտի կենդանանան.... [նրանք] պիտի կանգնեն» (Եսայիա 26:19)։ Այո, նրանք, ովքեր քնած են մահվան քնով, ետ՝ կյանքի են բերվելու։

«Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է»

Քրիստոսի գալուստը ամբողջովին կվերականգնի Երկիր մոլորակը։ Այն կվերածվի չքնաղ դրախտի, և մարդկությունը միավորված կլինի ճշմարիտ Աստծու երկրպագության մեջ։ Կարո՞ղ ենք վստահ լինել, որ Հիսուս Քրիստոսին կհաջողվի երկրի վրայից վերացնել ամբարիշտներին և արդար պայմաններ հաստատել։

Մտածիր Հիսուսի ունեցած զորության և իշխանության մասին։ Նրա առնչությամբ Աստվածաշնչում գրված է. «Աստված քո աթոռն է հավիտյանս հավիտենից, և քո թագավորության գավազանը ուղղության գավազան է։ Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը» (Եբրայեցիս 1:8, 9, ՆԱ)։ Հիսուսը իր աթոռը, այսինքն՝ իր դիրքը, կամ՝ իշխանությունը ստանում է Եհովայից։ Աստված է Հիսուսին այդ իշխանությունը Տվողը։ Ոչ մի դժվարություն անլուծելի չի լինի Հիսուսի համար։

Իր հարությունից հետո Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս» (Մատթէոս 28:18)։ Իսկ Ա Պետրոս 3։22–ում արձանագրված է. «Հրեշտակներն եւ իշխանութիւններն եւ զօրութիւններն հնազանդ[վում են] նորան»։ Ուրիշ ոչ մի ուժ կամ իշխանություն չի կարող հակառակվել Հիսուսին։ Ոչ մի բան չի կարող ետ պահել նրան, որպեսզի նա տևական օրհնություններ բերի մարդկությանը։

Ինչպես է Քրիստոսի գալուստը ազդում մարդկանց վրա

Թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը գրեց. «Անդադար յիշում ենք ձեր հաւատի գործը եւ սէրի աշխատանքը, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յոյսի համբերութիւնը Աստուծոյ եւ մեր Հօր առաջին» (Ա Թեսաղոնիկեցիս 1:3)։ Այդպիսով Պողոսը ցույց տվեց, որ նրանց արդյունավետ աշխատանքը և տոկունությունը դրսևորվում էր շնորհիվ Հիսուս Քրիստոսի հանդեպ հույսի։ Այդպիսի հույսը ընդգրկում է Քրիստոսի գալստյան հանդեպ հավատը, ինչպես նաև այն, որ դրա միջոցով վերականգնում է լինելու։ Նման հույսը կարող է զորացնել ճշմարիտ քրիստոնյաներին և օգնել տոկալու դժվարին հանգամանքներում։

Քննենք Կառլոսի օրինակը, որն ապրում է Սան Պաուլուում (Բրազիլիա)։ 2003 թ. օգոստոսին հայտնաբերվեց, որ Կառլոսը քաղցկեղ ունի։ Դրանից հետո նա ութ անգամ վիրահատվել է, որի պատճառով սուր ցավեր է ունեցել և ուժասպառ եղել։ Այնուամենայնիվ, Կառլոսը շարունակում է քաջալերանքի աղբյուր լինել ուրիշների համար։ Օրինակ՝ մեծ հիվանդանոցի առջև վկայություն տալիս նա հանդիպեց մեկ ուրիշ Եհովայի վկայի, որի ամուսինը քիմիաբուժություն էր անցնում։ Քանի որ Կառլոսը զգացել էր քաղցկեղի սարսափելի հետևանքները, նա կարողացավ քաջալերել և մխիթարել թե՛ ամուսնուն, թե՛ կնոջը։ Հետագայում ամուսիններն ասացին, որ այդ զրույցը «էմոցիոնալ առումով մեծ քաջալերանք եղավ» իրենց համար։ Այդպես վարվելով՝ Կառլոսը զգաց Պողոսի խոսքերի ճշմարտացիությունը. «[Աստված] մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը, որ մենք կարող լինենք մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են՝ այն մխիթարութիւնովն որով մենք Աստուածանից մխիթարվում ենք» (Բ Կորնթացիս 1:4)։

Ի՞նչն է զորացնում Կառլոսին, չնայած իր հիվանդությանը, շարունակելու քաջալերել ուրիշներին։ Քրիստոսի գալստյան հույսը և այն ամենը, որ նա պետք է իրագործի, մղում է Կառլոսին անելու այն, ինչ «բարին» է (Գաղատացիս 6:9)։

Նկատի առնենք նաև Սեմյուելի օրինակը, որի եղբայրը սպանվեց իր հոր տանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա։ Նրա վրա կրակել էին տասը անգամ։ Դիակը ութ ժամ մնացել էր մայթի վրա, մինչ ոստիկանությունը քննում էր հանցագործությունը։ Սեմյուելը չի կարողանում մոռանալ այդ օրը։ Սակայն նա զորանում է այն հույսով, որ Քրիստոսը կվերացնի երկրի վրայից ամեն տեսակի չարություն, և որ իր արդար իշխանությունը մարդկությանը օրհնություններ կբերի։ Սեմյուելը հաճախ պատկերացնում է, թե ինչպես է գրկախառնվելու իր հարություն առած եղբորը երկրային Դրախտում (Գործք 24:15)։

Ի՞նչ պետք է դուք անեք

Դուք մխիթարություն կստանաք՝ իմանալով Քրիստոսի գալստյան, նաև այն մասին, թե ինչ դրանով կիրագործվի։ Հիսուս Քրիստոսը, անկասկած, կլուծի մարդկության բոլոր խնդիրները և կվերացնի չարությունը։

Ի՞նչ պետք է դուք անեք վայելելու համար այն օրհնությունները, որոնք Քրիստոսի իշխանության ժամանակ թափվելու են մարդկության վրա։ Մանրամասնորեն ուսումնասիրեք Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը։ Իր Հորը աղոթելիս Հիսուսն ասաց. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17:3)։ Նպատակ դրեք ուսումնասիրելու այն, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Ձեր տեղանքում ապրող Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ այդ հարցում։ Մենք սրտանց հրավիրում ենք ձեզ կապ հաստատել նրանց հետ կամ գրել այս պարբերագրի հրատարակիչներին։

[նկարներ 7–րդ էջի վրա]

Քրիստոսի գալուստը լիարժեք վերականգնում կբերի երկրի վրա

[թույլտվությամբ]

Inset, background only: Rhino and Lion Park, Gauteng, South Africa

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը