Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 8/1 էջ 27
  • «Առ երեխադ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Առ երեխադ»
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի հրե զորքը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը։ Իսկ դու տեսնո՞ւմ ես
    2013 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
  • Երկու տղաներ, որոնք կյանքի բերվեցին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
2010 Դիտարան
w10 8/1 էջ 27

Մոտեցեք Աստծուն

«Առ երեխադ»

Դ ԹԱԳԱՒՈՐԱՑ 4։8–37

ԾՆՈՂԻ համար ամենամեծ ցավը երեխայի կորուստն է։ Սակայն Եհովա Աստված ի զորու է հետ բերելու նման կորուստը։ Դրանում կարող ենք համոզված լինել, քանի որ նա անցյալում ոմանց օժտել է մահացածներին հարություն տալու զորությամբ։ Այդպիսի մի պատմություն է արձանագրված Դ Թագաւորաց 4։8–37 համարներում։ Այնտեղ պատմվում է, թե ինչպես Եղիսե մարգարեն հարություն տվեց մի փոքրիկ տղայի։

Այդ դեպքը տեղի է ունեցել Սունամ քաղաքում։ Մի ամուլ կին իր ամուսնու հետ հյուրասիրություն էր ցույց տալիս Եղիսեին՝ նրան ապահովելով ուտելիքով և սենյակով, որի համար մարգարեն շատ երախտապարտ էր։ Մի օր նա այդ կնոջն ասում է. «Եկող տարի հէնց այս ժամանակին մի որդի կ’գրկես»։ Անիրականալի թվացող երազանքը իրականություն է դառնում. նա որդի է ծնում։ Սակայն նրա ուրախությունը երկար չի տևում։ Մի քանի տարի անց, երբ տղան գնում է արտ, գլուխը սկսում է ուժեղ ցավել։ Նրան տանում են տուն, որտեղ նա մոր ծնկների վրա մահանում է (16, 19, 20 համարներ)։ Վշտահար մայրը վերցնում է փոքրիկ տղայի մարմինը և տանում ու զգուշորեն դնում է մարգարեի մահճակալի վրա։

Իր ամուսնու համաձայնությամբ երեխայի մայրն իսկույն ճանապարհ է ընկնում և 30 կիլոմետր անցնելով՝ գնում է Կարմեղոս լեռան մոտ՝ Եղիսեին տեսնելու։ Սակայն երբ հանդիպում է նրան, չի արտասվում և չի ողբում։ Ինչո՞ւ։ Գուցե նա լսել է այն մասին, որ Եղիա մարգարեն՝ Եղիսեի նախորդը, հարություն է տվել մի այրու մինուճար զավակին (Գ Թագաւորաց 17։17–23)։ Եվ գուցե նա հավատում է, որ Եղիսեն կարող է իր որդուն էլ հրաշքով հարություն տալ։ Ամեն դեպքում նա Եղիսեին ասում է, որ մինչև չհամաձայնվի իր հետ գնալ, տուն չի վերադառնա։

Երբ նրանք գալիս են Սունամ, Եղիսեն մենակ մտնում է այն սենյակը, որտեղ հաճախ գիշերում էր։ Այնտեղ՝ անկողնու վրա, տեսնում է երեխայի անկենդան մարմինը (32 համար)։ Մարգարեն սկսում է թախանձագին աղոթել Եհովային։ Երբ նա մեկնվում է երեխայի մարմնի վրա, այն սկսում է տաքանալ, և դարձյալ լսվում է նրա սրտի բաբախյունը։ Եղիսեն կանչում է երեխայի մորը և ասում. «Առ երեխադ»։ Այս խոսքերն, անկասկած, ամոքում են մոր վիշտը, և նրա սիրտը ուրախությամբ է լցվում (34, 36 համարներ)։

Այս պատմությունն, իրոք որ, հուսադրող է և մխիթարական։ Եհովան հասկանում է երեխա կորցրած ծնողի ցավը։ Եվ ավելին, նա փափագում է վերադարձնել այդ կորուստը (Յոբ 14։14, 15)։ Փոքրիկ տղայի հարությունը, ինչպես նաև Աստվածաշնչում արձանագրված մյուս հարության դեպքերը օրինակ են այն բանի, թե Եհովան ավելի մեծ մասշտաբով ինչ է անելու գալիք արդար նոր աշխարհումa։

Իհարկե, հարության վերաբերյալ Աստվածաշնչի խոստումը ամբողջությամբ չի վերացնում հարազատի մահվան պատճառած ցավը։ Մի հավատարիմ քրիստոնյա տղամարդ, որը կորցրել է իր միակ զավակին, ասում է. «Սրտիս ցավը չի անցնի, մինչև որ նորից չգրկեմ որդուս»։ Պատկերացրու, որ մի օր կյանքի կվերադառնա քո հարազատը, և դարձյալ կգրկես նրան։ Այդ միտքն անգամ կարող է թեթևություն պատճառել քեզ։ Մի՞թե չես ցանկանա ավելին իմանալ այն Աստծու մասին, որն այս հրաշալի հույսն է տալիս։

[Ծանոթագրություն]

a Մահացածների հարության մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, 7-րդ գլուխ (հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը