Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 9/15 էջ 25–29
  • Եհովան ճանաչո՞ւմ է քեզ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան ճանաչո՞ւմ է քեզ
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հավատ ունեցողների հայրը
  • Եհովային սպասելով՝ ցույց ենք տալիս մեր հավատը
  • Խոնարհության և հպարտության օրինակներ
  • Եհովային հնազանդվելու համար խոնարհություն է պահանջվում
  • Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են
  • Հավատարմորեն հնազանդվեցեք Աստծո իշխանությանը
    2002 Դիտարան
  • «Հաւատով ենք ընթանում եւ ոչ թէ երեւոյթների վրայ հիմնուած»
    1998 Դիտարան
  • Նրանք ըմբոստանում են Եհովայի դեմ
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Եհովան նրան կոչեց «իմ ընկեր»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2011 Դիտարան
w11 9/15 էջ 25–29

Եհովան ճանաչո՞ւմ է քեզ

«Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են» (2 ՏԻՄՈԹ. 2։19)։

1, 2. ա) Ի՞նչն էր Հիսուսի համար կարևոր։ բ) Ո՞ր հարցերի մասին արժե մտածել։

ՄԻ ՕՐ փարիսեցիներից մեկը մոտեցավ Հիսուսին ու հարցրեց. «Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը»։ Նա էլ պատասխանեց. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթ. 22։35–37)։ Հիսուսը շատ էր սիրում իր երկնային Հորը և ապրում էր այդ խոսքերի համաձայն։ Նրա կյանքի հավատարիմ ընթացքը ցույց էր տալիս, որ նրան հետաքրքրում էր, թե ինչ համբավ ունի Եհովայի մոտ։ Հետևաբար իր մահից կարճ ժամանակ առաջ Հիսուսը կարող էր ասել, որ Աստված ճանաչում է իրեն իբրև մեկի, ով հավատարմորեն հնազանդվել է նրա պատվիրաններին, ուստիև մնացել Աստծու սիրո մեջ (Հովհ. 15։10)։

2 Այսօր շատերն են ասում, որ սիրում են Աստծուն։ Ինչ խոսք, մենք նույնպես սիրում ենք նրան։ Սակայն կան կարևոր հարցեր, որոնց մասին արժե մտածել։ Աստված ճանաչո՞ւմ է ինձ։ Ի՞նչ կարծիք ունի իմ մասին։ Նա ինձ ճանաչո՞ւմ է իբրև մեկի, ով իրեն է պատկանում (2 Տիմոթ. 2։19)։ Երբ մտածում ենք Տիեզերքի Գերիշխանի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների մասին, հասկանում ենք, թե ինչ մեծ պատիվ է նրա հետ մտերիմ լինելը։

3. Ինչո՞ւ ոմանք վստահ չեն, որ Եհովան իրենց իրենն է համարում, և ի՞նչը կօգնի փոխելու այդ տեսակետը։

3 Սակայն ոմանց համար, ովքեր շատ են սիրում Եհովային, գուցե դժվար լինի հավատալ, որ Աստծու մոտ կարող են լավ համբավ ունենալ։ Ոմանք անարժեքության զգացում ունեն և այդ պատճառով վստահ չեն, որ Եհովան իրենց իրենն է համարում։ Այնուամենայնիվ, որքա՜ն ուրախ պետք է լինենք, որ Աստված մեզ այլ կերպ է նայում (1 Սամ. 16։7)։ Պողոս առաքյալն իր հավատակիցներին ասաց. «Եթե մեկը սիրում է Աստծուն, Աստված ճանաչում է նրան» (1 Կորնթ. 8։3)։ Աստծու հանդեպ սերը կարևոր նախապայման է նրա կողմից ճանաչված լինելու համար։ Մտածիր. ինչո՞ւ ես կարդում այս պարբերագիրը։ Ինչո՞ւ ես ձգտում ծառայել Եհովային քո ողջ սրտով, հոգով, մտքով ու զորությամբ։ Եթե նվիրվել ես Աստծուն ու մկրտվել, ի՞նչն է մղել քեզ այդ քայլն անելու։ Աստվածաշունչը բացատրում է, որ Եհովան՝ սրտեր Քննողը, ցանկալիներին դեպի իրեն է ձգում (կարդա՛ Անգե 2։7; Հովհաննես 6։44)։ Հետևաբար, դու ծառայում ես Եհովային, քանի որ նա է քեզ ձգել դեպի իրեն։ Նա երբեք չի լքի նրանց, ովքեր հավատարիմ են մնում իրեն։ Աստծու աչքում նրանք շատ թանկ են ու սիրելի (Սաղ. 94։14)։

4. Ինչո՞ւ պետք է միշտ խորհենք Աստծու կողմից ճանաչված լինելու մեր առանձնաշնորհման մասին։

4 Քանի որ Եհովան ձգել է մեզ դեպի իրեն, մենք պետք է ջանանք մնալ նրա սիրո մեջ (կարդա՛ Հուդա 20, 21)։ Հիշիր՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ կարող է այնպես պատահել, որ շեղվենք ու հեռանանք Աստծուց (Եբր. 2։1; 3։12, 13)։ Օրինակ՝ 2 Տիմոթեոս 2։19-ի խոսքերը գրելուց առաջ Պողոս առաքյալը խոսեց Հիմենեոսի և Ֆիլետոսի մասին։ Մի ժամանակ նրանք Եհովայինն էին, բայց հետո շեղվեցին ճշմարտությունից (2 Տիմոթ. 2։16–18)։ Հիշիր նաև, որ Գաղատիայի ժողովներում էլ ոմանք, որոնց ճանաչում էր Աստված, չմնացին հոգևոր լույսի մեջ (Գաղ. 4։9)։ Թող որ միշտ թանկ գնահատենք այն, որ Աստծու մոտ լավ համբավ ունենք։

5. ա) Ո՞ր հատկություններն են Աստծու համար արժեքավոր։ բ) Ի՞նչ օրինակներ ենք քննելու։

5 Որոշ հատկություններ մեզ ավելի թանկ են դարձնում Եհովայի աչքում (Սաղ. 15։1–5; 1 Պետ. 3։4)։ Օրինակ՝ խոնարհությունն ու հավատը բնորոշ են եղել նրանց, որոնց ճանաչել է Եհովան։ Այժմ կքննենք երկու մարդկանց օրինակներ և կտեսնենք, թե այդ հատկությունները ինչպես են նպաստել, որ նրանք Եհովայի աչքում ցանկալի լինեն։ Նաև կքննենք մի մարդու օրինակ, որը մտածում էր, թե լավ ճանաչում ունի Աստծու մոտ, բայց հպարտացավ ու մերժվեց Եհովայի կողմից։ Այդ օրինակներից մենք արժեքավոր դասեր կքաղենք։

Հավատ ունեցողների հայրը

6. ա) Աբրահամն ինչպիսի՞ հավատ էր դրսևորում Եհովայի խոստումների հանդեպ։ բ) Ի՞նչ առումով էր Եհովան ճանաչում Աբրահամին։

6 Աբրահամը «հավատ էր ընծայում Եհովային»։ Իրականում, նա կոչվում է «հավատ ունեցողների հայր» (Ծննդ. 15։6; Հռոմ. 4։11)։ Հավատով Աբրահամը թողեց իր տունը, հարմարավետ կյանքը, ընկերներին, որ ճանապարհ ընկնի մի հեռավոր երկիր (Ծննդ. 12։1–4; Եբր. 11։8–10)։ Տարիներ հետո էլ Աբրահամի հավատը ամուր էր։ Դա հստակ երևում է այն դեպքից, երբ նա, հնազանդվելով Աստծու պատվերին, «համարյա թե զոհ մատուցեց» իր որդի Իսահակին (Եբր. 11։17–19)։ Նա հավատում էր Եհովայի խոստումներին, ինչը նրան առանձնահատուկ էր դարձնում Եհովայի աչքին։ Աստված իսկապես ճանաչում էր Աբրահամին (կարդա՛ Ծննդոց 18։19)։ Եհովան ոչ թե պարզապես տեղյակ էր նրա գոյության մասին, այլ նրան իր ընկերն էր համարում (Հակ. 2։22, 23)։

7. Ինչո՞վ է ուշագրավ Աբրահամի հավատը։

7 Ուշագրավ է այն, որ Աբրահամը իր կյանքի տարիներին չստացավ իրեն խոստացված երկիրը որպես ժառանգություն և չտեսավ իր սերունդը՝ «ծովափի ավազահատիկների չափ» շատ (Ծննդ. 22։17, 18)։ Սակայն, չնայած դրան, նա պահպանեց իր ամուր հավատը Եհովայի հանդեպ։ Նա գիտեր, որ Աստծու տված ամեն մի խոստում հավասարազոր էր կատարված լինելուն։ Այդ հավատը Աբրահամը դրսևորեց ողջ կյանքում (կարդա՛ Եբրայեցիներ 11։13)։ Իսկ մեզ Եհովան ճանաչո՞ւմ է իբրև մեկի, ով Աբրահամի պես ամուր հավատ ունի։

Եհովային սպասելով՝ ցույց ենք տալիս մեր հավատը

8. Ի՞նչ ցանկություններ ոմանք կուզեին իրագործել։

8 Գուցե որոշ ցանկություններ ունենք, որ փափագում ենք իրագործել. ամուսնանալ, երեխաներ ունենալ, առողջ լինել... Սրանք բնական ցանկություններ են։ Սակայն շատերի համար այս ցանկություններից որոշները գուցե չեն իրականանում։ Եթե մեր պարագան էլ նույնն է, այն, թե ինչպես կվարվենք այդ իրավիճակում, ցույց կտա, թե ինչպիսին է մեր հավատը։

9, 10. ա) Ինչպե՞ս են ոմանք փորձել իրագործել իրենց ցանկությունները։ բ) Ո՞րն է քո տեսակետը Աստծու խոստումների իրականացման վերաբերյալ։

9 Որքա՜ն անխոհեմ կլինի, եթե փորձենք այդ ցանկությունները իրականացնել՝ Աստծու տված իմաստությանը հակառակ գործելով։ Դա հոգևոր մեծ վնաս կհասցնի մեզ։ Օրինակ՝ ոմանք բուժման այնպիսի մեթոդներ են ընտրել, որոնք հակասում են Աստծու չափանիշներին։ Մյուսները այնպիսի աշխատանք են ընտրել, որը կտրել է նրանց իրենց ընտանիքից ու ժողովի հանդիպումներից։ Ոմանք էլ ռոմանտիկ փոխհարաբերություններ են զարգացրել այնպիսի անհատների հետ, ովքեր չեն երկրպագում Եհովային։ Այդպիսի ընթացք բռնելով՝ արդյո՞ք քրիստոնյան ցույց է տալիս, որ ձգտում է լավ համբավ ունենալ Աստծու մոտ։ Ի՞նչ կզգար Եհովան, եթե Աբրահամը չհամբերեր, թե երբ է Աստված իրականացնելու իր խոստումները, և նրան սպասելու փոխարեն՝ նախաձեռնություն վերցներ, ինչ-որ տեղ բնակություն հաստատեր ու իր համար «հռչակավոր անուն ստեղծեր» (համեմատի՛ր Ծննդոց 11։4)։ Կպահպանե՞ր արդյոք այն լավ համբավը, որ ուներ Աստծու մոտ։

10 Իսկ դո՞ւ ինչ ես փափագում տեսնել իրականացած։ Բավականին ամո՞ւր է հավատդ, որ սպասես Եհովային, որը խոստանում է կատարել քո բոլոր ցանկությունները, որոնք համապատասխանում են իր կամքին (Սաղ. 145։16)։ Հնարավոր է՝ Աստծու խոստումների մի մասը չիրականանա այնքան շուտ, որքան մենք կուզեինք, ինչպես եղավ Աբրահամի պարագայում։ Սակայն Եհովան գնահատում է այն, որ Աբրահամի պես ամուր հավատ ենք զարգացնում և դրսևորում ենք մեր կյանքում։ Դա, ինչ խոսք, մեծ օգուտներ կտա մեզ (Եբր. 11։6)։

Խոնարհության և հպարտության օրինակներ

11. Կորխը հավանաբար ի՞նչ առանձնաշնորհումներ է ունեցել, և դա ի՞նչ է ցույց տալիս Աստծու հետ նրա փոխհարաբերությունների մասին։

11 Մովսեսն ու Կորխը Եհովայի առաջնորդությունն ու որոշումները հարգելու հարցում իրար հակապատկեր էին։ Նրանց գործերից կարելի է հասկանալ, թե Եհովան ինչ կարծիք ուներ նրանց մասին։ Կորխը ղևտացի էր՝ Կահաթյանների տոհմից, և շատ առանձնաշնորհումներ ուներ։ Հավանաբար նա ականատես է եղել, թե ինչպես է Իսրայելը անցել Կարմիր ծովի միջով, մասնակցել է Սինա լեռան մոտ անհնազանդ իսրայելացիների դեմ Եհովայի դատաստանը իրագործելուն և առանձնաշնորհում է ունեցել օգնելու ուխտի տապանակը տեղափոխել (Ելք 32։26–29; Թվեր 3։30, 31)։ Ակներևաբար, տարիներ շարունակ նա նվիրված է եղել Եհովային և Իսրայելում վայելել է շատերի հարգանքը։

12. Ինչպես պատկերված է 28-րդ էջում, Կորխի հպարտությունն ի՞նչ հետևանք թողեց Աստծու մոտ ունեցած իր համբավի վրա։

12 Սակայն երբ Իսրայել ժողովուրդը Ավետյաց երկիր գնալու ճանապարհին էր, Կորխը կարծեց, թե ժողովրդին սխալ ձևով է առաջնորդություն տրվում, և ուզեց փոփոխություն անել։ Ժողովրդից 250 առաջնորդություն վերցնող մարդիկ Կորխի կողմն անցան։ Թե՛ Կորխը, թե՛ այդ մարդիկ վստահ էին, որ Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունեն։ Նրանք ասացին Մովսեսին. «Բավակա՛ն է։ Ժողովի մեջ բոլորն էլ սուրբ են, և Եհովան նրանց մեջ է» (Թվեր 16։1–3)։ Ինչպիսի՜ մեծամտություն և հպարտություն։ Մովսեսն ասաց նրանց. «Եհովան կիմացնի, թե ով է իրեն պատկանում» (կարդա՛ Թվեր 16։5)։ Հաջորդ օրվա վերջում Կորխը և ապստամբության մեջ նրա կողմն անցած մարդիկ մահվան մատնվեցին (Թվեր 16։31–35)։

13, 14. Մովսեսն ինչպե՞ս խոնարհություն դրսևորեց։

13 Ի տարբերություն Կորխի՝ Մովսեսը «երկրի երեսին եղող բոլոր մարդկանցից ամենահեզն էր» (Թվեր 12։3)։ Նրա հեզությունն ու խոնարհությունը դրսևորվում էր նրանով, որ նա վճռականությամբ հետևում էր Եհովայի առաջնորդությանը (Ելք 7։6; 40։16)։ Ոչ մի արձանագրություն չկա, որ Մովսեսը հարցականի տակ դրած լինի Եհովայի գործելակերպը կամ բարկանա, որ ստիպված է հետևել նրա առաջնորդությանը։ Օրինակ՝ Եհովան խորանը կառուցելու վերաբերյալ Մովսեսին մանրամասն հրահանգներ տվեց նույնիսկ այնպիսի մանրուքների վերաբերյալ, թե վրանի պաստառների վրա քանի կապօղակ պետք է արվի և թելը ինչ գույն պետք է լինի (Ելք 26։1–6)։ Եթե Աստծու կազմակերպության մեջ վերակացուներից որևէ մեկը, թվում է, թե որոշ հարցերի վերաբերյալ քեզ չափազանց մանրամասն հրահանգներ է տալիս, գուցե երբեմն հուսահատվես։ Պետք է հիշել, սակայն, որ Եհովան կատարյալ վերակացու է, որը հանձնարարություններ տալով հանդերձ վստահում է իր ծառաներին։ Եթե նա մանրամասն հրահանգներ է տալիս, ուրեմն պատճառներ ունի այդպես վարվելու։ Ուշադրություն դարձրու, որ Մովսեսը չվրդովվեց Եհովայի վրա այդ աստիճան փոքր մանրամասնությունների համար և չմտածեց, թե Եհովան ստորացնում է իրեն և զրկում ստեղծագործելու ազատությունից։ Ընդհակառակը՝ նա ուշադիր հետևում էր, որ աշխատողները ամեն ինչ անեին «հենց այնպես», ինչպես Եհովան էր պատվիրել (Ելք 39։32)։ Ինչպիսի՜ խոնարհություն։ Մովսեսը գիտակցում էր, որ դա Եհովայի գործն է և որ ինքը միայն միջոց է այդ գործն անելու համար։

14 Մովսեսի խոնարհությունը ակնառու էր նաև այն ժամանակ, երբ մի այնպիսի դժվարին իրավիճակում հայտնվեց, որի հետևանքները հետագայում ստիպված եղավ կրել։ Մի անգամ, երբ ժողովուրդը տրտունջ էր բարձրացրել, թե ջուր չունի, Մովսեսը կորցրեց իր ինքնատիրապետումը և չսրբացրեց Աստծուն ժողովրդի առաջ։ Հետևանքը եղավ այն, որ Եհովան զրկեց նրան ժողովրդին Ավետյաց երկիր առաջնորդելու առանձնաշնորհումից (Թվեր 20։2–12)։ Նա և իր եղբայր Ահարոնը տարիներ շարունակ տարել էին այդ ժողովրդի փնթփնթոցը։ Բայց իր թույլ տված այդ մեկ սխալ արարքի պատճառով Մովսեսը չէր տեսնելու այն խոստման իրականացումը, որին այդքան երկար սպասել էր։ Ինչպե՞ս արձագանքեց նա։ Հուսահատվելու փոխարեն՝ խոնարհությամբ ընդունեց Եհովայի որոշումը։ Նա գիտեր, որ Եհովան արդար Աստված է և «նրա մեջ անարդարություն չկա» (2 Օրենք 3։25–27; 32։4)։ Այո՛, Մովսեսի գործերը հստակ ցույց են տալիս, որ Եհովան ճանաչում էր նրան (կարդա՛ Ելք 33։12, 13)։

Եհովային հնազանդվելու համար խոնարհություն է պահանջվում

15. Ի՞նչ ենք սովորում Կորխի հպարտ ընթացքից։

15 Եհովան ճանաչում է մեզ, թե ոչ, կախված է նրանից, թե ինչպես ենք արձագանքում ամբողջ աշխարհում քրիստոնեական ժողովում արվող փոփոխություններին և այն որոշումներին, որ կայացնում են առաջնորդություն վերցնողները։ Կորխն ու նրա կողմնակիցները մեծամտության, հպարտության և անհավատության պատճառով օտարացան Աստծուց։ Նա մտածում էր, թե տարեց Մովսեսն է ամեն օր որոշումներ կայացնողը, բայց իրականում Եհովան էր առաջնորդում ժողովրդին։ Կորխը չէր ընդունում այդ փաստը, ինչի պատճառով հավատարիմ չեղավ այն մարդկանց, որոնց Եհովան նշանակել էր։ Որքա՜ն իմաստուն կլիներ նա, եթե սպասեր Եհովային, որպեսզի վերջինս պարզաբաներ խնդիրը կամ փոփոխություններ աներ, եթե իրականում դրա կարիքը կար։ Հպարտության պատճառով նա կորցրեց տարիների ընթացքում ձեռք բերած հավատարիմ ծառայողի իր համբավը։

16. Մովսեսի խոնարհության օրինակին հետևելը ի՞նչ դրական արդյունք կունենա։

16 Կորխի մասին պատմությունը լուրջ նախազգուշացում է ժողովի երեցների և մյուս անդամների համար։ Եհովային սպասելու և նշանակված եղբայրների առաջնորդությանը հետևելու համար խոնարհություն է պահանջվում։ Ցույց տալի՞ս ենք, որ Մովսեսի պես հեզ ենք ու խոնարհ։ Ընդունո՞ւմ ենք, որ ժողովում առաջնորդություն վերցնողները Եհովայի կողմից են նշանակված։ Հնազանդվո՞ւմ ենք նրանց տված առաջնորդությանը։ Կարողանո՞ւմ ենք կառավարել մեր զգացմունքները, երբ հիասթափություններ ենք ունենում։ Եթե այո, ապա մենք լավ համբավ ունենք Եհովայի մոտ, և նա ճանաչում է մեզ։ Մեր խոնարհությունն ու հնազանդությունը մեզ ցանկալի են դարձնում Եհովայի աչքին։

Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են

17, 18. Ի՞նչը կօգնի մեզ շարունակելու Աստծու կողմից ճանաչված լինել ու նրան պատկանել։

17 Մենք օգուտներ կքաղենք, եթե խորհրդածենք այն մարդկանց օրինակների շուրջ, որոնց Եհովան ձգել է դեպի իրեն և որոնք նրա մոտ լավ համբավ ունեն։ Աբրահամն ու Մովսեսը անկատար էին և թերություններ ունեին, ինչպես մենք։ Այնուամենայնիվ, Եհովան ճանաչում էր նրանց և իրենն էր համարում։ Իսկ Կորխի օրինակից տեսնում ենք, որ հնարավոր է՝ այնպես պատահի, որ հեռանանք Եհովայից, և այդ ժամանակ նա այլևս չի հավանի մեզ։ Ուստի լավ կլինի, եթե յուրաքանչյուրս հարցնի իրեն. «Եհովան ի՞նչ կարծիք ունի իմ մասին։ Ի՞նչ կարող եմ սովորել աստվածաշնչյան այս օրինակներից»։

18 Կարող ենք սրտապնդվել՝ իմանալով, որ Եհովան բոլոր հավատարիմներին, որոնց դեպի իրեն է ձգել, իրենն է համարում։ Շարունակիր հավատ, խոնարհություն և այնպիսի հատկություններ զարգացնել, որոնք քեզ ավելի ցանկալի կդարձնեն Աստծու աչքում։ Ինչ խոսք, անհամեմատելի մեծ պատիվ է այն, որ Եհովան ճանաչում է մեզ։ Բոլոր նրանք, ովքեր ունեն նրա հավանությունը, բավարարվածությամբ լի կյանքով են ապրում հիմա և հրաշալի օրհնություններ կստանան ապագայում (Սաղ. 37։18)։

Հիշո՞ւմ ես

• Ի՞նչ լավ համբավ կարող ես ունենալ Եհովայի մոտ։

• Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Աբրահամի հավատը։

• Ի՞նչ ենք սովորում Կորխի և Մովսեսի օրինակներից։

[նկար 26-րդ էջի վրա]

Աբրահամի պես՝ հավատո՞ւմ ենք, որ Եհովան ամբողջությամբ կկատարի իր խոստումները

[նկար 28-րդ էջի վրա]

Կորխը խոնարհություն չդրսևորեց և չհնազանդվեց առաջնորդությանը

[նկար 29-րդ էջի վրա]

Եհովան ճանաչո՞ւմ է քեզ իբրև մեկի, որը խոնարհությամբ հնազանդվում է առաջնորդությանը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը