Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 11/15 էջ 15–16
  • «Հաշմանդամ եմ, բայց ոչ ընդմիշտ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Հաշմանդամ եմ, բայց ոչ ընդմիշտ»
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կյանք՝ դժվարություններով հանդերձ
  • Անսպասելի առաջարկ
  • Ինչպե՞ս եմ կարողանում ուրախ լինել
    2009 Դիտարան
  • Ինչո՞ւ եմ ես հիվանդ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Երջանիկ ընտանիքներ. մաս առաջին
    2010 Արթնացե՛ք
  • Հույս, որն ինձ կրկին կյանք տվեց
    2014 Արթնացե՛ք
Ավելին
2011 Դիտարան
w11 11/15 էջ 15–16

«Հաշմանդամ եմ, բայց ոչ ընդմիշտ»

ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՌԱ ՎԱՆ ԴԵՐ ՄՈՆԴԸ

Մարդիկ հաճախ ասում են ինձ. «Սառա՛, այնքան գեղեցիկ ժպիտ ունես։ Ի՞նչն է պատճառը, որ միշտ ուրախ ես»։ Պատասխանում եմ, որ պատճառն իմ ունեցած հույսն է։ Ճիշտ է, ես հաշմանդամ եմ, բայց ոչ ընդմիշտ։

ԾՆՎԵԼ եմ 1974​թ.-ին Փարիզում։ Մայրս դժվարությամբ ծննդաբերեց ինձ։ Որոշ ժամանակ անց ինձ մոտ ախտորոշեցին գանգուղեղային կաթված, որի պատճառով վերջույթներիս շարժումները խիստ սահմանափակ էին և չէի կարողանում պարզ խոսել։ Նաև սկսեցի տառապել էպիլեպսիայով ու հեշտությամբ տարբեր վարակներ ձեռք բերել։

Երբ երկու տարեկան էի, ընտանիքով տեղափոխվեցինք Մելբուրն (Ավստրալիա)։ Երկու տարի հետո հայրս լքեց ինձ ու մորս։ Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ ինձ Աստծուն մոտ զգացի։ Մայրս, որ Եհովայի վկա է, կանոնավորաբար ինձ տանում էր ժողովի հանդիպումներին։ Այնտեղ ես հասկացա, որ Աստված սիրում է ինձ և հոգ է տանում իմ մասին։ Այդ բանի գիտակցումը, ինչպես նաև մորս սերն ու հոգատարությունը օգնեցին, որ, չնայած մեր փոխված հանգամանքներին, ապահով ու հանգիստ զգամ։

Մայրս նաև սովորեցրեց աղոթել Եհովային։ Հասկացա, որ ինձ համար շատ ավելի հեշտ է աղոթել, քան որևէ մեկի հետ խոսել։ Աղոթելիս ստիպված չեմ ուժերս լարել, որպեսզի բառերը ճիշտ արտասանեմ։ Իմ մտքում դրանք ճիշտ ձևով են հնչում։ Քաջալերվում եմ այն մտքից, որ Եհովան հասկանում է ինձ, անկախ նրանից՝ մտքումս կաղոթեմ նրան, թե բարձրաձայն (Սաղ. 65։2)։

Կյանք՝ դժվարություններով հանդերձ

Երբ հինգ տարեկան էի, հիվանդությունս այնքան բարդացավ, որ քայլելու համար ոտքերիս ծանր շինաներ դրեցին։ Սակայն դրանցով ես ավելի շուտ ճոճվում էի, քան քայլում։ Իսկ 11 տարեկանում ընդհանրապես չէի կարողանում քայլել։ Որոշ ժամանակ անց նույնիսկ ի վիճակի չէի առանց հատուկ վերելակի օգնության անկողին մտնել և անկողնուց վեր կենալ ու նստել շարժիչով հաշմանդամի սայլակին, որն աշխատեցնում եմ ձեռքի լծակի օգնությամբ։

Իմ անկարողությունը երբեմն չափազանց ընկճում է ինձ։ Այդ պահերին հիշում եմ մեր ընտանիքի նշանաբանը. «Մի՛ կենտրոնացիր այն բանի վրա, ինչը չես կարող անել, այլ կենտրոնացիր նրա վրա, ինչը կարող ես անել»։ Այս խոսքերից ստացած քաջալերանքի շնորհիվ այժմ կարողանում եմ ձի քշել, առագաստանավ վարել, կանոե թիավարել, քեմփինգի գնալ և նույնիսկ ավտոդրոմում մեքենա վարել։ Նաև գեղանկարչությամբ եմ զբաղվում, ասեղնագործում եմ, կարում և խեցեղեն պատրաստում։

Իմ սահմանափակ կարողությունների պատճառով ոմանք մտածում էին, որ չեմ կարող ինքս որոշել՝ երկրպագել Աստծուն, թե ոչ։ Երբ 18 տարեկան էի, ուսուցչուհիներից մեկը փորձեց համոզել ինձ, որ հեռանամ տնից, որպեսզի «փախչեմ» մորս կրոնից։ Նույնիսկ առաջարկեց օգնել ինձ կացարան գտնելու։ Սակայն ասացի նրան, որ երբեք չեմ թողնի իմ հավատը և տնից կհեռանամ միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինեմ ինքնուրույն կյանքով ապրելու։

Այդ դեպքից շատ չանցած՝ ես մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։ Իսկ երկու տարի անց տեղափոխվեցի մի փոքր բնակարան։ Ուրախ եմ, որ այստեղ կարող եմ ստանալ ինձ անհրաժեշտ օգնությունը և միաժամանակ ապրել ինքնուրույն կյանքով։

Անսպասելի առաջարկ

Տարիների ընթացքում հավատի այլ փորձություններ էլ եմ ունեցել։ Մի օր անակնկալի եկա, երբ դասընկերներիցս մեկը, որը նույնպես հաշմանդամ է, ամուսնության առաջարկ արեց։ Սկզբում այդ առաջարկն ինձ հաճելի էր։ Ինչպես կանանց մեծամասնությունը, այնպես էլ ես կցանկանայի կյանքի ընկեր ունենալ։ Սակայն միակ ընդհանուր բանը, որ մենք ունեինք, դա մեր հաշմանդամ լինելն էր, ինչը չէր կարող երջանիկ ամուսնության երաշխիք լինել։ Մեր հավատալիքները, զբաղմունքներն ու նպատակները լիովին տարբեր էին։ Ինչպե՞ս կարող էինք միասին կառուցել մեր ապագան։ Բացի այդ, ես վճռել էի հնազանդվել Աստծու տված պարզ պատվերին, այն է՝ ամուսնանալ միայն հավատակցի հետ (1 Կորնթ. 7։39)։ Ուստի նրբանկատորեն մերժեցի նրա առաջարկը։

Ես այսօր էլ համոզված եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Կասկած անգամ չունեմ, որ երջանիկ կլինեմ Աստծու խոստացած նոր աշխարհում (Սաղ. 145։16; 2 Պետ. 3։13)։ Իսկ մինչ այդ վճռել եմ շարունակել նվիրված մնալ Եհովային և գոհ լինել իմ ներկա իրավիճակում։

Անձկությամբ սպասում եմ այն օրվան, երբ կցատկեմ իմ սայլակից ու եղնիկի պես կվազեմ։ Այդ ժամանակ կբացականչեմ. «Ես հաշմանդամ էի, բայց այժմ առողջ եմ և առողջ կլինեմ ընդմիշտ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը