Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w15 10/1 էջ 6–8
  • Աղոթք. ի՞նչ օգուտներ կարող է բերել այն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աղոթք. ի՞նչ օգուտներ կարող է բերել այն
  • 2015 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մտքի խաղաղություն
  • Զորություն ու մխիթարություն
  • Իմաստություն Աստծուց
  • Աղոթքն ինչո՞վ է օգնում
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ինչո՞ւ պետք է անդադար աղոթենք
    2003 Դիտարան
  • Ինչպե՞ս աղոթել. արդյո՞ք «Տերունական աղոթքը» կրկնելը լավագույն ձևն է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • «Ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն»
    2006 Դիտարան
Ավելին
2015 Դիտարան
w15 10/1 էջ 6–8
Մի կին, մտածելով իր հիվանդ մոր մասին, աղոթում է

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՂՈԹԵԼ

Աղոթք. ի՞նչ օգուտներ կարող է բերել այն

Նախքան որևէ բան անելը սովորաբար մտածում ենք. «Ի՞նչ օգուտ կարող է դա բերել ինձ»։ Իսկ աղոթքի հետ կապված սխա՞լ է այդպիսի հարց տալը։ Ոչ միշտ։ Բնական է, որ ցանկանում ենք իմանալ, թե արդյոք աղոթքը որևէ օգուտ կբերի։ Նույնիսկ Աստծու հավատարիմ ծառա Հոբը մի անգամ հարցրեց, թե արդյոք Աստված կպատասխանի, եթե կանչի նրան (Հոբ 9։16)։

Նախորդ հոդվածներում քննեցինք փաստեր այն մասին, որ աղոթքը պարզապես կրոնական սովորություն կամ հոգեթերապիայի ինչ-որ ձև չէ։ Ճշմարիտ Աստված իսկապես լսում է մեր աղոթքները։ Եթե մենք Աստծուն աղոթենք նրան ընդունելի կերպով ու ճիշտ բաների համար, նա կպատասխանի մեր աղոթքներին։ Իրականում Աստված ինքն է հորդորում, որ մոտենանք իրեն (Հակոբոս 4։8)։ Սակայն ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել, եթե կանոնավորաբար աղոթենք Աստծուն։ Նկատի առնենք այդ օգուտներից ընդամենը մի քանիսը։

Մտքի խաղաղություն

Երբ կյանքում խնդիրներ ու դժվարություններ են առաջանում, սովորաբար սկսում ենք անհանգստանալ ու մտահոգվել։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս, որ նման իրավիճակներում հայտնվելիս «անդադար աղոթենք», ինչպես նաև հորդորում է. «Թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (1 Թեսաղոնիկեցիներ 5։17; Փիլիպպեցիներ 4։6)։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է, որ եթե աղոթենք Աստծուն, նրա «խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի [մեր] սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։7)։ Մեր մտահոգությունները հայտնելով մեր երկնային Հորը՝ կարող ենք խաղաղություն ձեռք բերել։ Աստված ինքն է հորդորում, որ պատմենք իրեն մեզ անհանգստացնող խնդիրների մասին։ Սաղմոս 55։22-ում ասվում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ»։

«Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55։22)

Բազմաթիվ մարդիկ անձամբ են զգացել, որ Աստծու առջև իրենց սիրտը բացելով՝ իսկապես խաղաղություն են ձեռք բերում։ Հի Ռանը, որն ապրում է Հարավային Կորեայում, ասում է. «Ես լուրջ խնդիրներ ունեմ։ Բայց երբ աղոթում եմ դրանց մասին, սիրտս թեթևանում է, և ուժ եմ գտնում դժվարություններին տոկալու համար»։ Սեսիլյան, որն ապրում է Ֆիլիպիններում, ասում է. «Ես շատ հոգսեր ունեմ. պետք է հոգ տանեմ իմ աղջիկների մասին և խնամեմ մորս, որը իր հիվանդության պատճառով հիմա չի կարողանում ճանաչել ինձ։ Բայց երբ աղոթում եմ Աստծուն, ավելի քիչ եմ անհանգստանում ու կարողանում եմ անել իմ առօրյա գործերը առանց ավելորդ մտահոգությունների։ Ես գիտեմ, որ Եհովան կօգնի ինձ, որ հոգ տանեմ ընտանիքիս մասին»։

Զորություն ու մխիթարություն

Գուցե լարված կամ կյանքին սպառնացող իրավիճակում եք հայտնվել, կամ էլ գուցե ինչ-որ դժբախտ դեպք է պատահել։ Եթե նման իրավիճակներում աղոթեք «ամենայն մխիթարության Աստծուն», կարող եք մեծապես մխիթարվել ու թեթևացում գտնել։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։3, 4)։ Օրինակ՝ մի անգամ, երբ Հիսուսը անչափ մտահոգված ու լարված էր, «ծնկի եկավ ու սկսեց աղոթել»։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երկնքից նրան մի հրեշտակ երևաց ու զորացրեց նրան» (Ղուկաս 22։41, 43)։ Մեկ ուրիշ հավատարիմ մարդու՝ Նեեմիային, սպառնում էին չար մարդիկ, որոնք փորձում էին այնպես անել, որ նա չկատարի Աստծու գործը։ Այդ ժամանակ նա աղոթեց. «Հիմա, ո՜վ Աստված, զորացրու իմ ձեռքերը»։ Հետագա դեպքերը ցույց են տալիս, որ Աստված իսկապես օգնեց Նեեմիային հաղթահարելու իր անհանգստությունները և հաջողությամբ կատարելու իր գործը (Նեեմիա 6։9–16)։ Ռեջինալդը, որն ապրում է Գանայում, պատմում է, թե աղոթքն ինչպես է օգնում իրեն։ Նա ասում է. «Երբ աղոթում եմ Աստծուն, հատկապես այն ժամանակ, երբ դժվարությունների եմ բախվում, զգում եմ, որ անհանգստանալու պատճառ չունեմ, քանի որ խնդիրներիս մասին պատմել եմ նրան, ով ի զորու է օգնելու ինձ»։ Այո՛, երբ աղոթում ենք Աստծուն, նա մխիթարում է մեզ։

Իմաստություն Աստծուց

Որոշ դեպքերում մեր որոշումները կարող են ազդել թե՛ մեր, թե՛ մեր սիրելիների ողջ կյանքի վրա։ Ինչպե՞ս կարող ենք նման դեպքերում իմաստուն որոշումներ կայացնել։ Աստվածաշունչն ասում է. «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի [հատկապես փորձությունները հաղթահարելու հարցում], թող շարունակ խնդրի Աստծուն, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու, և կտրվի նրան» (Հակոբոս 1։5)։ Եթե աղոթենք Աստծուն և իմաստություն խնդրենք նրանից, նա իր սուրբ ոգու միջոցով կառաջնորդի մեզ, որ իմաստուն որոշումներ կայացնենք։ Կամ կարող ենք հենց սուրբ ոգին խնդրել Աստծուց, քանի որ Հիսուսն ասել է. «Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկաս 11։13)։

Մի մարդ աղոթում է

«Ես շարունակ աղոթում էի Եհովային, որ ինձ առաջնորդություն տա իմաստուն որոշում կայացնելու համար» (Քվաբենա, Գանա)

Նույնիսկ Հիսուսն է իր Հոր օգնության կարիքն ունեցել կարևոր որոշումներ կայացնելու համար։ Աստվածաշունչը մեզ հայտնում է, որ երբ նա պատրաստվում էր ընտրել իր 12 առաքյալներին, «ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկաս 6։12)։

Այսօր շատերը իրենց փորձով համոզվել են, որ Աստված իսկապես պատասխանում է, երբ իմաստուն որոշումներ կայացնելու համար օգնություն են խնդրում նրանից։ Ռեջինան, որն ապրում է Ֆիլիպիններում, շատ դժվարությունների է բախվել. ամուսնու մահից հետո ընտանիքի հոգսը մնացել է նրա ուսերին, նա կորցրել է իր աշխատանքը, նաև դժվարություններ ունի իր երկու դուստրերին մեծացնելու հարցում։ Ի՞նչն է օգնում նրան իմաստուն որոշումներ կայացնելու։ Նա ասում է. «Ես աղոթում եմ Եհովային և ապավինում եմ նրա օգնությանը»։ Իսկ Քվաբենան, որն ապրում է Գանայում, ասում է. «Ես կորցրի լավ վարձատրվող աշխատանքս շինարարության ոլորտում»։ Հետո նա պատմում է, թե ինչպես վարվեց, երբ պետք է նոր աշխատանք ընտրեր. «Ես շարունակ աղոթում էի Եհովային, որ ինձ առաջնորդություն տա իմաստուն որոշում կայացնելու համար»։ Քվաբենան ավելացնում է. «Եհովան օգնեց ինձ, որ ընտրեմ այնպիսի գործ, որը հնարավորություն է տալիս ինձ հոգալու և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական կարիքներս»։ Դուք նույնպես կարող եք ստանալ Աստծու առաջնորդությունը, եթե աղոթեք նրան այն հարցերի մասին, որոնք կարող են ազդել նրա հետ ունեցած ձեր փոխհարաբերությունների վրա։

Մենք քննարկեցինք ընդամենը մի քանի օգուտ, որ աղոթքը կարող է տալ ձեզ (այլ օգուտների մասի կարող եք կարդալ «Օգուտներ, որ բերում է աղոթքը» շրջանակը)։ Բայց որպեսզի անձամբ տեսնեք այդ օգուտները, նախ պետք է ճանաչեք Աստծուն և իմանաք, թե որն է նրա կամքը։ Եթե ցանկանում եք տեղեկություններ ստանալ այդ ամենի մասին, կարող եք դիմել Եհովայի վկաներին, որպեսզի նրանք օգնեն ձեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը։a Դա կլինի «աղոթքներ Լսողի» հետ մտերմանալու ձեր առաջին քայլը (Սաղմոս 65։2)։

a Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել ձեր տարածքում ապրող Եհովայի վկաների հետ կամ այցելել www.pr418.com/hy-armn կայք։

Օգուտներ, որ բերում է աղոթքը

Մտքի խաղաղություն։ «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։

Մխիթարություն Աստծուց։ «Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը, որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։3, 4)։

Առաջնորդություն՝ իմաստուն որոշումներ կայացնելու համար։ «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու, և կտրվի նրան» (Հակոբոս 1։5)։

Օգնություն՝ փորձությունները դիմագրավելու համար։ «Շարունակ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք» (Ղուկաս 22։40)։

Մեղքերի ներում։ «Եթե իմ ժողովուրդը, որն իմ անունով է կոչվում, իրեն խոնարհեցնի, աղոթի և իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, այդ ժամանակ ես կլսեմ երկնքից, կներեմ նրանց մեղքը» (2 Տարեգրություն 7։14)։

Օգնություն ուրիշներին։ «Արդար մարդու աղաչանքը մեծ ուժ ունի» (Հակոբոս 5։16)։

Քաջալերություն, որը ստանում ենք, երբ մեր աղոթքները պատասխանվում են։ «Եհովան ասաց նրան [Սողոմոնին]. «Լսեցի իմ առջև արած քո աղոթքն ու աղաչանքը, որով իմ բարեհաճությունը խնդրեցիր»» (1 Թագավորներ 9։3)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը