Հունիս ամսվա ծառայողական հանդիպումները
Հունիսի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 28
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 րոպե. ««Ձեր աշխատանքը զուր չէ»»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։ Ընդգրկիր «Դիտարանի» 1996 թ. հունիսի 15–ի համարի (ռուս.) 32–րդ էջում նկարագրվող դեպքը։
22 րոպե. Ուսումնասիրություններ սկսել «Աստված պահանջում է» գրքույկով։ Ելույթ, որում քննարկվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1999 թ. հունվարի համարի 6–րդ էջի հոդվածը։ Ցուցադրիր 6–րդ պարբերության մեջ առաջարկված մատուցումը։ Մեկ կամ երկու քարոզիչ հակիրճ պատմում են, թե ինչպես են հաջողությամբ ուսումնասիրություն սկսել, ինչպես են ընթացք տվել դրան և ինչ են արել այն ամեն շաբաթ անցկացնելու համար։
Երգ 123 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 14
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Եռամսյա ֆինանսական հաշիվների ստուգման հայտարարություն։ Եթե ժողովում առկա են «Երիտասարդների հարցերը» գրքի օրինակներ (ռուս.), ցույց տուր, թե ինչպես կարելի է այն հաջողությամբ տարածել ամառվա ամիսների ընթացքում, երբ ավելի հավանական է, որ պատանիները տանը կգտնվեն։
8 րոպե. Հարցերի արկղ։ Երեցի ելույթը։
25 րոպե. ««Ինչպէ՞ս կը կարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»»։ Հարց ու պատասխանով քննարկում, որն անցկացնում է ծառայողական վերակացուն։ Բարձրաձայն ընթերցիր յուրաքանչյուր պարբերությունը, ինչպես նաև 3–րդ, 4–րդ և 7–րդ պարբերություններում տրված սուրբգրային համարները։ 6–րդ պարբերությունը քննարկելիս բացատրիր, թե ինչ դեր ունի ծառայողական վերակացուն մկրտված անհատների հետ Աստվածաշնչի լրացուցիչ ուսումնասիրություն սկսելու կամ չսկսելու հարցը որոշելու մեջ (տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. նոյեմբերի համարի «Հարցերի արկղը»)։
Երգ 114 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 27
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու հունիս ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Ներկայացրու հուլիսին տարածելու համար նախատեսված գրականությունը։ Ցույց տուր, թե ինչպիսի հին գրքույկներ են առկա ժողովում և հակիրճ պատմիր, թե ինչ նպատակի է ծառայում դրանցից յուրաքանչյուրը։ Ցուցադրիր այդ գրքույկներից որևէ մեկը տարածելու լավ պատրաստված մատուցում։
17 րոպե. ««Լինել առատաձեռն, ....իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել»»։ Հարց ու պատասխան։ Թվարկիր այն չորս պատճառները, թե «ինչու ենք մենք տալիս», որոնք ընդգծված են «Դիտարանի» 1996 թ. նոյեմբերի 1–ի համարում (էջ 29, 30, ռուս.)։
18 րոպե. Թագավորության սրահների շինարարության նոր ծրագիր։ Ներդիրի քննարկումը՝ հարց ու պատասխանով։
Երգ 150 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 127
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Խնդրիր այն քարոզիչներին, ովքեր ուսումնասիրություններ են սկսել «Աստված պահանջում է» գրքույկով, որպեսզի պատմեն, թե ինչպես է դա նրանց հաջողվել։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. Սուրբգրային սկզբունքները կիրառելը ամրացնում է ընտանեկան կապերը։ Երկու եղբայր քննարկում են 6–րդ էջի շրջանակում զետեղված ութ կետերը։ Նրանք խոսում են այն մասին, թե որքան կարևոր է Աստվածաշունչն ուսումնասիրող անհատին օգնել հասկանալու, որ ընտանեկան երջանկության գաղտնիքը սուրբգրային սկզբունքներն ըմբռնելու և կիրառելու մեջ է կայանում։ «Աստված պահանջում է» գրքույկի 8–րդ դասի օգնությամբ եղբայրները ցուցադրում են, թե ինչպես կարելի է դա անել։ Աստվածաշնչի խորհուրդներին հետևելու արդյունքում ամրանում է ընտանիքի անդամների միջև եղած կապը, աճում է նրանց ուրախությունը՝ սիրո ու միության սերտ կապի շնորհիվ։ Եղբայրները պատմում են «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը» գրքի 13–րդ գլխի 1–ին, 21–րդ, 22–րդ պարբերություններում տրված օրինակը։
Երգ 13 և եզրափակիչ աղոթք։