Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Փետրվարի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 14
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Հորդորիր բոլորին, որ դիտեն «Հավատարիմ՝ հալածանքների ներքո. Եհովայի վկաները Խորհրդային Միությունում» տեսաֆիլմը (ռուս.), որպեսզի պատրաստ լինեն փետրվարի 24–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը կայանալիք քննարկմանը։ Օգտվելով 8–րդ էջում տրված մատուցումներից՝ ցուցադրել, թե ինչպես կարելի է առաջարկել փետրվարի 15–ի «Դիտարանը»։
35 ր. «Քարոզիր և հիմնովին վկայություն տուր»։a Անցկացնում է ծառայողական վերակացուն։ Հորդորիր բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, մարտ և ապրիլ ամիսներին ծառայել որպես ենթառահվիրա։ Հրավիրիր մեկնաբանություններ տալ ներկաներից նրանց, ովքեր անցած տարի Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում ծառայել են որպես ռահվիրա։ Ինչպե՞ս են նրանք ծրագրել իրենց ծառայությունը։ Ինչպիսի՞ ջանքեր և փոփոխություններ է պահանջել դա նրանցից։ Ինչպիսի՞ օրհնություններ և ուրախության առիթներ է պարգևել ռահվիրայությունը նրանց։ Քննարկիր 4–րդ էջի շրջանակում տրված գրաֆիկները։ Հայտնիր, որ ենթառահվիրայության բլանկներ կարելի է վերցնել հանդիպման վերջում։
Երգ 22 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 17–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Ներկայացրու մարտին տարածելու համար նախատեսված գրականությունը։ Օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. հունվարի ներդիրից՝ մեկ կամ երկու խորհուրդ տուր «Գիտություն» գիրքն առաջարկելու վերաբերյալ։ Շեշտիր, որ մեր նպատակը Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելն է։
15 ր. «Կարո՞ղ ես տրամադրել քո տունը»։ Ելույթ, որը ներկայացնում է Գրքի ուսումնասիրության վերակացուներից մեկը։ Ընդգրկիր մտքեր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2001 թ. ապրիլի «Հարցերի արկղից»։ Հայտնիր, թե Գրքի ուսումնասիրության քանի խումբ կա ժողովում, և որքան է ներկաների միջին թիվը։ Նախօրոք խնդրիր մեկ կամ երկու քարոզիչների, որ պատմեն այն մասին, թե ինչ օգուտներ են ստացել անձամբ իրենք և իրենց ընտանիքները՝ տրամադրելով իրենց բնակարանը Գրքի ուսումնասիրության հանդիպումն անցկացնելուն։ Նրանք, ովքեր ցանկանում են տրամադրել իրենց տունը, կարող են այդ մասին հայտնել նախագահող վերակացուին։
20 ր. «Ամենակարևոր գործը ո՞րն է քեզ համար»։b Նախապես մեկ կամ երկու քարոզիչների խնդրիր, որ պատմեն, թե ինչպես են որոշ փոփոխություններ մտցրել իրենց կյանքում, որպեսզի ավելի շատ ծառայեն։
Երգ 3 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 28
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու փետրվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Օգտվելով 8–րդ էջում տրված մատուցումներից՝ պետք է ցուցադրել, թե ինչպես կարելի է առաջարկել մարտի 1–ի «Դիտարանը»։
10 ր. «Օգնություն՝ ճիշտ ժամին»։ Ելույթ, որ ներկայացնում է երեցը։ Շեշտիր, որ ոչ ակտիվ քարոզիչներին օգնելու նպատակով գործադրված ջանքերով արտահայտվում է Եհովայի սիրալիր հոգատարությունը իր ժողովրդի հանդեպ։
25 ր. «Տեսաֆիլմ, որը կոգևորի քեզ և տեղեկություններ կհաղորդի»։ Անմիջապես սկսիր տեսաֆիլմի քննարկումը՝ օգտվելով տրված հարցերից։ Քննարկմանը հատկացված ժամանակը բաշխիր հարցերի միջև այնպես, որ բավականաչափ ժամանակ մնա վերջին հարցի վերաբերյալ մի քանի մեկնաբանությունների։
Երգ 7 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 3–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հակիրճ քննարկիր «Նորամուծություն՝ Թագավորության սրահների գրադարանների համար» հոդվածը։ Հայտնիր, թե ձեր Թագավորության սրահում ով է ծառայելու որպես գրադարանավար։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Զգաստ լինենք, մինչ վերջը մոտենում է»։c 3–րդ և 4–րդ պարբերությունները քննարկելիս խնդրիր քարոզիչներին, որպեսզի պատմեն, թե այժմ հոգևոր ինչ նպատակներ են հետապնդում։ Եզրափակիր քննարկումը՝ «Երկրպագիր Աստծուն» գրքի 176–րդ էջից մի քանի մտքեր հաղորդելով։
Երգ 15 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։