Հիշեցումներ Հիշատակի երեկոյի համար
Հիշատակի երեկոն այս տարի նշվելու է ապրիլի 16–ին՝ չորեքշաբթի օրը։ Երեցները պետք է ուշադրություն դարձնեն ներքոհիշյալ հարցերին.
◼ Հանդիպման ժամը որոշելիս հարկավոր է ուշադիր լինել, որ խորհրդանիշները մինչև մայրամուտ չփոխանցվեն։
◼ Բոլորին, այդ թվում նաև ելույթ ունեցողին պետք է տեղեկացնել Երեկոյի ճիշտ ժամի և անցկացնելու վայրի մասին։
◼ Համապատասխան հացը և գինին հարկավոր է նախապես ձեռք բերել և պատրաստ պահել (տե՛ս «Դիտարանի» 1985 թ. փետրվարի 15–ի համարը, էջ 17, ռուս., և 2003 թ. փետրվարի 15–ի համարը, էջ 14, 15)։
◼ Ափսեները, բաժակները, հարմար սեղանը և սփռոցը պետք է սրահ բերել և նախօրոք տեղավորել։
◼ Թագավորության սրահը կամ այն վայրը, որտեղ կայանալու է հանդիպումը, պետք է նախապես լավ մաքրել։
◼ Հարկավոր է սպասարկուներ և խորհրդանիշները մատուցող եղբայրներ նշանակել ու նախօրոք նրանց տեղեկացնել իրենց պարտականությունների, արարողությունը պատշաճ կերպով անցկացնելու կարգի և վայելուչ հագուստ ու արտաքին տեսք ունենալու մասին։
◼ Պետք է հոգ տանել սպասարկելու համար բոլոր այն օծյալներին, որոնք հիվանդ են և ի վիճակի չեն ներկա գտնվելու Երեկոյին։
◼ Եթե Հիշատակի երեկոյին միևնույն Թագավորության սրահից օգտվելու են մեկից ավելի ժողովներ, պետք է հստակ պայմանավորվածություն լինի այդ ժողովների միջև, որպեսզի նախասրահում, մուտքի մոտ և մայթերին մարդիկ չխմբվեն և ավտոկանգառներում ավելորդ կուտակումներ չլինեն։ Եթե կա այդպիսի հնարավորություն, լավ կլինի Երեկոն նշելու արարողությունների միջև 45 րոպե ընդմիջում թողնել։