Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունվարի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 28
10 ր. Տեղական հայտարարություններ և ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել հունվարի 15–ի «Դիտարանը»։ Ցուցադրումից հետո նշիր, թե ինչ գործնական կողմեր ունի մատուցումը։
15 ր. «Աստվածային իմաստության մեծ արժեքը»։a Եթե ժամանակը ներում է, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ բերված սուրբգրային համարների վերաբերյալ։
20 ր. Մենք շատ ուրախ ենք ստացված նոր հրատարակությունների համար։ Քննարկում ունկնդիրների հետ։ Շատ ուրախ էինք «Փառք տվեք Աստծուն» մարզային համաժողովին ստանալու երկու նոր հրատարակություններ։ «Տեսեք «բարի երկիրը»» գրքույկը յուրահատուկ է մեր ողջ գրականության մեջ։ Յուրաքանչյուր էջ թերթելիս մեր առջև բացվում է Ավետյաց երկրի վերաբերյալ ինչ–որ առանձնահատկություն։ Նշիր տարբեր քարտեզների որոշ մանրամասնություններ։ Առաջարկիր գրքույկից օգտվելու գործնական եղանակներ։ «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը կծառայի մեր երեխաների հոգևոր բարօրությանը։ Հիշատակիր մի քանի ժամանակահարմար թեմաներ, որոնք ընդգրկված են գրքում, և ցույց տուր, թե ինչպես կարող են օգուտներ քաղել ծնողներն ու երեխաները։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ, թե ինչպես են արդյունավետ կերպով օգտվում այս հրատարակություններից։
Երգ 17 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 19–ով սկսվող շաբաթը
5 ր. Տեղական հայտարարություններ։
10 ր. «Հարցերի արկղ»։ Երեցի ելույթը։
15 ր. Տեղական կարիքներ։
15 ր. «Ինչպե՞ս կարող ենք օգնել ոչ Վկա կողակիցներին»։b Հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու հոգու հետ, որոնք դարձել են Եհովայի ծառաներ, երբ տեսել են ճշմարտությունն ընդունած իրենց կողակցի լավ օրինակը։
Երգ 14 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 26–ով սկսվող շաբաթը
12 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Հորդորիր քարոզիչներին հանձնել հունվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները։ Կրկնիր ««Երկրպագիր Աստծուն» գրքի օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնենք» շրջանակը։ Օգտվելով 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել փետրվարի 1–ի «Դիտարանը»։ Ցուցադրման ժամանակ ներկայացվում է, թե ինչպես կարելի է առաջարկել պարբերագիրը հարևանին։
15 ր. Աստծո Խոսքը կիրառեք ձեր կյանքում ամեն օր։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Խրախուսիր բոլորին լավագույնս օգտվել «Գրությունները քննենք ամեն օր — 2004» գրքույկից։ Քննարկիր մտքեր նախաբանից (էջ 3, 4)։ Հարցրու ունկնդիրներից, թե իրենց համար երբ է օրվա խոսքը քննարկելու ամենահարմար ժամանակը։ Ժողովի հետ միասին քննարկիր օրվա խոսքը և մեկնաբանությունը այդ օրվա համար։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես կարող են կիրառել այս տեղեկությունը։ Հորդորիր բոլորին ամեն օր մի փոքր ժամանակ տրամադրել մտածելու համար, թե յուրաքանչյուր օրվա խոսքը քննելուց հետո ինչպես կարող են կիրառել տվյալ նյութը իրենց կյանքում։
18 ր. Ինչպես ընկերական հարաբերություններ հաստատել մեր հավատակիցների հետ (Առակ. 18։24; 27։9)։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2000 թ. դեկտեմբերի 1–ի համարի վրա, էջ 22, 23։ Ճշմարիտ երկրպագության բերած օրհնություններից մեկը իսկական ընկերներ գտնելու հնարավորություն ունենալն է։ Հանդիպումների, քարոզչական ծառայության ժամանակ, ինչպես նաև ուրիշ առիթներով մեր եղբայրների հետ հաղորդակցվելը քաջալերության մեծ աղբյուր է։ Ինչպե՞ս կարող ենք ընկերներ գտնել ժողովում։ Կրկնիր «Վեց քայլ ամուր ընկերության համար» շրջանակը և հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ, թե յուրաքանչյուր կետն ինչպես կարող ենք կիրառել մեր եղբայրների հետ առնչվելիս։
Երգ 15 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 2–ով սկսվող շաբաթը
Երգ 25
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշատակիր փետրվարին տարածելու համար նախատեսված գրականության մասին։ Հիշեցրու մատուցումներ «Ստեղծիչ» գիրքն առաջարկելու համար, որոնք կգտնես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2003 թ. հունվարի համարում, էջ 7։
20 ր. «Հետևեք, թե ինչպես եք օգտագործում ժամանակը»։c Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ են անում, որ թույլ չտան ոչ կարևոր զբաղմունքներին խախտել հոգևոր գործունեությունների իրենց ծրագիրը։
15 ր. Ընդօրինակիր Պողոսին, ինչպես որ նա՝ Հիսուսին (Ա Կորնթ. 11։1)։ Քննարկում ունկնդիրների հետ։ Հիսուսի նման՝ Պողոսը օգտվում էր ստեղծված հնարավորություններից, որպեսզի վկայություն տար նրանց, «ում որ հանդիպում էր» (ԷԹ) (Գործք 17։17)։ Դա անելու ի՞նչ հնարավորություններ կան մեր տարածքում։ Ո՞ւմ ենք հանդիպում, երբ գնում ենք գնումներ անելու, երբ գտնվում ենք աշխատավայրում կամ դպրոցում, կամ երբ օգտվում ենք հասարակական տրանսպորտից։ Ո՞ւմ հետ գուցե շփվենք տանը եղած ժամանակ։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որ պատահել են իրենց հետ, երբ վկայություն են տվել մարդկանց, որոնց հանդիպել են առօրյա գործերով զբաղվելիս։
Երգ 18 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։