Պահեք
Մատուցումներ գրքույկների համար
Այս ներդիրում տրված են մատուցումների օրինակներ, որոնց օգնությամբ կարող ես մատուցումներ պատրաստել գրքույկներն առաջարկելու համար։ Դրանք կարող ես հարմարեցնել տեղի պայմաններին։ Կարելի է նաև օգտագործել այլ մատուցումներ։ Այն գրքույկների համար, որոնք չեն ներկայացվում այս ներդիրում, կարող ես մատուցումներ պատրաստել՝ որպես օրինակ օգտագործելով հետևյալ մատուցումները (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի համարը, էջ 8)։
Այս էջում բերված մատուցման օրինակներից յուրաքանչյուրը ընդգրկում է՝ 1) մտածելու տեղիք տվող հարց զրույցը սկսելու համար, 2) աղբյուր զրույցի թեմա գտնելու համար և 3) համապատասխան սուրբգրային համար, որը կարելի է կարդալ զրույցի ժամանակ։ Մատուցման մնացած մասը կարող ես քո խոսքերով ասել՝ ելնելով զրուցակցիդ պատասխանից։
«Գիրք բոլորի համար»
«Ձեր կարծիքով՝ Աստվածաշունչը գործնական խորհուրդներ պարունակո՞ւմ է մեր օրերի համար» (էջ 22, նկարի մակագրություն, էջ 23, շրջանակի 3–րդ պարբերությունը; Առակ. 25։11)։
«Ինչպես կյանքից բավականություն ստանալ» (արևմտ.)
«Ամբողջ աշխարհում մարդիկ ավելի լավ կյանքի են ձգտում։ Ձեր կարծիքով՝ երբևիցե հնարավոր կլինի՞ կյանքից իսկապես բավականություն ստանալ» (էջ 29, պարբ. 6; Բ Պետ. 3։13)։
«Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա»
«Շատերը կարծում են, թե գնալու են երկինք, որ հավիտյան ապրեն այնտեղ, իսկ ի՞նչ եք մտածում երկրի վրա հավիտյան ապրելու մասին» (շապիկի վրա պատկերված նկարը; Յայտն. 21։4)։
«Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը»
«Մարդիկ տարբեր տեսակետներ ունեն Աստծու էության վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ կարևո՞ր է այն, թե ինչ պատկերացում ունենք Աստծու մասին և թե ինչին ենք հավատում» (էջ 3, պարբ. 3, 7, 8; Յովհ. 17։3)։
«Աստծու անունը հավիտյան կմնա» (ռուս.)
«Մեզանից շատերը գիտեն այն աղոթքը, որը սկսվում է հետևյալ խոսքերով. «Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը» (Մատթ. 6։9)։ Իսկ գիտե՞ք, որ մեր փրկությունը կապ ունի այդ անունը իմանալու հետ» (էջ 28, պարբ. 1; Հռովմ. 10։13)։
«Կառավարությունը, որը Դրախտ կբերի»
«Շատերն ուզում են տեսնել այն պրոբլեմների լուծումը, որոնց հանդիպում ենք այսօր։ Ձեր կարծիքով՝ երբևիցե կլինի՞ մի կառավարություն, որը կլուծի այդ պրոբլեմները» (էջ 3, պարբ. 1; Մատթ. 6։9, 10)։
«Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո»
«Երբ մեր հարազատներից մեկը մահանում է, բնականաբար, մենք ցանկանում ենք իմանալ, թե որտե՞ղ է նա, և թե արդյոք կտեսնե՞նք նրան նորից։ Երբևիցե մտածե՞լ եք այսպիսի հարցերի մասին» (գրքույկի վերջին էջում տեղ գտած հարցերը; Յոբ 14։14, 15)։
«Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»
«Այսօր մենք առաջարկում ենք այս գրքույկը, որը մխիթարություն և հույս է տվել միլիոնավոր մարդկանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։ Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հույս կա մահացածների համար» (էջ 27, պարբ. 3; Յովհ. 5։28, 29)։
«Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարելի է մխիթարել այնպիսի անհատի, որը կորցրել է իր հարազատին» (էջ 20, պարբ. 1; Առակ. 17։17)։