Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հոկտեմբերի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 17
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 8–րդ էջում տրված մատուցումների օգնությամբ (եթե դրանք կիրառելի են ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 15–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հոկտեմբեր–դեկտեմբեր համարը։ Ցուցադրումից հետո ընդգծիր մատուցման լավ կողմերը։ Բացի այդ, ունկնդիրների ուշադրությունը հրավիրիր ոչ ներածական հոդվածների վրա, որոնք կարող են հետաքրքրել ձեր տարածքում ապրող մարդկանց։
15 ր. Ընթերցանության լավ սովորություններ ունե՞ս արդյոք։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքից ընտրված որոշ հատվածների վրա (էջ 21–26)։ Ի՞նչ կարելի է ընդգրկել ընթերցանության ծրագրի մեջ (էջ 21, շրջանակ)։ Ինչո՞ւ է մեզ համար կարևոր ընթերցել հրատարակությունները, որ ստանում ենք (էջ 23, պարբ. 2)։ Ո՞րն է ընթերցանության լավ ծրագիր ունենալու գլխավոր պայմանը (էջ 26, պարբ. 3, 4)։ Ինչպե՞ս ես ժամանակ հատկացնում «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի ընթերցանությանը։ Ի՞նչ օգուտներ ես քաղում դրանից։
20 ր. «Շարունակիր համարձակությամբ խոսել Աստծու խոսքը»։a Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե որ իրավիճակներում գուցե դժվար լինի համարձակություն ձեռք բերել, ինչն անհրաժեշտ է վկայություն տալու համար։ Ի՞նչն է օգնել նրանց այդպես վարվելու։
Երգ 78 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 36
10 ր. Տեղական հայտարարություններ։ Օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. սեպտեմբերի համարի ներդիրում տեղ գտած 3–րդ մասից՝ հիշատակիր մեկ կամ երկու միտք այն մասին, թե ինչպես կարելի է արդյունավետորեն գործածել Գրությունները Աստվածաշնչյան ուսումնասիրություն անցկացնելիս։
15 ր. Խուսափիր Ինտերնետի վտանգներից։ Երեցի ելույթը՝ հիմնված «Արթնացե՛ք»–ի 2004 թ. դեկտեմբերի 8–ի համարի վրա (էջ 18–21, ռուս.)։
20 ր. «Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ բարություն դրսևորելով»։b Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպե՞ս կարող ենք բարություն դրսևորել մյուսների նկատմամբ քարոզչական ծառայությանը մասնակցելիս։ Քարոզչական ծառայության ժամանակ հանդիպած մարդկանց նկատմամբ անձնական հետաքրքրություն ցույց տալու մյուս երեսակների մասին կքննարկվի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հաջորդ համարներում։
Երգ 2 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 68
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվար ամսվա համարի ներդիրում տրված մատուցումներից որևէ մեկի կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի մեկ այլ մատուցման օգնությամբ ցուցադրվում է, թե ինչպես կարելի է առաջարկել նոյեմբեր ամսին տարածելու համար նախատեսված գրականությունը (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի համարը, էջ 8, պարբ. 5)։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Աստծու չափանիշները արտացոլենք մեր հագուկապով և հարդարանքով։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ, որն անցկացնում է երեցը՝ հիմնվելով «Դիտարանի» 2002 թ. օգոստոսի 1–ի համարի վրա (էջ 17–19)։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե մեր օրինակելի արտաքին տեսքը ինչպես կարող է վկայություն տալու հնարավորություն ստեղծել։
Երգ 153 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 31–ով սկսվող շաբաթը
Երգ 209
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հոկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել նոյեմբերի 1–ի «Դիտարանը»։ Մատուցումներից մեկում հիմք է դրվում հաջորդ այցելության համար՝ անհատի ուշադրությունը հրավիրելով «Հաջորդ համարում» շրջանակի վրա (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. հոկտեմբերի համարը, էջ 8, պարբ. 7, 8)։
15 ր. Զարգացրու մարդկանց հետաքրքրությունը պարբերագրերի մատակարարման երթուղու միջոցով։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. մայիսի համարի վրա (էջ 8)։ Ինչպե՞ս կարող ենք պարբերագրերի մատակարարման ուղի հաստատել (պարբ. 1)։ Ինչպե՞ս կարող ենք մեկ սուրբգրային համարով իրար հաջորդող քննարկումներ պատրաստել (պարբ. 3)։ Ինչո՞ւ պետք է ավելին անենք, քան պարզապես մեր ընտրած սուրբգրային համարն ընթերցելը (պարբ. 4)։ Ինչպե՞ս կարող է պարբերագրերի մատակարարման երթուղու մեջ ընդգրկված անհատը սկսել ուսումնասիրել Աստվածաշունչը (պարբ. 5)։ Ընդգրկիր ցուցադրում, որում ցույց է տրվում, թե ինչպես է քարոզիչը մեկ սուրբգրային համարով քննարկում անցկացնում պարբերագրերի մատակարարման իր երթուղու մեջ ընդգրկված որևէ անհատի հետ։
20 ր. Երիտասարդներ, որոնք հաստատակամ են, բայցև հարգալից։ Երեցի ելույթը, որը հիմնված է «Դիտարանի» 2002 թ. սեպտեմբերի 15–ի համարում տեղ գտած՝ «Հրաժարվել՝ հարգալից կերպով» ենթավերնագրի վրա (էջ 23, 24)։ Նախօրոք խնդրիր մեկ կամ երկու երիտասարդների, որ պատմեն, թե ինչ դժվարությունների են նրանք հանդիպել դպրոցում, և թե ինչն է օգնել նրանց, որ հաջողությամբ հաղթահարեն դրանք։
Երգ 222 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 39
5 ր. Տեղական հայտարարություններ։
20 ր. Ինչպես ավելի ուշադիր լինել ժողովի հանդիպումների ժամանակ։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2002 թ. սեպտեմբերի 15–ի համարի վրա (էջ 11–14)։ Կրկնիր տրված խորհուրդները և հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչն է օգնել իրենց լիարժեք օգուտներ քաղել ժողովի հանդիպումներից։
20 ր. «Զարգացնենք մարդկանց հետ տրամաբանելու մեր հմտությունը»։c Հրավիրիր մի քանի քարոզիչների, որ պատմեն, թե ինչպես է իրենց հաջողվել տրամաբանել իրենց տարածքում ապրող տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ։
Երգ 50 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։