Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Նոյեմբերի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 220
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 4–րդ էջում տրված մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել նոյեմբերի 15–ի «Դիտարանը»։ Կարելի է կիրառել նաև այլ գործնական մատուցումներ։ Ցուցադրման մեջ ներկայացվում է, թե ինչպես կարելի է պատասխանել խոսակցությունն ընդհատող այսպիսի առարկությանը՝ «ինձ չի հետաքրքրում կրոնը» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 9)։
15 ր. Նվիրատվություններ, որոնք ջերմացնում են Աստծու սիրտը։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. նոյեմբերի 1–ի համարի վրա (էջ 26–30)։
20 ր. «Հռչակենք Եհովայի փառքը»։a 4–րդ պարբերությունը քննարկելիս հրավիրիր ունկնդիրներին հակիրճորեն պատմել դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես լավ վարքը կարող է վկայություն տալու հնարավորություն ստեղծել։
Երգ 24 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 40
10 ր. Տեղական հայտարարություններ։
20 ր. Թող Եհովան դառնա քո Աստվածը։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. ապրիլի 1–ի համարի վրա (էջ 25–28)։ Նշիր, թե ինչպես կարող ենք կյանքում կիրառել այն դասերը, որ սովորում ենք Աբրահամի, Դավթի և Եղիայի օրինակներից։
15 ր. «Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ դիտունակ լինելով»։b Ընդգրկիր ցուցադրում, որում ներկայացվում է, որ քարոզիչը ինչ–որ բան է նկատում, որն օգնում է իրեն հասկանալու, թե ինչ է հետաքրքրում տանտիրոջը, ապա նա իր խոսքերը հարմարեցնում է տվյալ իրավիճակին։
Երգ 67 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 28–ով սկսվող շաբաթը
12 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ Հիշեցրու քարոզիչներին նոյեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբերի 1–ի «Դիտարանը»։ Կարելի է կիրառել նաև այլ գործնական մատուցումներ։ Մատուցման մեջ հիշատակվում է նվիրատվությունների մասին։
15 ր. «Ինչպե՞ս կարող ենք օգնություն ցույց տալ»։ Ելույթ։ Բեր մի քանի օրինակներ, երբ Եհովայի ծառաները օգնություն են ցույց տվել խիստ կարիքի մեջ գտնվող հավատակիցներին (տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2003 թ. օգոստոսի 8–ի համարը, էջ 10–15, ռուս.; 2002 թ. նոյեմբերի 22–ի համարը, էջ 19–24, ռուս.; 2001 թ. հոկտեմբերի 22–ի համարը, էջ 23–27, ռուս.։ Կարելի է նաև օգտվել այլ աղբյուրներից։) Ապա քննարկիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս համարի 3–րդ էջում տեղ գտած հոդվածի հիմնական մտքերը։ Շեշտիր, որ եթե ինչ–որ մեկը ցանկանում է գումար նվիրաբերել հումանիտար կամ այլ կարգի օգնություն ցույց տալու նպատակով, ցանկալի է, որ նա այդ գումարը նվիրաբերի համաշխարհային գործին։
18 ր. Բարի լուրի քարոզչությունը դեկտեմբեր ամսին։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Ելույթի առաջին հինգ րոպեում հակիրճորեն կրկնիր ներքոհիշյալ մտքերը՝ «Ինչպես գործածել տրված մատուցումները» վերնագրով հոդվածից, որը գտնվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի համարի 8–րդ էջում. 1) մեր ծառայությունն ավելի արդյունավետ կկատարենք, եթե մատուցումները ներկայացնենք սեփական բառերով։ 2) Անհրաժեշտ է խորաթափանցություն դրսևորել և մատուցումները հարմարեցնել տվյալ վայրում ապրող մարդկանց։ 3) Հարկավոր է հաշվի առնել մեր տարածքում ապրող մարդկանց ծագումն ու մտածելակերպը։ 4) Հարկավոր է ուշադրությամբ ընթերցել այն հոդվածը կամ գլուխը, որն ուզում ենք ներկայացնել անհատի ուշադրությանը, ինչպես նաև գտնել այն մտքերը, որոնք կշարժեն նրա հետաքրքրությունը։ 5) Մենք չենք սահմանափակվում միայն տպագրված մատուցումներով։ Այնուհետև քննարկիր, թե ինչպես կարելի է կիրառել այդ մտքերը դեկտեմբերի համար նախատեսված գրականությունն առաջարկելիս։ Կարող ես օգտագործել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի ներդիրում տեղ գտած մատուցումները կամ ուրիշ մատուցումներ, որոնք արդյունավետ են ձեր տարածքի համար։ Ցուցադրվում է մեկ կամ երկու մատուցում։
Երգ 123 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 38
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Ի՞նչ է արվում մեր ծառայության շնորհիվ»։c 5–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մտքեր «Դիտարանի» 2004 թ. փետրվարի 15–ի համարից (էջ 32)։
Երգ 26 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։