Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Օգոստոսի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 163
15 ր. Տեղական հայտարարություններ։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ տվյալ տարածքի համար կիրառելի ուրիշ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել օգոստոսի 15–ի «Դիտարանը»։ Մատուցման մեջ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պատասխանել խոսակցությունն ընդհատող այսպիսի առարկության՝ «Ինձ չեն հետաքրքրում Եհովայի վկաները» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 9, 10)։
15 ր. «Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ առանց աչառության քարոզելով»։a 3–րդ պարբերությունը քննարկելիս կրկնիր այն երեք քայլերը, որոնց մասին հիշատակվում է «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկի 2–րդ էջում։ Ցուցադրումով ներկայացվում է, թե ինչպես կարելի է գործածել այդ գրքույկը վկայություն տալու համար այն մարդկանց, ովքեր խոսում են օտար լեզվով։
15 ր. Օգուտներ քաղենք «Դիտարանի» ուսումնասիրությունից և Հանրային հանդիպումից։ Ելույթ և քննարկում՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի վրա (էջ 59–ից մինչև 64–րդ էջի ենթավերնագիրը)։
Երգ 164 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 62
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Քննարկիր «Նոր մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը» վերնագրով հոդվածը։ Հայտարարիր հաջորդ հատուկ համաժողովի ամսաթիվը, եթե արդեն հայտնի է։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Արդեն հիմա պլանավորիր ծառայել որպես ենթառահվիրա։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Խրախուսիր քարոզիչներին նպատակ դնել նոր ծառայողական տարում առնվազն մեկ ամիս ծառայել որպես ենթառահվիրա (Ա Կորնթ. 9։26)։ Ոմանք գուցե ընտրեն այնպիսի ամիս, երբ հատուկ գործունեություն է ծրագրված, կամ այնպիսի ամիս, որն ունի լրացուցիչ շաբաթ–կիրակի օրեր կամ տոն օրեր։ Հետևյալ հարցերը ուղղիր ունկնդիրներին. «Ինչպե՞ս ես նախկինում դիմագրավել դժվարությունները, որպեսզի ծառայես որպես ենթառահվիրա։ Ի՞նչ օրհնություններ է բերում ենթառահվիրայական ծառայությունը։ Եթե ցանկանում ես ծառայել որպես ենթառահվիրա, սակայն վստահ չես, որ կկարողանաս, ինչո՞ւ պետք է աղոթես այդ մասին (Գործք 4։29; Բ Կորնթ. 4։7; Յակ. 1։5)։ Ինչո՞ւ է նաև օգտակար այդ հարցը քննարկել ընտանիքի, ժողովի անդամների և հատկապես նրանց հետ, ովքեր ունեն նույն հանգամանքները, ինչ որ դու (Առակ. 15։22)։ Ե՞րբ ես դու պլանավորում ծառայել որպես ենթառահվիրա»։
Երգ 216 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 17
15 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ Հիշեցրու քարոզիչներին օգոստոս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Քննարկիր «Նոր շրջանային համաժողովի ծրագիրը» և հայտարարիր հաջորդ շրջանային համաժողովի ամսաթիվը, եթե արդեն հայտնի է։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել սեպտեմբերի 1–ի «Դիտարանը», երբ վերայցելենք պարբերագրերի մատակարարման երթուղու մեջ ընդգրկված անհատներին։
15 ր. Դու կարող ես քաջալերության աղբյուր լինել (Հռովմ. 1։11, 12)։ Ելույթ և ունկնդիրների հետ քննարկում։ Նշիր, թե քանի ընդհանուր ռահվիրա կա ժողովում։ Նշիր, թե ինչ կերպերով կարող ենք քաջալերել ընդհանուր ռահվիրաներին, օրինակ՝ նրանց գովասանքի խոսքեր ասելով, ռահվիրայական ծառայության մասին դրականորեն արտահայտվելով, նրանց հետ ծառայության մեջ համագործակցելով, նրանց ճաշի հրավիրելով և օգնելով նրանց ճանապարհի ծախսերը հոգալու հարցում։ Հրավիրիր ընդհանուր ռահվիրաներին մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչպես են նրանք քաջալերություն ստանում ուրիշներից։ Եթե ժողովում չկան ընդհանուր ռահվիրաներ, քննարկիր այն հարցը, թե ինչպես կարող ենք քաջալերել ենթառահվիրաներին։
15 ր. Կարո՞ղ ես Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել սեպտեմբեր ամսին։ Ելույթ և ցուցադրումներ։ Սեպտեմբեր ամսին մենք հատուկ ջանքեր կգործադրենք, որպեսզի առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի օգնությամբ։ Սա նշանակում է, որ գիրքն առաջարկելիս պետք է ձգտենք տանտիրոջ հետ քննարկել մի քանի պարբերություն։ Երկու ցուցադրում է ներկայացվում տեղի տարածքի համար համապատասխան թեմաներով։ Յուրաքանչյուր ցուցադրման մեջ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է կոնկրետ քայլեր ձեռնարկել վերայցելության և քննարկումը շարունակելու համար։
Երգ 37 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 90
10 ր. Տեղական հայտարարություններ։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել «Արթնացե՛ք»–ի հոկտեմբեր–դեկտեմբեր համարը։
15 ր. Ընկերությունը համադասարանցիների հետ. ե՞րբ է այն չափազանց մտերիմ համարվում։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Արթնացե՛ք»–ի 2006 թ. ապրիլի համարի վրա (էջ 17–19, ռուս.)։ Հրավիրիր նրանց, ովքեր մեծացել են քրիստոնեական ընտանիքում, մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես են իրենց ծնողները պատրաստել իրենց դիմագրավելու դպրոցում հանդիպող դժվարությունները և կիրառելու Աստվածաշնչի սկզբունքները։ Մեկ կամ երկու մեկնաբանություն կարելի է նախօրոք պատրաստել։
20 ր. «Հոկտեմբեր ամսին տարածելու ենք «Արթնացե՛ք» պարբերագրի հատուկ թողարկումը»։b 4–րդ պարբերությունը քննարկելիս ներկայացվում է կարճ ցուցադրում, որում ցույց է տրվում, թե ինչպես է մի պատանի քարոզիչ «Արթնացե՛ք»–ի այս համարը առաջարկում իր ուսուցչին։
Երգ 225 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։