Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2007 թ. հոկտեմբերի 29–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2007 թ. սեպտեմբերի 3–ով սկսվող շաբաթից մինչև հոկտեմբերի 29–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
ԴԱՍԵՐ
1. Ինչո՞ւ է կրկնությունը ուսուցանելու արդյունավետ մեթոդ։ [be, էջ 206, պարբ. 1, 2, շրջանակ]
2. Ինչպե՞ս կարող ենք ընդգծել ելույթի թեման։ [be, էջ 210, շրջանակ]
3. Որո՞նք են ելույթի գլխավոր կետերը, և ինչպե՞ս է հռետորը ընտրում դրանք։ [be, էջ 212, պարբ. 1–3]
4. Ինչո՞ւ պետք է խուսափենք ելույթում չափից շատ գլխավոր մտքեր ընդգրկելուց։ [be, էջ 213, պարբ. 2–4]
5. Ինչո՞ւ է կարևոր, որ մեր ելույթի առաջաբանը հետաքրքրություն առաջացնի ունկնդրի մեջ, և ինչպե՞ս կարող ենք անել դա։ [be, էջ 215, պարբ. 1; էջ 216, պարբ. 1–3, շրջանակ]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ինչպե՞ս են Սաղմոս 119։89, 90 համարները ցույց տալիս, որ մենք կարող ենք վստահել Աստծու խոսքին։ [w05 15.04, էջ 15, պարբ. 3]
7. Ի՞նչ է ընդգծվում «Եզեկիէլ» գրքում, և ի՞նչ է սպասում նրանց, ովքեր այսօր արդեն սրբացնում են Եհովայի անունը իրենց կյանքում։ [bsi07, էջ 8, պարբ. 33]
8. Ինչպե՞ս կարող է Եհովայի «խոսքը» պաշտպանել մեր սիրտը (Սաղ. 18։30)։ [w05 01.09, էջ 30, պարբ. 2]
9. Ինչպե՞ս է «Դանիէլ» գրքում սկզբից մինչև վերջ ընդգծվում Թագավորության հույսը։ [bsi07, էջ 10, պարբ. 23]
10. Ինչպե՞ս է «Ովսէէ» գիրքն ամրացնում մեր հավատը Եհովայի ներշնչյալ մարգարեությունների հանդեպ։ [bsi07, էջ 12, պարբ. 14]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ի՞նչ է նշանակում այն, որ Եզեկիելին տրված տեսիլքում վերցվում են տաճարի չափսերը, և ինչո՞ւմ է դա վստահեցնում մեզ այսօր (Եզեկ. 40։2–5)։ [w99 01.03, էջ 19, պարբ. 6; էջ 24, պարբ. 7]
12. Ո՞ւմ է ներկայացնում «իշխանը» Եզեկիելի տեսիլքի վերջնական կատարման մեջ (Եզեկ. 48։21)։ [w99 01.03, էջ 25, 26, պարբ. 13–15; էջ 31, 32, պարբ. 19, 20]
13. Ո՞րն է Դանիէլ 2։21–ի նշանակությունը։ [w98 01.10, էջ 10, պարբ. 9]
14. Ի՞նչը Դանիելին «ցանկալի մարդ» դարձրեց Եհովայի աչքին (Դան. 9։23)։ [dp-R(U), էջ 185, պարբ. 12; w04 01.08, էջ 12, պարբ. 17]
15. Ի՞նչ իմաստով «Աստծու [մասին] գիտություն չկար» Իսրայելի մեջ, և ինչպե՞ս պետք է անձամբ մեզ վրա ազդեն այդ խոսքերը (Ովս. 4։1, 2, 6)։ [w07 15.09; «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Ովսէէ» գրքից»]