Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հուլիսի 14-ով սկսվող շաբաթը
Երգ 126
10 ր. Տեղական հայտարարություններ։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հուլիսի 1–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հուլիս–սեպտեմբեր համարը։
15 ր. Ունե՞ս «խոսելու ազատություն»։ Ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2006 թ. մայիսի 15-ի համարի վրա (էջ 13-16)։ Ընդգծիր համարձակությամբ քարոզելու կարևորությունը։
20 ր. «Նամակ Կառավարիչ մարմնից»։ Ներկայացնում է երեցը։ Ոգևորիչ ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված այդ նամակի վրա, որը նաև գտնվում է 2008 թ. Տարեգրքում (ռուս., անգլ.)։
Երգ 147
Հուլիսի 21-ով սկսվող շաբաթը
Երգ 95
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Հիշեցրու բոլորին, որ հաջորդ շաբաթվա ծառայողական հանդիպմանը իրենց հետ բերեն Օգոստոսի 1-ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հուլիս–սեպտեմբեր համարը, ինչպես նաև պատրաստ լինեն քննարկելու ժողովի տարածքի համար կիրառելի մատուցումները։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Նախապատրաստվելը կօգնի արդյունավետ վերայցելություններ կատարել»a։ Ընդգրկիր 4 րոպե տևող մենախոսություն, որի ընթացքում քարոզիչը պատրաստվում է վերայցելություններ անելուն։ Նա վերանայում է իր գրառումները և որոշում է, որ այդ շաբաթ պիտի վերայցելի երկու հոգու։ Այնուհետև նա վերհիշում է, թե ինչ է քննարկել նրանցից յուրաքանչյուրի հետ անցած անգամ, որոշում է, թե ինչ նպատակ պիտի հետապնդի այցելության ժամանակ, և թե ինչպես է իրագործելու այն։ Նրանցից մեկին նա պատրաստվում է Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել։ Իսկ մյուսի մեջ հետաքրքրություն պիտի զարգացնի՝ օգտագործելով 5-րդ պարբերության առաջարկը։
Երգ 189
Հուլիսի 28-ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հանձնել հուլիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունը։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և գրասենյակի տեղեկագիրը նվիրաբերությունների ստացման մասին։ Հիշատակիր, թե ինչ գրականություն ենք տարածելու օգոստոս ամսին, և ներկայացրու մեկ մատուցում։
15 ր. Պահպանենք հրատապության զգացում։ Ոգևորիչ ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2006 թ. դեկտեմբերի 15-ի համարի վրա (էջ 18, 19, պարբ. 17–21)։
20 ր. Պատրաստվիր առաջարկելու ընթացիկ պարբերագրերը։ Քննարկում ունկնդիրների հետ։ Օգոստոսի 1-ի «Դիտարանի» և «Արթնացե՛ք»–ի հուլիս–սեպտեմբեր համարի համառոտ ամփոփումից հետո հարցրու ունկնդիրներին, թե որ հոդվածները կարող են հետաքրքիր լինել ձեր տարածքում ապրող մարդկանց և ինչու։ Հրավիրիր ունկնդիրներին հիշատակել, թե հոդվածների կոնկրետ որ մտքերն են պլանավորել օգտագործել։ Ի՞նչ հարց կարելի է տալ զրույց սկսելու համար։ Հոդվածում հանդիպող ո՞ր սուրբգրային համարը այնուհետև կարելի է կարդալ։ Օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի կամ ունկնդիրների առաջարկած մատուցումներից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել յուրաքանչյուր պարբերագիր։
Երգ 106
Օգոստոսի 4-ով սկսվող շաբաթը
Երգ 222
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Արդյոք ձեր երեխաները պատրա՞ստ են եզակի տարածքում՝ դպրոցում, հանդիպող խնդիրներին։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Նշիր, թե ինչ խնդիրների են բախվում քրիստոնյա երեխաները դպրոցում։ Բացատրիր, թե ծնողները և իրենց երեխաները ինչպես կարող են օգտվել ««Դիտարանի» հրատարակությունների ցանկից», որպեսզի օգտակար տեղեկություններ գտնեն։ Մի քանի օրինակներ բեր (տե՛ս գլխավոր վերնագիրը՝ «Դպրոց» և ենթավերնագիրը՝ «Դեպքեր»)։ Հրավիրիր ունկնդիրներից ոմանց, ովքեր մեծացել են քրիստոնեական ընտանիքում, որ մեկնաբանեն, թե ինչպես են իրենց ծնողները նախապատրաստել իրենց՝ հաղթահարելու դժվարությունները և դպրոցում կիրառելու Աստվածաշնչի սկզբունքները։ Նրանք կարող են նաև նշել, թե ինչ ռեֆերատներ են պատրաստել՝ օգտվելով «Արթնացե՛ք»–ի հոդվածներից։ Հրավիրիր նրանց բացատրել, թե իրենց համար ինչ պաշտպանություն է եղել քարոզելը եզակի տարածքում՝ դպրոցում։
20 ր. «Մենք քանդում ենք ցանկացած զորավոր ամրություն»b։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանել, թե իրենց հետ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատը ինչպես է համբերատարությամբ օգնել հրաժարվելու արմատացած կեղծ կրոնական հավատալիքներից։
Երգ 83
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։