Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Նոյեմբերի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 205
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընդգրկիր ծառայողական վերակացուի տված տեղեկություններն այն մասին, թե ինչ հաջողությունների է հասել ժողովը «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկի քարոզարշավի ժամանակ։ Քանի որ շատ քարոզիչներ արդեն տարածում են նոյեմբերի 1–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հոկտեմբեր–դեկտեմբեր համարը, խնդրիր ներկաներին պատմել, թե ինչ դրական արդյունքներ են եղել։
15 ր. Եղիր սիրող և առատաձեռն։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարանի» 2008 թ. նոյեմբերի 15–ի համարի վրա (էջ 6)։
20 ր. «Անգին գանձեր ունենք տալու»a։ Երկրորդ պարբերությունը քննարկելիս ներկաներին խնդրիր պատմել, թե Աստվածաշնչի ճշմարտություններից կոնկրետ ո՛րն է նրանց բերել դեպի Եհովայի կազմակերպություն, կամ թե ո՛ր ճշմարտությունն են նրանք ավելի շատ սկսել գնահատել մկրտությունից հետո։
Երգ 71
Նոյեմբերի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 80
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 ր. Հարցերի արկղb։
20 ր. «Դու կարո՛ղ ես լինել ուսուցիչ»c։ Հարցազրույց անցկացրու քարոզչի կամ ռահվիրայի հետ, ով մի ժամանակ մտածել է, թե ինքը ունակ չէ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու։ Ինչպե՞ս է նա ապավինել Եհովային և նրանից օգնություն ստացել։ Ի՞նչ առանձնահատուկ կերպերով է կազմակերպությունը օգնել նրան՝ ավելի հմուտ դառնալու։ Ի՞նչ ուրախություն և օրհնություն է ստացել՝ անցկացնելով Աստվածաշնչի ուսումնասիրություն։
Երգ 143
Նոյեմբերի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 217
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա՛ ֆինանսական հաշվետվությունը և գրասենյակի տեղեկագիրը նվիրաբերությունների ստացման մասին։ Նշիր, թե դեկտեմբեր ամսին ինչ գրականություն է առաջարկվելու, և ներկայացրու մեկ կամ երկու մատուցում։
20 ր. Տեղական կարիքներ։
15 ր. Պատրաստվիր առաջարկելու դեկտեմբերի 1–ի «Դիտարանը»։ Պարբերագիրը համառոտ ներկայացնելուց հետո ունկնդիրներին հարցրու, թե որ հոդվածները կարող են առավել հետաքրքրել տարածքում ապրող մարդկանց։ Ի՞նչ հարցեր կարելի է տալ, և ի՞նչ սուրբգրային համարներ կարելի է կարդալ հոդվածները ներկայացնելու համար։ Ցույց տուր, թե ինչպես կարող ենք օգտագործել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տրված մատուցումը։ Երեցներից մեկը ներկայացնում է կարճ ցուցադրում, որը նա պատրաստել է՝ հիմնվելով որևէ հոդվածի վրա, որը համապատասխանում է տարածքին։
Երգ 208
Դեկտեմբերի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 84
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին՝ հանձնել նոյեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունը։
15 ր. Դեպքեր ծառայությունից։ Եղբայրներն ու քույրերը պատմում են, թե ինչպես են քարոզարշավի ժամանակ տարածել «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկը և դրա օգնությամբ ուսումնասիրություններ սկսել։ Նաև պատմում են քաջալերական դեպքեր, որոնք տեղի են ունեցել նոյեմբեր ամսին «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը տարածելիս։ Մեկ կամ երկու ուշագրավ դեպք կարելի է բեմականացնել։
20 ր. «Նորերին պատրաստենք հալածանքի»d։ Երկրորդ պարբերությունը քննարկելիս հակիրճ նշիր, թե «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» բաժնում նշված սուրբգրային համարները (էջ 564) ինչպես կարող են օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին պատասխանելու անհանգստացած հարազատների և ընկերների հարցերին։
Երգ 105
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։