Ամենակարևոր գործը
1. Ծառայության հանդեպ ունեցած գնահատանքը ինչի՞ է մղում մեզ։
1 Քարոզչության գործից ավելի կարևոր բան չկա։ Այդ պատճառով մեզ կանոնավորաբար հորդոր է տրվում, որ մեր ժամանակը, էներգիան և միջոցները տրամադրենք ծառայությանը։ Խորհելով, թե ինչ կարևոր դեր է կատարում ծառայությունը՝ մենք մղվում ենք ավելի շատ մասնակցելու քարոզչական գործին, որը երբեք չի կրկնվի (Գործ. 20։24)։
2. Ինչպե՞ս է քարոզչական գործի միջոցով սրբացվում Եհովայի մեծ անունը։
2 Սրբացվում է Եհովայի անունը։ Քարոզչական գործի շնորհիվ մարդիկ իմանում են, որ մարդկային կառավարությունների փոխարեն իշխելու է Եհովայի Թագավորությունը, որը Հիսուս Քրիստոսի միջոցով լուծելու է բոլոր խնդիրները (Մատթ. 6։9, 10)։ Եհովան փառաբանվում է որպես միակը, ով կարող է ազատել մեզ հիվանդություններից և մահից (Ես. 25։8; 33։24)։ Քանի որ կրում ենք նրա անունը, մարդիկ, տեսնելով մեր վարքն ու նախանձախնդիր ծառայությունը, մղվում են փառաբանելու Աստծուն (1 Պետ. 2։12)։ Իրոք, մենք մեծ բավականություն ենք ստանում, երբ բոլորին ճանաչեցնում ենք Գերիշխան Տիրոջ՝ Եհովայի անունը (Սաղ. 83։18)։
3. Ի՞նչ օրհնություններ են վայելում նրանք, ովքեր արձագանքում են Թագավորության բարի լուրին։
3 Այս գործը մարդկանց կյանքեր է փրկում։ Եհովան «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջման գան» (2 Պետ. 3։9)։ Սակայն ինչպե՞ս կարող են մարդիկ իմանալ, թե որն է Աստծուն հաճելի ապրելակերպը, եթե մեկը չսովորեցնի նրանց (Յովն. 4։11; Հռոմ. 10։13–15)։ Երբ մարդիկ դրականորեն են արձագանքում բարի լուրին, նրանց կյանքը բարելավվում է, քանի որ ձերբազատվում են վատ սովորություններից (Միք. 4։1–4)։ Դեռ ավելին, նրանք ձեռք են բերում հավիտենական կյանքի պայծառ հույս։ Այո՛, քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը փրկում է թե՛ մեր, թե՛ մեզ լսողների կյանքը (1 Տիմոթ. 4։16)։ Ինչպիսի՜ պատվավոր դեր ունենք մենք այս կարևորագույն գործում։
4. Ինչո՞ւ պետք է ակտիվորեն մասնակցենք քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին։
4 Շուտով մեծ նեղությունը վերջ կդնի այս անարդար աշխարհին։ Սակայն ովքեր Եհովայի կողմը կանգնեն, կվերապրեն։ Այդ պատճառով քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը ամենակարևոր, ամենահրատապ և մարդկությանը ամենաշատ օգուտներ բերող գործն է, որ կատարվում է այսօր։ Թող որ այն մեր կյանքում զբաղեցնի առաջին տեղը (Մատթ. 6։33)։