Սերմերը պետք է ջրել, որ աճեն
1. Ի՞նչը պետք է ջրենք, որ աճի։
1 Այգում ցանված սերմերը պետք է ջրել, որ աճեն։ Ճշմարտության սերմերը, որոնք ցանում ենք մեր տարածքում ապրող մարդկանց սրտերում, նույնպես պետք է ջրել (1 Կորնթ. 3։6)։ Հարկավոր է վերայցելել և ջրել այդ «սերմերը»՝ օգտագործելով Աստծու Խոսքը, եթե ուզում ենք, որ դրանք արմատներ գցեն, աճեն ու ծաղկեն։
2. Ինչպե՞ս կարող ենք հաջորդ այցելության համար հող պատրաստել։
2 Հարց պատրաստիր։ Երբ մատուցում ես պատրաստում, կարող ես նաև հետաքրքրություն առաջացնող որևէ հարց նախապատրաստել, որի պատասխանը կտաս վերայցելության ժամանակ։ Այդ հարցը տուր զրույցի վերջում և պայմանավորվիր, թե երբ ես վերայցելելու։ Շատերը նախընտրում են որևէ միտք ընտրել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքից, որպեսզի հնարավորություն ստեղծվի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու։
3. Ի՞նչ տեղեկություններ արժե նշել առաջին այցելությունից հետո։
3 Գրառումներ արա։ Առաջին այցելությունից հետո անպայման գրառումներ կատարիր։ Գրի առ անհատի անունը և հասցեն։ Լավ կլինի նշել նաև ամսաթիվը, ժամը, զրույցի թեման, գրականությունը, եթե տվել ես։ Արդյոք տանտերը նշե՞ց, որ ինչ-որ կրոնի է պատկանում։ Ունի՞ ընտանիք։ Ի՞նչ հետաքրքրություններ և մտահոգություններ ունի։ Նման տեղեկությունները կօգնեն քեզ վերայցելության ժամանակ խոսելու այնպիսի բաների մասին, որոնք կարևոր են այդ անհատի համար։ Նշիր նաև, թե երբ ես վերայցելելու և թե ինչ հարց ես բաց թողել։
4. Ինչո՞ւ չպետք է հանձնվենք։
4 Մի՛ հանձնվիր։ Սատանան ջանք չի խնայի, որ տանի մարդու մեջ ցանված խոսքը (Մարկ. 4։14, 15)։ Հետևաբար մի՛ հանձնվիր, եթե հետաքրքրություն ցույց տված անհատի հետ չստացվի նորից հանդիպել։ Կարո՞ղ ես նամակ գրել կամ դռան մոտ գրություն թողնել։ Մի ռահվիրա դռան մոտ ուսումնասիրություն սկսեց մի կնոջ հետ, բայց երկրորդ անգամ չկարողացավ հանդիպել նրա հետ, ուստի որոշեց նամակ գրել։ Իսկ երբ հաջողվեց հանդիպել կնոջ հետ, վերջինս ասաց, որ խորապես տպավորված է եղել քրոջ կողմից ցուցաբերված անձնական հետաքրքրությունից։ Երբ ջրում ենք ճշմարտության սերմերը և տեսնում, որ դրանք ծլում են, աճում և «պտուղ են տալիս երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ», մեծ ուրախությամբ ենք լցվում (Մարկ. 4։20)։