«Նա նորից տանը չէ»
Երբևէ նման բան ասե՞լ ես այն անհատի մասին, ով հետաքրքրություն է ցույց տվել։ Թեև շարունակ փորձել ես այցելել այդ անհատին, սակայն չես կարողացել ցանված ճշմարտության սերմը ջրել (1 Կորնթ. 3։6)։ Երբեմն փորձառու քարոզիչները նամակ են գրում նրան, ում չեն կարողանում տանը գտնել, կամ գրություն են թողնում դռան մոտ։ Որոշ քարոզիչներ էլ զգում են, որ դժվար կլինի այդ անհատին նորից հանդիպել, ուստի նրա հեռախոսահամարն են խնդրում՝ թերևս հարցնելով. «Դուք հաղորդագրություններ գրո՞ւմ եք»։ Վերայցելություն է համարվում, երբ կրկին այցելում ենք անհատին կամ նրան վկայություն ենք տալիս նամակի, էլ. փոստի, հաղորդագրության միջոցով, երբ զանգահարում ենք նրան կամ որևէ գրություն թողնում դռան մոտ։ Անգամ եթե բնակիչը հազվադեպ է լինում տանը, հնարավոր է զարգացնել նրա հետաքրքրությունը։