Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ներկայացնենք, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը՝ օգտագործելով «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը
Ինչու է կարևոր։ Շատ մարդիկ գուցե չհասկանան, թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ առաջարկում ենք Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն։ Նրանք գուցե մտածեն, որ պետք է միանան ուսումնասիրողների խմբի կամ պետք է աստվածաշնչային դասընթացներ անցնեն։ Ուստի ուսումնասիրություն առաջարկելու փոխարեն՝ լավ կլինի ներկայացնել, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Ընդամենը մի քանի րոպեում հենց դռան առաջ կարող ես ցույց տալ անհատին, թե որքան հեշտ և հասկանալի կարող է լինել Աստվածաշունչ ուսումնասիրելը։
Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը
Աղոթիր Եհովային, որ օրհնի Աստվածաշնչի նոր ուսումնասիրություն սկսելու քո ջանքերը (Փիլիպ. 2։13)։
Փորձիր ծառայության ժամանակ առնվազն մեկ անգամ ներկայացնել, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը կամ ցույց տալ «Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը» տեսանյութը։