Հունվարի 19-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒՆՎԱՐԻ 19-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 47 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 19, պարբ. 1–8 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Դատավորներ 1–4 (8ր)
№ 1. Դատավորներ 3։1–11 (3ր կամ ավելի քիչ)
№ 2. Ինչպե՞ս կարող ես գիտելիքներ ձեռք բերել Աստծու մասին (igw, էջ 4, պարբ. 1–4) (5ր)
№ 3. «Բոլորը միասին մեկտեղ էին» (Գործեր 2։1–4) (bt, գլուխ 3, պարբ. 4–8) (5ր)
Ծառայողական հանդիպում
Ամսվա թեման. «Ծառայենք Տիրոջը մեծ խոնարհամտությամբ» (Գործ. 20։19)։
10 ր. Օգտագործո՞ւմ ես «բառարանը»։ Քննարկում՝ հիմնված հետևյալ հարցերի վրա։ 1) Ինչպե՞ս կարող է «բառարանը» օգնել մեզ հասկանալու հետևյալ համարները՝ ա) Ելք 28։30, բ) Մարկոս 10։30 և գ) 1 Պետրոս 1։2։ 2)։ Ինչպե՞ս կարող ես «բառարանի» միջոցով օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին հստակ հասկանալու այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ ա) «դատաստանի օր», բ) «փրկանք» և գ) «ոգեհարցություն»։ Եզրափակիր՝ քաջալերելով բոլորին օգտագործել «բառարանը»։
10 ր. Տիրոջը ծառայելու համար հարկավոր է լինել հաստատակամ և նախաձեռնություն վերցնող։ Քննարկում՝ հիմնված 2014 թ. «Տարեգրքի» վրա (էջ 59, պարբ. 1–էջ 62, պարբ. 1 և էջ 67, պարբ. 2)։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչ են սովորում։
10 ր. «Շարունակիր առաջադիմել որպես քարոզիչ»։ Հարց ու պատասխան։
Երգ 20 և աղոթք