Մատուցումներ
Դիտարան 1 մայիսի
«Եթե հնարավորություն ունենայիք, աշխարհում եղող ո՞ր խնդրին վերջ կդնեիք։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչում գրված է, որ Աստված շուտով վերացնելու է ոչ միայն այդ խնդիրը, այլև բոլոր խնդիրները։ [Ընտրիր համապատասխան աստվածաշնչյան համար, օրինակ՝ Դանիել 2։44; Առակներ 2։21, 22; Մատթեոս 7։21–23 կամ 2 Պետրոս 3։7։] Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչպես և երբ է Աստված այսպիսի փոփոխություններ անելու երկրի վրա»։
Արթնացե՛ք մայիս
«Ձեր կարծիքով՝ կգա՞ մի օր, երբ մարդիկ հարմարավետ տներ կունենան ու չեն ապրի աղքատության մեջ։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե դրա հետ կապված ինչ է խոստանում Աստված։ [Կարդա՛ Եսայիա 65։21, 22։] Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչպես է Աստված իրականացնելու իր խոստումները, և ինչ կարող ենք անել այդ օրհնությունները վայելելու համար»։