«Ընդօրինակեք նրանց հավատը»
1. Սկսած հոկտեմբերի 19-ով սկսվող շաբաթից՝ ի՞նչ ենք ուսումնասիրելու Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպմանը։
1 Սկսած 2015թ. հոկտեմբերի 19-ով սկսվող շաբաթից՝ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպմանը քննարկելու ենք «Ընդօրինակեք նրանց հավատը» գիրքը։ Այս ձեռնարկում տեղ են գտել աստվածաշնչյան 14 կերպարների՝ տղամարդկանց և կանանց հավատի մասին պատմություններ։ Գիրքը կարդալով՝ մենք ասես ականատես ենք դառնում այդ դեպքերին և տեսնում ենք, թե ինչ դժվարություններ են հաղթահարել այդ հավատարիմ մարդիկ Եհովային ծառայելիս, ինչպես նաև արժեքավոր դասեր ենք սովորում մեր կյանքում կիրառելու համար (Եբր. 6։12)։
2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի «Ընդօրինակեք նրանց հավատը» գիրքը։
2 Առանձնահատկությունները։ Գրքում կան ժամանակագրական աղյուսակներ, քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե երբ և որտեղ են ապրել այդ հավատարիմ մարդիկ։ Յուրաքանչյուր գլխի վերջում կա «Մտածիր» վերնագրով շրջանակ, որն օգնում է մեզ խորհրդածելու այդ պատմությունների մասին և կիրառելու սովորածը։ Գիրքը հարուստ է գունագեղ նկարներով, որոնց համար մանրազնին հետազոտություններ են արվել։ Դրանք օգնում են մեզ վառ կերպով պատկերացնելու տեղի ունեցած իրադարձությունները։
3. Ի՞նչ կարող ենք անել, որ օգուտներ ստանանք այս գրքի ուսումնասիրությունից։
3 Ինչպես կարող ես օգուտներ ստանալ։ Կառավարիչ մարմնի նամակում մեզ հորդոր է տրվում. «Գործի դրեք ձեր երևակայությունը, փորձեք զգալ այն, ինչ գլխավոր կերպարներն են զգում։ Տեսեք՝ ինչպես են նրանք վարվում տարբեր իրավիճակներում և մտածեք, թե դուք ինչպես կվարվեիք»։ Ինչ խոսք, երևակայությունը գործի դնել նշանակում է ոչ թե ենթադրություններ անել, այլ մտովի պատկերացնել աստվածաշնչյան այդ ողջ պատմությունը և զգալ այն, ինչ զգացել են հավատարիմ մարդիկ։ Ուստի հարկավոր է ժամանակ տրամադրել և խորհրդածել (Նեեմ. 8։8)։ Եթե ուսումնասիրությունը սկսվում է գլխի կեսից, ապա անցկացնող եղբայրը 30-ից 60 վայրկյանում պետք է կրկնի անցած նյութը։ Եթե քննարկվում է գլխի առաջին մասը, ապա եղբայրը մեկ կամ երկու հարցով կամփոփի նյութը, քանի որ այս մասում «Մտածիր» շրջանակի հարցերը ընդգրկված չեն։
4. Ինչո՞ւ ենք ուսումնասիրելու «Ընդօրինակեք նրանց հավատը» գիրքը։
4 Մենք ապրում ենք մի աշխարհում, որը ամեն օր փորձում է այս կամ այն կերպ թուլացնել կամ քայքայել մեր հավատը։ Այս գիրքը, ինչպես նաև «Դիտարանում» լույս տեսնող «Ընդօրինակեք նրանց հավատը» խորագրի հոդվածները անգին նվեր են Եհովայից և զորացնում են մեր հավատը (Հակ. 1։17)։ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպմանը կանոնավորաբար ներկա լինելով և ակտիվորեն մասնակցելով՝ մենք մեծ օգուտներ կքաղենք այս հրաշալի հրատարակության ուսումնասիրությունից։