Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին զարգացնելու ուսումնասիրության լավ սովորություններ
Ինչո՞ւ է կարևոր։ Հոգևորապես առաջադիմելու համար բավարար չէ միայն միտքն ու սիրտը սնել Աստվածաշնչի հիմնական ուսմունքներով։ Աստվածաշունչ ուսումնասիրողները պետք է ավելին անեն (Եբր. 5։12–6։1)։ Ուսումնասիրությունը ջանքեր է պահանջում։ Դրա համար անհրաժեշտ է վերլուծել կարդացածը, համեմատել այն արդեն իսկ ունեցած գիտելիքների հետ, տեսնել դրա գործնական արժեքը (Առակ. 2։1–6)։ Սովորելով փնտրտուքներ անել՝ ուսումնասիրողը կկարողանա մեր հրատարակությունների օգնությամբ պատասխանել աստվածաշնչյան հարցերին։ Նաև եթե նա ջանքեր գործադրի սովորածը կյանքում կիրառելու համար, ապա պատրաստ կլինի դիմագրավել փորձությունները (Ղուկ. 6։47, 48)։
Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը
Ենթավերնագրի կամ գլխի վերջում առաջարկիր ուսումնասիրողին մի քանի նախադասությամբ ամփոփել սովորածը։ Եթե չունես Աստվածաշնչի ուսումնասիրություն, ապա Աստվածաշնչից որևէ հատված կամ «Դիտարանից» որևէ պարբերություն ընթերցելուց հետո մի քանի նախադասությամբ ամփոփիր նյութը, որպեսզի ինքդ էլ բարելավես քո ունակությունները։