ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Կարո՞ղ ես փորձել մեկ տարի
Ի՞նչ փորձել։ Ռահվիրայություն։ Անշուշտ, դու առատ օրհնություններ կվայելես (Առ 10։22)։
ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՎ՝ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ
հմուտ ավետարանիչ դառնալ և ավելի շատ ուրախություն ստանալ ծառայությունից
ամրացնել փոխհարաբերություններդ Եհովայի հետ։ Որքան շատ նրա մասին խոսես ուրիշների հետ, այնքան ավելի հաճախ կհիշես ակնածանք ներշնչող նրա հատկությունների մասին
ունենալ բավարարվածության զգացում, որ գալիս է Թագավորության շահերը անձնական շահերից վեր դասելուց, ինչպես նաև ուրախություն, որ գալիս է քո անձը ուրիշներին տրամադրելուց (Մթ 6։33; Գրծ 20։35)
մասնակցել ռահվիրաների հետ հանդիպմանը, որն անցկացվում է շրջանային վերակացուի այցելության ժամանակ, նաև շրջանային համաժողովի հետ կապված հատուկ հանդիպմանը և Ռահվիրայական ծառայության դպրոցին
ավելի շատ հնարավորություններ ունենալ սկսելու և անցկացնելու աստվածաշնչյան ուսումնասիրություններ
ավելի շատ ժամանակ անցկացնել հավատակիցների հետ՝ փոխադարձ քաջալերություն ստանալով (Հռ 1։11, 12)