Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/10 էջ 3–5
  • «Դու լավ ռահվիրա կլինես»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Դու լավ ռահվիրա կլինես»
  • 2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հիմա՛ է քարոզելու ժամանակը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Ռահվիրայությունը ամրացնում է մեր ու Աստծու փոխհարաբերությունը
    2013 Դիտարան
  • Նախկինում ռահվիրա ծառայե՞լ ես
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Կարո՞ղ ես մտնել «գործունեության առաջնորդող լայն դռնով»
    2007 Մեր թագավորական ծառայությունը
2010 Մեր թագավորական ծառայությունը
km 5/10 էջ 3–5

«Դու լավ ռահվիրա կլինես»

1. Ինչպե՞ս մի քույր արտահայտվեց իր ռահվիրայական ծառայության մասին։

1 «Ուրիշ ոչ մի գործ ինձ երբեք այսպիսի բավականություն չի պատճառել և այսքան շատ հոգևոր օրհնություններ չի բերել»։ Այսպես արտահայտվեց Քետի Փալմը իր ռահվիրայական ծառայության մասին։ Նա տասնամյակներ շարունակ ծառայել էր ռահվիրա՝ անձնազոհ կերպով քարոզելով Չիլիի (Հարավային Ամերիկա) ամենատարբեր մասերում։ Խորհելով լիաժամ ծառայողների օրհնությունների մասին՝ հավատակիցներից մեկը գուցե քեզ ասել է. «Դու լավ ռահվիրա կլինես»։

2. Հոգևոր գործեր անելն ինչո՞ւ է խոր բավականություն պատճառում։

2 Կյանքի՝ բավականություն պատճառող ուղի։ Հիսուսը, որին մենք ջանում ենք ընդօրինակել, բավականություն էր ստանում իր Հոր կամքը կատարելուց (Հովհ. 4։34)։ Ուստի նա կարող էր իր աշակերտներին համոզված ասել, որ Եհովայի երկրպագությանն առնչվող գործունեությունն է, որ իրական բավականություն է պատճառում։ Մենք մեզ բավարարված ենք զգում, երբ անում ենք Եհովային հաճելի գործեր։ Իսկ երբ ավելի շատ ժամանակ, ուժ և միջոցներ ենք տրամադրում մյուսներին օգնելու համար, ավելի երջանիկ ենք դառնում (Գործ. 20։31, 35)։

3. Ինչպե՞ս կարող ես ավելացնել ուրախությունդ՝ ավելի շատ ժամանակ տրամադրելով ծառայությանը։

3 Որքան շատ ժամանակ տրամադրես ծառայությանը, այնքան շատ հնարավորություն կունենաս սկսելու և անցկացնելու Աստվածաշնչի ուսումնասիրություններ, ինչը, անշուշտ, քեզ մեծ ուրախություն կպատճառի։ Ծառայելով ռահվիրա՝ ավելի փորձառու և հմուտ կդառնաս, և գուցե նկատես, որ քո տարածքը իրականում այնքան էլ անպտուղ չէ, ինչպես մտածում էիր առաջ։ Մոտ մեկ տարի ռահվիրա ծառայելուց հետո կհրավիրվես Ռահվիրայական ծառայության դպրոց։ Այստեղ ստացած գիտելիքներդ կիրառելով՝ ավելի կհմտանաս ծառայության մեջ (2 Տիմոթ. 2։15)։ Եթե հաստատակամորեն շարունակես ծառայել ռահվիրա, ապա ճշմարտության սերմերը, որ ցանել ես, ժամանակի ընթացքում պտուղներ կտան (Ժող. 11։6)։

4. Ինչի՞ մասին կարող են մտածել այն պատանիները, որոնք շուտով կավարտեն դպրոցը։

4 Պատանիներ։ Շուտով կավարտես դպրոցը։ Լրջորեն մտածե՞լ ես քո ապագայի մասին։ Մինչև հիմա օրվա մեծ մասը տրամադրել ես դպրոցին ու դասերին, իսկ ավարտելուց հետո ազատ ժամանակ շատ կունենաս։ Ինչպե՞ս այն կօգտագործես։ Աշխատանքային կարիերա հետապնդելու փոխարեն՝ լավ կլինի՝ նպատակ դնես ծառայելու ընդհանուր ռահվիրա։ Խորհիր այդ մասին աղոթքով։ Տարբեր ծագում ունեցող մարդկանց վկայություն տալով, անձնական դժվարությունները հաղթահարելով, ինքնակարգապահություն մշակելով և ուսուցչական ունակություններ զարգացնելով՝ դու ձեռք կբերես այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն քեզ ամբողջ կյանքի ընթացքում։

5. Ինչպե՞ս կարող են ծնողները և ժողովի անդամները քաջալերել պատանիներին, որ դառնան ռահվիրա։

5 Ծնողնե՛ր, անո՞ւմ եք այն ամենը, ինչ պահանջվում է ձեզնից, որպեսզի ձեր զավակները ցանկանան դառնալ լիաժամ ծառայողներ։ Ձեր խոսքերն ու օրինակը մեծապես կարող են նպաստել, որ նրանք Թագավորության շահերը առաջին տեղում դնեն (Մատթ. 6։33)։ Ռեյը, որը դպրոցն ավարտելուց հետո ընդհանուր ռահվիրա է դարձել, հիշում է. «Մայրս միշտ ասում էր, որ ռահվիրայական ծառայությունը կյանքի լավագույն ուղին է»։ Ժողովի բոլոր անդամները իրենց խոսքերով ու աջակցությամբ կարող են քաջալերել պատանիներին, որ դառնան ռահվիրաներ։ Իսպանացի Խոսեն ասում է. «Մեր ժողովում ռահվիրայությունը համարվում էր լավագույն բանը, որ պատանիները կարող են անել։ Ինձ համար հեշտ էր սկսել ռահվիրայական ծառայությունը, քանի որ ժողովի անդամները գնահատանքով էին խոսում այդ ծառայության մասին, ինչպես նաև գործնական օգնություն էին ցույց տալիս ինձ»։

6. Ի՞նչ կարող ես անել, եթե ցանկություն չունես ռահվիրա ծառայելու։

6 Հաղթահարիր խոչընդոտները։ Բայց գուցե ասես. «Ռահվիրա ծառայելու ցանկություն չունեմ»։ Այդ դեպքում աղոթիր Եհովային՝ ասելով. «Ես չգիտեմ՝ ռահվիրայությունը ինձ համար է, թե ոչ, բայց ուզում եմ անել այն, ինչ հաճելի է քեզ» (Սաղ. 62։8; Առակ. 23։26)։ Այնուհետև փնտրիր նրա առաջնորդությունը նրա Խոսքի և կազմակերպության միջոցով։ Բազմաթիվ ընդհանուր ռահվիրաներ նախ «ճաշակել» են ենթառահվիրայության համը, և այն ուրախությունը, որ զգացել են, մղել է նրանց դառնալու լիաժամ ծառայող (Սաղ. 34։8)։

7. Ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ ամեն ամիս կարող ես 70 ժամ ծառայել։

7 Իսկ եթե վստահ չես, որ կարող ես ամեն ամիս 70 ժամ ծառայե՞լ։ Այդ դեպքում կարող ես զրուցել այն ռահվիրաների հետ, որոնց հանգամանքները նման են քո հանգամանքներին (Առակ. 15։22)։ Այնուհետև կազմիր մի քանի գրաֆիկ։ Թերևս հայտնաբերես, որ ոչ կարևոր գործերի հաշվին ժամանակ գնելը շատ ավելի հեշտ է, քան թվում էր (Եփես. 5։15, 16)։

8. Ինչո՞ւ պետք է ժամանակ առ ժամանակ վերանայենք մեր հանգամանքները։

8 Վերանայիր հանգամանքներդ։ Հանգամանքները հաճախ փոխվում են։ Ուստի լավ կլինի, որ ժամանակ առ ժամանակ քննես քո իրավիճակը։ Հնարավոր է՝ թոշակի անցնելու ժամանակդ է։ Այդ դեպքում ավելի շատ ժամանակ կունենաս և գուցե կարող ես ավելի շատ ծառայել։ Կամ գուցե զավակներդ արդեն մեծացել են ու հեռացել տնից, և այժմ թերևս կարիք չկա շատ աշխատելու։ Այդ դեպքում կարո՞ղ ես նպատակ դնել դառնալու ընդհանուր ռահվիրա։ Կարող ես նույնիսկ մտածել տեղափոխվելու մասին այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։

9. Ինչի՞ մասին կարող են խորհել ամուսնական զույգերը։

9 Որոշ ամուսնական զույգեր, լրջորեն քննելով իրենց հանգամանքները, եկել են այն եզրակացության, որ կարիք չկա երկուսով աշխատելու ամբողջ օրը։ Ինչ խոսք, այդպիսի որոշումը նշանակում է պարզեցնել կյանքը, բայց արժե նման զոհողություն անել։ Ջոնը, որի կինը վերջերս է թողել ամբողջ օրով աշխատանքը, որպեսզի ընդլայնի իր ծառայությունը, ասում է. «Ավելի հաճելի զգացում չկա, քան իմանալ, որ կինդ օրվա ընթացքում զբաղված է հոգևոր գործերով»։

10. Ի՞նչն է քրիստոնյաներին մղում մտածելու ռահվիրայական ծառայություն սկսելու մասին։

10 Սիրո և հավատի դրսևորում։ Քարոզչությունը ամենակարևոր գործն է, որ Եհովան հանձնարարել է մեզ։ Այս համակարգը շուտով կործանվելու է, և փրկվելու են միայն Եհովայի անունը կանչողները (Հռոմ. 10։13)։ Աստծու Որդին մեզ հանձնարարել է քարոզել բարի լուրը։ Մենք հնազանդվում ենք այս պատվիրանին, որովհետև սիրում ենք Եհովային և երախտապարտ ենք նրան այն ամենի համար, ինչ արել է մեզ համար (Մատթ. 28։19, 20; 1 Հովհ. 5։3)։ Հավատալով, որ իսկապես ապրում ենք վերջին օրերում՝ մենք ուզում ենք լավագույնն անել ծառայության մեջ, քանի դեռ ժամանակ կա, և ոչ թե լիովին օգտվել աշխարհից (1 Կորնթ. 7։29–31)։

11. Ինչպե՞ս կարձագանքես, եթե ինչ–որ մեկն ասի, որ դու լավ ռահվիրա կլինես։

11 Ռահվիրայությունը ավելին է, քան միայն ամեն ամիս 70 ժամ ծառայելը. այդ ծառայությունը Եհովայի հանդեպ մեր նվիրվածության դրսևորումն է։ Ուրեմն, եթե ինչ–որ մեկը քեզ ասի, որ դու լավ ռահվիրա կլինես, մի մտածիր, թե դա միայն հաճոյախոսություն է։ Խորհիր և աղոթիր այն մասին, որ ռահվիրայական ծառայություն սկսես, ծառայություն, որը մեծ բավականություն կպատճառի քեզ։

[Նկար 4–րդ էջի վրա]

Ծնողնե՛ր, անո՞ւմ եք այն ամենը, ինչ պահանջվում է ձեզնից, որպեսզի ձեր զավակները ցանկանան դառնալ լիաժամ ծառայողներ

[Նկար 5–րդ էջի վրա]

Քարոզչությունը ամենակարեվոր գործն է, որ Եհովան հանձնարարել է մեզ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը