Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr18 օգոստոս էջ 2–3
  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2018)
  • Ենթավերնագրեր
  • Օգոստոսի 6–12
  • Օգոստոսի 13–19
  • Օգոստոսի 20–26
  • Օգոստոսի 27–սեպտեմբերի 2
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2018)
mwbr18 օգոստոս էջ 2–3

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Օգոստոսի 6–12

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂՈՒԿԱՍ 17, 18

«Արտահայտիր երախտագիտությունդ»

nwtsty Ղկ 17։12, 14-ի լրացուցիչ տեղեկությունները

տասը բորոտներ. աստվածաշնչյան ժամանակներում բորոտները, ըստ ամենայնի, միասին էին հավաքվում կամ ապրում էին խմբերով, ինչն իրենց հնարավորություն էր տալիս օգնել մեկը մյուսին (2Թգ 7։3–5)։ Աստծու Օրենքը պահանջում էր, որ բորոտները մեկուսացած ապրեին։ Բացի այդ, բորոտը իր ներկայության մասին պետք է զգուշացներ ուրիշներին՝ բղավելով. «Անմաքո՜ւր, անմաքո՜ւր» (Ղև 13։45, 46)։ Հետևելով Օրենքին՝ այստեղ հիշատակված բորոտները հեռվում էին կանգնած և չէին մոտենում Հիսուսին (տես Մթ 8։2-ի լրացուցիչ տեղեկությունը և բառարանը, «Բորոտություն, բորոտ»)։

ձեզ քահանաներին ցույց տվեք. Հիսուս Քրիստոսը, երկրի վրա եղած ժամանակ լինելով Օրենքի ներքո, ընդունում էր, որ Ահարոնի սերունդներին պատկանող քահանայության մասին կարգադրությունը դեռևս ուժի մեջ էր, և այն մարդկանց, որոնց բուժեց բորոտությունից, պատվիրեց գնալ քահանայի մոտ (Մթ 8։4; Մկ 1։44)։ Համաձայն Մովսիսական օրենքի՝ քահանան պետք է ստուգեր, թե արդյոք բորոտը բուժվել էր։ Դրանից հետո վերջինս պետք է նաև գնար տաճար և ընծա, կամ՝ նվեր մատուցեր՝ երկու կենդանի մաքուր թռչուն, մայրու փայտ, որդան կարմրով ներկված մանվածք և զոպա (Ղև 14։2–32)։

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Ղկ 17։10-ի լրացուցիչ տեղեկությունը

անպիտան. բռց.՝ «անօգուտ, անարժեք»։ Հիսուսն իր առակում չէր ուզում ասել, թե այդ ծառաները՝ իր աշակերտները, պետք է իրենց անօգուտ կամ անարժեք համարեին։ Ըստ համատեքստի՝ «անպիտան» բառը փոխանցում է այն միտքը, որ ծառաները պետք է համեստ կարծիք ունենային իրենց մասին և չմտածեին, որ իրենք հատուկ պատվի կամ գովասանքի են արժանի։ Որոշ աստվածաշնչագետներ կարծում են, որ այստեղ «անպիտան» բառը գործածված է որպես չափազանցություն և հետևյալ միտքն է հաղորդում. «Մենք ընդամենը ծառա ենք և արժանի չենք հատուկ ուշադրության»։

nwtsty Ղկ 18։8-ի լրացուցիչ տեղեկությունը

այսպիսի հավատ. բռց.՝ «հավատը»։ Հունարենում «հավատ» բառից առաջ որոշիչ հոդի գործածությունը ցույց է տալիս, որ Հիսուսը նկատի ուներ ոչ թե առհասարակ հավատը, այլ կոնկրետ այնպիսի հավատը, որն ուներ Հիսուսի առակի այրի կինը (Ղկ 18։1–8)։ Դա հավատն է աղոթքի զորության, ինչպես նաև այն բանի հանդեպ, որ Աստված այնպես կանի, որ արդարադատություն ի գործ դրվի իր ընտրյալների համար։ Ըստ երևույթին, Հիսուսը անպատասխան թողեց հավատի մասին հարցը, որպեսզի իր աշակերտները մտածեին իրենց հավատի որակի մասին։ Աղոթքի և հավատի մասին այս առակը հատկապես տեղին էր այն պատճառով, որ Հիսուսը հենց նոր ասել էր, թե ինչ փորձությունների էին բախվելու իր աշակերտները (Ղկ 17։22–37)։

Օգոստոսի 13–19

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂՈՒԿԱՍ 19, 20

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Ղկ 19։43-ի լրացուցիչ տեղեկությունը

սուր գերաններով պատնեշ. կամ՝ «ցցապատ»։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում հունարեն խարաքս բառը միայն այստեղ է հանդիպում։ Այն սահմանվում է որպես «սուր փայտ կամ ձող, որն օգտագործում են ինչ-որ տարածք ցանկապատելու համար, ցից», ինչպես նաև «ձողապատնեշ», «ցցապատ»։ Հիսուսի խոսքերը կատարվեցին մ. թ. 70 թ.-ին, երբ Տիտոսի հրամանատարությամբ հռոմեացիները պատնեշ, կամ՝ ցցապատ կանգնեցրին Երուսաղեմի շուրջ։ Տիտոսը երեք նպատակ ուներ՝ թույլ չտալ հրեաներին փախչել, հորդորել նրանց հանձնվել և սովի մատնել բնակիչներին, որ ենթարկվեն իրեն։ Որպեսզի Երուսաղեմի շուրջ այդ պատնեշը կառուցելու համար շինանյութ հայթայթեին, հռոմեական զորքերը կտրեցին պաշարված քաղաքի շրջակայքում եղող ծառերը։

nwtsty Ղկ 20։38-ի լրացուցիչ տեղեկությունը

որովհետև նրանք բոլորն էլ ողջ են նրա համար. կամ՝ «որովհետև նրանք բոլորն էլ ողջ են նրա տեսանկյունից»։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նրանք ովքեր ողջ են, բայց օտարացած են Աստծուց, նրա տեսանկյունից մեռած են (Եփ 2։1; 1Տմ 5։6)։ Իսկ Եհովայի հավանությունն ունեցող այն ծառաները, որոնք մահացել են, նրա տեսանկյունից դեռ ողջ են, քանի որ նրանց հարություն տալու վերաբերյալ նրա նպատակը անպայման իրագործվելու է (Հռ 4։16, 17)։

Օգոստոսի 20–26

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂՈՒԿԱՍ 21, 22

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Ղկ 21։33-ի լրացուցիչ տեղեկությունը

Երկինքն ու երկիրը կանցնեն. աստվածաշնչյան այլ համարներ ցույց են տալիս, որ երկինքն ու երկիրը մնալու են հավիտյան (Ծն 9։16; Սղ 104։5; Ժղ 1։4)։ Ուստի կարելի է եզրակացնել, որ այստեղ Հիսուսի խոսքերը չափազանցություն են և նշանակում են, որ նույնիսկ եթե անհնարին բան տեղի ունենա, և երկինքն ու երկիրը անցնեն, նրա խոսքերը, միևնույնն է, կկատարվեն (հմմտ. Մթ 5։18)։ Սակայն այստեղ երկինքն ու երկիրը կարող են նաև վերաբերել փոխաբերական երկնքին ու երկրին, որոնք Հտն 21։1-ում կոչվում են «նախկին երկինք ու երկիր»։

իմ խոսքերը չեն անցնի. կամ՝ «իմ խոսքերը ոչ մի դեպքում չեն անցնի»։ Հունարենում բայի հետ երկու ժխտական բառերի գործածությունը ընդգծված կերպով արտահայտում է որևէ գաղափարի հերքում և այստեղ վառ կերպով ընդգծում է Հիսուսի խոսքերի հարատև լինելը։

Օգոստոսի 27–սեպտեմբերի 2

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂՈՒԿԱՍ 23, 24

«Պատրաստ եղիր ներելու ուրիշներին»

g 2/08, էջ 11, պրբ. 5, 6

Արդյոք Աստված ներո՞ւմ է լուրջ մեղքերը

Եհովան տեսնում է ոչ միայն անհատի գործած մեղքը, այլ նաև նրա սրտի վիճակը (Եսայիա 1։16–19)։ Հիշենք Հիսուսի հետ ցցին գամված երկու հանցագործներին։ Ըստ ամենայնի, նրանք երկուսն էլ լուրջ հանցանք էին գործել, քանի որ նրանցից մեկն ասաց. «Մեր պատիժն արդարացի է, որովհետև մեր արածների համար ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Բայց այս մարդը [Հիսուսը] ոչ մի սխալ բան չի արել»։ Այս հանցագործի խոսքերը ցույց են տալիս, որ նա որոշ բաներ գիտեր Հիսուսի մասին, և դրա շնորհիվ նրա սրտում դրական փոփոխություններ էին եղել։ Դա երևում է նրա հետագա խոսքերից, որոնք նա ուղղեց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»։ Ինչպե՞ս Հիսուսը պատասխանեց այս անկեղծ խնդրանքին։ Նա ասաց. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։41–43)։

Կյանքի վերջում Հիսուսի ասած այս խոսքերը արտահայտում են ողորմություն ու կարեկցանք մի մարդու հանդեպ, ով ինքն էլ էր ընդունում, որ մահվան արժանի մեղք էր գործել։ Ուրեմն կարող ենք վստահ լինել, որ Հիսուս Քրիստոսն ու նրա Հայրը՝ Եհովան, ողորմած կլինեն բոլոր նրանց հանդեպ, ովքեր անկեղծորեն զղջում են՝ անկախ նրանից, թե որքան ծանր մեղքեր են գործել անցյալում (Հռոմեացիներ 4։7)։ Սա իսկապես մխիթարական միտք է։

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Ղկ 23։31-ի լրացուցիչ տեղեկությունը

երբ ծառը կանաչ է.... երբ այն չորանա. Հիսուսը, ըստ ամենայնի, նկատի ուներ հրեա ազգին։ Այն նման էր չորացող ծառի, որը դեռևս որոշ չափով կանաչ էր, քանի որ Հիսուսը ներկա էր այնտեղ, և կային հրեաներ, որոնք հավատում էին նրան։ Սակայն շուտով Հիսուսը մահվան էր դատապարտվելու, և հավատարիմ հրեաները օծվելու էին սուրբ ոգով ու հոգևոր Իսրայելի մաս էին կազմելու (Հռ 2։28, 29; Գղ 6։16)։ Այդ ժամանակ Իսրայել ազգը հոգևորապես մահացած էր լինելու՝ նման չորացած ծառի (Մթ 21։43)։

nwtsty մուլտիմեդիա

Կրունկոսկրի մեջ մխրճված մեխ

Այս լուսանկարում պատկերված է մարդու կրունկոսկրի ծեփապատճենը, որի մեջ մխրճված է 11,5 սմ (4,5 դյմ) երկարության երկաթյա մեխ (տես mwb17.12, էջ 5)։ Բնօրինակ արտեֆակտը հայտնաբերվել է 1968 թ.-ին Երուսաղեմի հյուսիսային մասում կատարված պեղումների ժամանակ և պատկանում է հռոմեական ժամանակաշրջանին։ Այս հնագիտական գտածոն փաստում է, որ մահապատիժներ իրականացնելիս, ամենայն հավանականությամբ, մեխեր են օգտագործվել մարդուն փայտե ցցին գամելու համար։ Հավանաբար, հռոմեացի զինվորները Հիսուս Քրիստոսին ցցին գամելիս այստեղ պատկերված մեխի նման մեխեր են օգտագործել։ Այս արտեֆակտը հայտնաբերվել է քարե արկղի՝ աճյունատուփի մեջ, որում սովորաբար մահացած մարդու չորացած ոսկորներն էին դնում այն բանից հետո, երբ նրա մարմինը արդեն քայքայված էր լինում։ Սա ցույց է տալիս, որ լինում էին դեպքեր, երբ ցցի վրա մահապատժի ենթարկված մարդուն թաղում էին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը