Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr19 հուլիս էջ 1–4
  • MWBR19 07 «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • MWBR19 07 «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2019)
  • Ենթավերնագրեր
  • ՀՈՒԼԻՍԻ 1–7
  • ՀՈՒԼԻՍԻ 8–14
  • ՀՈՒԼԻՍԻ 15–21
  • ՀՈՒԼԻՍԻ 22–28
  • ՀՈՒԼԻՍԻ 29–ՕԳՈՍՏՈՍԻ 4
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2019)
mwbr19 հուլիս էջ 1–4

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

ՀՈՒԼԻՍԻ 1–7

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 1–4

Փնտրենք հոգևոր գանձեր

it-2, էջ 169, պրբ. 3–5

Աստծու Թագավորություն

«Իր սիրելի Որդու թագավորությունը»։ 33 թ. Պենտեկոստեին՝ Հիսուսի՝ երկինք համբարձվելուց տասը օր անց, երբ նա իր աշակերտների վրա թափեց սուրբ ոգին, վերջիններիս համար դա ապացույց էր, որ նա արդեն «բարձրացել է Աստծու աջ կողմը» (Գրծ 1։8, 9; 2։1–4, 29–33)։ Այդպիսով նրանց առնչությամբ սկսեց գործել «նոր ուխտը», և նրանք կազմեցին նոր «սուրբ ազգ»-ի՝ հոգևոր Իսրայելի կորիզը (Եբ 12։22–24; 1Պտ 2։9, 10; Գղ 6։16)։

Այդ ժամանակ արդեն Քրիստոսը նստած էր իր Հոր աջ կողմը և նոր կազմավորված ժողովի գլուխն էր (Եփ 5։23; Եբ 1։3; Փպ 2։9–11)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ 33 թ. Պենտեկոստեից ի վեր աշակերտների վրա սկսել էր իշխել մի հոգևոր թագավորություն։ Առաջին դարի Կողոսա քաղաքի քրիստոնյաներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը Հիսուս Քրիստոսի մասին խոսում է որպես մեկի, ով արդեն իսկ ունի թագավորություն. «[Աստված] ազատեց մեզ խավարի իշխանությունից և տեղափոխեց մեզ իր սիրելի Որդու թագավորություն» (Կղ 1։13; համեմատիր Գրծ 17։6, 7)։

Քրիստոսի թագավորությունը, որը սկսել է իշխել 33 թ. Պենտեկոստեից, հոգևոր թագավորություն է։ Այն իշխում է հոգևոր Իսրայելի վրա՝ այն քրիստոնյաների, ովքեր «ծնվել են» Աստծու ոգուց, որ դառնան նրա հոգևոր որդիները (Հվ 3։3, 5, 6)։ Երբ «ոգուց ծնված» այդ քրիստոնյաները ստանում են իրենց երկնային վարձատրությունը, այլևս չեն լինում Քրիստոսի հոգևոր թագավորության հպատակները, այլ դառնում են նրա թագավորակիցները երկնքում (Հտն 5։9, 10)։

ՀՈՒԼԻՍԻ 8–14

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 1–5

Փնտրենք հոգևոր գանձեր

it-1, էջ 863–864

Պոռնկություն

Պոռնկությունը մեղք է, որի համար անհատը կարող է հեռացվել քրիստոնեական ժողովից (զրկվել ընկերակցությունից) (1Կթ 5։9–13; Եբ 12։15, 16)։ Առաքյալը նշում է, որ պոռնկություն գործողը իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում՝ իր վերարտադրողական օրգանները օգտագործելով այլասերված նպատակներով։ Նման անհատը մեծ վնաս է հասցնում իր հոգևոր առողջությանը, արատավորում է Աստծու ժողովը և սեռական ճանապարհով փոխանցվող մահացու հիվանդություններ ձեռք բերելու վտանգի առաջ է կանգնում (1Կթ 6։18, 19)։ Նա ոտնահարում է իր հավատակիցների իրավունքները (1Թղ 4։3–7), քանի որ 1) իր հետ ժողով է բերում անմաքրություն, դրանով նաև՝ խայտառակություն և նախատինք (Եբ 12։15, 16), 2) նրան, ում հետ պոռնկություն է գործում, զրկում է բարի համբավից, և եթե այդ անհատը ամուրի է, նաև՝ բարոյապես մաքուր վիճակում ամուսնական կյանք սկսելու հնարավորությունից, 3) արատավորում է իր իսկ ընտանիքի բարի անունը, ինչպես նաև 4) անարգում և ցավ է պատճառում իր հետ պոռնկություն գործող անհատի ծնողներին, ամուսնուն կամ նշանածին։ Նա արհամարհում է ոչ թե մարդկանց, որոնց օրենքները կդատապարտեն կամ չեն դատապարտի պոռնկությունը, այլ Աստծուն, ով անպատճառ կպատժի նրան այդ մեղքի համար (1Թղ 4։8)։

ՀՈՒԼԻՍԻ 15–21

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 1–3

«Անօրենի հայտնվելը»

it-2, էջ 245, պրբ. 7

Սուտ

Եհովա Աստված թույլ է տալիս, որ կեղծիքը գերադասող մարդիկ «ենթարկվեն մոլորության ազդեցությանը, որպեսզի հավատան ստին», ոչ թե Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրին (2Թղ 2։9–12)։ Սա հստակ երևում է դարեր առաջ Իսրայելի Աքաաբ թագավորի հետ պատահածից։ Սուտ մարգարեները Աքաաբին հավաստիացնում էին, որ նա հաջողություն կունենա Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմում, մինչդեռ Եհովայի մարգարե Միքիան աղետալի ելք էր կանխագուշակել։ Միքիային տրված տեսիլքից իմանում ենք, որ Եհովան թույլ էր տվել, որ ոգեղեն արարածներից մեկը «խաբեության ոգի» դառնա Աքաաբի մարգարեների բերանում։ Այլ խոսքով՝ այդ ոգեղեն արարածը ազդեցություն բանեցրեց նրանց վրա, որպեսզի նրանք, ճշմարտությունը հայտնելու փոխարեն, ասեն այն, ինչ իրենք էին ուզում ասել, և այն, ինչ Աքաաբն էր ուզում լսել նրանցից։ Թեև Աքաաբը նախազգուշացում ստացավ այս մասին, բայց գերադասեց հավատալ նրանց ստերին և դրա դիմաց վճարեց իր կյանքով (1Թգ 22։1–38; 2Տգ 18)։

Փնտրենք հոգևոր գանձեր

it-1, էջ 834, պրբ. 5

Կրակ

Պետրոսը գրեց, որ «այժմյան երկինքներն ու երկիրը.... պահվում են կրակի համար»։ Համատեքստը և աստվածաշնչյան այլ համարներ հստակ ցույց են տալիս, որ խոսքը բառացի կրակի մասին չէ։ Այս կրակը խորհրդանշում է հավիտենական կործանում։ Նոյի օրերի ջրհեղեղի ժամանակ բառացի երկինքներն ու երկիրը չկործանվեցին, այլ միայն Աստծուն անհնազանդ մարդիկ։ Այդպես էլ կլինի Հիսուս Քրիստոսի «հայտնության ժամանակ». երբ նա իր զորավոր հրեշտակների հետ հայտնվի՝ բոցավառ կրակով վրեժ առնելու, հավիտենական կործանման կարժանանան միայն Աստծուն անհնազանդ մարդիկ և այն չար համակարգը, որի մաս են կազմում նրանք (2Պտ 3։5–7, 10–13; 2Թղ 1։6–10; համեմատիր Ես 66։15, 16, 22, 24)։

it-1, էջ 1206, պրբ. 4

Ներշնչում

«Ներշնչյալ խոսքեր»՝ ճշմարիտ կամ կեղծ։ Հունարեն պնեումա (ոգի) բառը առանձնահատուկ իմաստով է գործածվում առաքյալների գրած որոշ նամակներում։ Օրինակ՝ 2 Թեսաղոնիկեցիներ 2։2-ում Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի եղբայրներին հորդորեց. «Չկորցնեք ձեր առողջ դատողությունը, ոչ էլ տագնապեք որևէ ներշնչյալ խոսքից [բռց.՝ «ոգի»] կամ բանավոր ասվածից կամ էլ որևէ նամակից (իբր թե մեզանից) այն մասին, թե Եհովայի օրն ասես եկել է»։ Ինչպես տեսնում ենք, Պողոսը պնեումա (ոգի) բառը օգտագործում է հետևյալ արտահայտությունների հետ՝ «բանավոր ասված», «նամակ»՝ բառեր, որոնք տեղեկություն հաղորդելու կերպ են մատնանշում։ Մի աշխատության մեջ այս համարում օգտագործված պնեումա (ոգի) բառի վերաբերյալ ասվում է. «Առաքյալն ի նկատի ունի հոգևոր բնույթի դատողություն, կեղծ կանխատեսում, մարգարեի ասած որևէ բան» (Commentary on the Holy Scriptures, Lange, tr., ed. P. Schaff, 1976, էջ 126)։ Իսկ մեկ այլ աշխատության մեջ ասվում է, որ այդ բառը վերաբերում է «մարգարեական խոսքերին, որ ասում էին քրիստոնեական ժողովների որոշ անհատներ, ովքեր հավաստիացնում էին, թե աստվածային հայտնություն են ստացել» (Word Studies in the New Testament, Vincent, 1957, հատ. IV, էջ 63) Այսպիսով՝ թեև որոշ թարգմանություններում պնեումա բառը այս և նմանատիպ այլ տեղերում պարզապես թարգմանվել է «ոգի», այլ թարգմանություններում այդ բառը փոխանցվել է այսպես՝ «ոգու հայտնած տեղեկություն» (AT), «կանխագուշակություն» (JB), «ներշնչում» (D’Ostervald; Segond [French]), «ներշնչյալ խոսք» (NW)։

ՀՈՒԼԻՍԻ 22–28

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՏԻՄՈԹԵՈՍ 1–3

«Ձգտիր «լավ գործի»»

km 9/78, էջ 4, պրբ. 7

Նրանք, ովքեր «բարի համբավ են ձեռք բերում»

7 Հետևաբար հասկանալի է, թե Պողոսն ինչու այդ տղամարդկանց մասին ասաց, որ նրանք «բարի համբավ են ձեռք բերում»։ Դա ինչ-որ հոգևորական աստիճանի բարձրացում չէ, ինչպես ոմանք են կարծում։ Այդուհանդերձ, այն ծառայող օգնականները, ովքեր «լավ են ծառայում», կարող են վստահ լինել, որ կօրհնվեն Եհովայի ու Հիսուսի կողմից, և կվայելեն ողջ ժողովի հարգանքն ու աջակցությունը։ Ուստի նրանք իրավամբ «կարող են մեծ ազատությամբ խոսել Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի մասին»։ Հավատարմորեն ու բարեխղճորեն կատարելով իրենց պատասխանատվությունը՝ նրանք գնահատանքի են արժանանում։ Նրանք ունեն ամուր հավատ և կարող են վստահությամբ խոսել իրենց հավատի մասին առանց ամաչելու և առանց վախենալու, որ նախատինքի կարժանանան։

Փնտրենք հոգևոր գանձեր

it-1, էջ 914–915

Տոհմաբանություն

Տոհմաբանությանն առնչվող հարցերի մանրակրկիտ ուսումնասիրություններին ու քննարկումներին միջամուխ լինելը անիմաստ էր, հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Պողոսը գրեց Տիմոթեոսին։ Անհատի ծագումը փաստող տոհմաբանական արձանագրությունների կարիք այլևս չկար, քանի որ քրիստոնեական ժողովում Աստված ոչ մի տարբերություն չէր դնում հրեաների և այլազգիների միջև (Գղ 3։28)։ Բացի այդ, տոհմաբանական արձանագրությունները արդեն փաստել էին, որ Քրիստոսը սերել է Դավթի շառավղից։ Ավելին, Տիմոթեոսին ուղղված այդ հորդորը գրելուց շատ չանցած՝ Երուսաղեմը կործանվելու էր, և դրա հետ ոչնչանալու էին հրեաների տոհմաբանական արձանագրությունները։ Աստված հարկ չհամարեց, որ դրանք պահպանվեն։ Ուստի զարմանալի չէ, որ Պողոսը մտահոգված էր և չէր ուզում, որ Տիմոթեոսը և մյուս քրիստոնյաները ժամանակ վատնեին տոհմաբանության հետ կապված ուսումնասիրությունների և անիմաստ վիճաբանությունների վրա, որոնք ոչ մի կերպ չէին ամրապնդում նրանց հավատը։ Աստվածաշնչում տեղ գտած Հիսուսի տոհմաբանական արձանագրությունը միանգամայն բավարար է նրա Մեսիա լինելը փաստելու համար, և տոհմաբանության հետ կապված հենց այս հարցն է, որ ամենակարևորն է քրիստոնյաների համար։ Իսկ աստվածաշնչյան մյուս տոհմաբանական արձանագրությունները փաստում են, որ Աստվածաշունչը վստահարժան է և պարունակում է ճշգրիտ պատմական տեղեկություններ։

ՀՈՒԼԻՍԻ 29–ՕԳՈՍՏՈՍԻ 4

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՏԻՄՈԹԵՈՍ 4–6

Փնտրենք հոգևոր գանձեր

it-2, էջ 714, պրբ. 1–2

Ընթերցանություն ներկաների առաջ

Քրիստոնեական ժողովում։ Առաջին դարում քչերն ունեին աստվածաշնչյան գրքերի փաթույթների իրենց անձնական օրինակը, այդ պատճառով հանրության առաջ բարձրաձայն ընթերցանությունը անչափ կարևոր էր։ Պողոս առաքյալը պատվիրեց, որ իր նամակները բարձրաձայն ընթերցվեն քրիստոնեական ժողովներում, նաև հորդորեց, որ ժողովները միմյանց փոխանցեն դրանք, որպեսզի բոլոր նամակներն էլ ընթերցվեն (Կղ 4։16; 1Թղ 5։27)։ Պողոսը երիտասարդ վերակացու Տիմոթեոսին հորդորեց, որ նա ջանասեր լինի «բարձրաձայն ընթերցելու, հորդորելու և սովորեցնելու մեջ» (1Տմ 4։13)։

Հանրության առջև բարձրաձայն ընթերցանությունը պետք է լինի սահուն (Ամբ 2։2)։ Քանի որ այդպիսի ընթերցանությունը ուսուցանելու միջոց է, ընթերցողը պետք է լիարժեք ըմբռնի գրվածը և հստակ հասկանա գրողի միտումը, որպեսզի այնպես չընթերցի, որ մտքերը սխալ հասկացվեն, և լսողները սխալ տպավորություն ստանան։ Ինչպես նշվում է Հայտնություն 1։3-ում, այդ մարգարեության խոսքերը բարձրաձայն կարդացողները, նաև դրանք լսողներն ու պահողները երջանիկ կլինեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը