ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Օգնիր հավատ կերտել Եհովայի և Հիսուսի հանդեպ՝ օգտագործելով «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը
Աստծուն հաճեցնելու համար ուսումնասիրողը պետք է ամուր հավատ զարգացնի (Եբ 11։6)։ Այս հարցում նրան կարող ենք օգնել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի միջոցով։ Գրքի առանձնահատկություններից են աստվածաշնչյան գլխավոր համարները, պարզ տրամաբանությունը, արդյունավետ հարցերը, հետաքրքրաշարժ տեսանյութերը և գեղեցիկ նկարները։ Մենք հրակայուն նյութեր ենք օգտագործում, երբ ուսումնասիրողին օգնում ենք զարգացնել աստվածահաճո հատկություններ և մտերմանալ Աստծու հետ (1Կթ 3։12–15)։
Ոմանց համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են ընկերանալ Աստծու հետ, որին չեն տեսնում։ Ուստի պետք է օգնենք նրանց ճանաչել Եհովային ու վստահել նրան։
ԴԻՏԻՐ «ՕԳՆԻՐ ՀԱՎԱՏ ԿԵՐՏԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ՝ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ «ՎԱՅԵԼԻՐ ԿՅԱՆՔԸ ՀԱՎԻՏՅԱՆ» ԳԻՐՔԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ինչի՞ց երևաց, որ քույրը լավ նախապատրաստվել էր ուսումնասիրությանը։
Քույրն ինչպե՞ս լավ ընտրված հարցեր օգտագործեց, որ օգնի ուսումնասիրողին արտահայտել իր մտքերն ու զգացումները Եսայիա 41։10, 13-ի վերաբերյալ։
Տեսանյութն ու աստվածաշնչյան համարը ի՞նչ ազդեցություն ունեցան ուսումնասիրողի վրա։
Շատ մարդիկ չեն հասկանում, թե որն է փրկանքի նշանակությունը, կամ էլ այն Աստծուց անձամբ իրենց տրված նվեր չեն համարում (Գղ 2։20)։ Ուստի պետք է օգնենք նրանց հավատ զարգացնել Հիսուսի տված փրկագնի հանդեպ։
ԴԻՏԻՐ «ՕԳՆԻՐ ՀԱՎԱՏ ԿԵՐՏԵԼ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՆԴԵՊ՝ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ «ՎԱՅԵԼԻՐ ԿՅԱՆՔԸ ՀԱՎԻՏՅԱՆ» ԳԻՐՔԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ինչի՞ց երևաց, որ եղբայրը լավ նախապատրաստվել էր ուսումնասիրությանը։
Ուսումնասիրողին օգնելու համար եղբայրն ինչպե՞ս օգտագործեց «Բացահայտիր ավելին» բաժինը։
Աղոթքն ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրողի համար։