Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 օգոստոս էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու Թագավորությունը ոչնչացնում է իր թշնամիներին
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Ի՞նչ գիտենք Եհովայի գալիք դատաստանների մասին
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Արմագեդոն. հիրավի բարի լուր
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հավատարիմ մնա Աստծուն, երբ գա «մեծ նեղությունը»
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 օգոստոս էջ 31

Ընթերցողների հարցերը

Ե՞րբ է ավարտվելու քարոզչական գործը

Հիսուսն ասաց. «Թագավորության մասին այս բարի լուրը կքարոզվի ամբողջ աշխարհում, որ բոլոր ազգերը լսեն, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։14)։ Այս, ինչպես նաև 6 ու 13 համարներում «վերջ» թարգմանված բառը հունարեն տելոս բառն է։ Այն վերաբերում է Արմագեդոնի ժամանակ Սատանայի աշխարհի վերջին (Հայտն. 16։14, 16)։ Ուստի մենք շարունակելու ենք քարոզել բարի լուրը ընդհուպ մինչև Արմագեդոնի սկսվելը։ Սա ուսմունքային վերաճշտում է։

Նախկինում մենք հասկանում էինք, որ դադարելու ենք քարոզել բարի լուրը, երբ Մեծ Բաբելոնի կործանումով սկսվի մեծ նեղությունը (Հայտն. 17։3, 5, 15, 16)։ Մենք կարծում էինք, որ այդ իրադարձությամբ նշանավորվելու է «Եհովայի բարեհաճության տարվա» ավարտը (Ես. 61։2)։ Նաև մտածում էինք, որ մեծ նեղությունից հետո վերապրածները Եհովայի հանդեպ իրենց նվիրվածությունը պետք է փաստեն նախքան այդ իրադարձությունը։ Մենք նրանց նմանեցնում էինք այն հրեաներին, ովքեր մ.թ.ա. 607 թ.-ին վերապրել էին Երուսաղեմի կործանումից հետո։ Ավելի վաղ այդ մարդկանց վրա փրկության նշան էր դրվել, քանի որ նրանք պաշտում էին Եհովային և ատում չարությունը (Եզեկ. 5։11; 9։4)։ Այս համեմատությունը, սակայն, համահունչ չէ Մատթեոս 24։14-ում գրված Հիսուսի խոսքերին, որոնք ընդգծում են, որ մարդիկ հնարավորություն են ունենալու արձագանքելու բարի լուրին ընդհուպ մինչև Արմագեդոնի ժամանակ աշխարհի վերջի սկսվելը։

Մատթեոս 24։14 համարի բացատրության վերաճշտումը անդրադառնում է նաև Հայտնություն 16։21 համարում նշված կարկտանման լուրի վերաբերյալ մարգարեության ընկալման վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս երկու համարները լրացնում են իրար։ Դա երևում է այն բանից, թե ինչպես են մարդիկ արձագանքում Թագավորության մասին լուրին։ Պողոս առաքյալը գրեց, որ «փրկության ճանապարհով գնացողների համար» այդ լուրը բարի լուր է՝ «կյանքի բույր», իսկ Աստծու թշնամիների համար այն գույժ է՝ «մահվան հոտ» (2 Կորնթ. 2։15, 16)։ Վերջիններս ատում են Թագավորության մասին լուրը, որովհետև այն պատռում է աշխարհի դիմակը՝ քողազերծելով դրա չարությունը և Սատանայի իշխանության տակ լինելը, ինչպես նաև բացահայտելով դրա մոտալուտ կործանումը (Հովհ. 7։7; 1 Հովհ. 2։17; 5։19)։

Ուշադրություն դարձնենք, որ խորհրդանշական կարկուտը «չափազանց մեծ» է լինելու։ Դա թերևս նշանակում է, որ մեծ նեղության ընթացքում քարոզչական գործը առավել մեծ թափ է առնելու, և Եհովայի անունը առավել քան երբևէ հայտնի է դառնալու (Եզեկ. 39։7)։ Արդյոք այդ ժամանակ՝ Մեծ Բաբելոնի կործանումից հետո, կլինե՞ն մարդիկ, ովքեր կձգվեն դեպի բարի լուրը՝ այն համարելով անուշ բույր։ Շատ հնարավոր է։ Նրանք գուցե հիշեն կամ իմանան, որ Եհովայի վկաները տարիներ շարունակ հայտնել են կեղծ կրոնի կործանման մասին։

Դա նման կլինի այն բանին, ինչ տեղի ունեցավ Եգիպտոսում տասը պատուհասներից հետո։ Երբ Եհովան «Եգիպտոսի բոլոր աստվածների նկատմամբ դատաստան» տեսավ, այլազգի «մի բազմազգ ժողովուրդ» միացավ իր ժողովրդին (Ելք 12։12, 37, 38)։ Այս մարդիկ որոշեցին միանալ Եհովայի ժողովրդին թերևս այն պատճառով, որ տեսան տասը պատուհասների մասին Մովսեսի հայտնած նախազգուշացումների իրականացումը։

Մեծ Բաբելոնի կործանումից հետո Եհովայի կողմը բռնած մարդիկ պատիվ կունենան աջակցելու Քրիստոսի այն եղբայրներին, ովքեր դեռ երկրի վրա կլինեն (Մատթ. 25։34-36, 40)։ Բայց որպես ոչխարներ որակվելու հնարավորության դուռը կփակվի Արմագեդոնից կարճ ժամանակ առաջ, երբ երկրի վրա մնացած օծյալները ստանան երկնքում ապրելու վարձատրությունը։

Բացատրության այս վերաճշտումը ազդեցիկ կերպով նկարագրում է Եհովայի մեծ սերն ու գթասրտությունը։ Իսկապես, մեր Հայրը «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը