ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ
Օգուտներ քաղիր լուսանցքային հղումներից
Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության լուսանցքային հղումները ընդգծում են Աստվածաշնչի ներդաշնակությունը՝ կապ ստեղծելով այլ համարների հետ, որոնք հավելյալ տեղեկություններ են պարունակում։ Դրանք նշված են բառերի կողքին դրված փոքր տառերով։ Տպագիր Աստվածաշնչերում համապատասխան տառը, որը հղում է զուգահեռ համարին, կարող ես տեսնել էջի մեջտեղում կամ եզրին գտնվող սյունակում։ jw.org կայքում և JW Library® հավելվածում սեղմիր տառի վրա, և կբացվի զուգահեռ համարը։
Լուսանցքային հղումների օգնությամբ կարող ես տեսնել, օրինակ, հետևյալը։
Զուգահեռ արձանագրություններ։ Այս լուսանցքային հղումները մատնանշում են նույն իրադարձությունները։ Օրինակ՝ տես 2 Սամուել 24։1 և 1 Տարեգրություն 21։1։
Մեջբերված համար։ Այս լուսանցքային հղումները մատնանշում են, թե տվյալ արտահայտությունը որ համարից է մեջբերված։ Օրինակ՝ տես Մատթեոս 4։4 և 2 Օրենք 8։3։
Կատարված մարգարեություն։ Այս լուսանցքային հղումները կապ են ստեղծում մարգարեության և դրա կատարման միջև։ Օրինակ՝ տես Մատթեոս 21։5 և Զաքարիա 9։9։