Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mrt հոդված 34
  • Ահաբեկչությանը երբևէ վերջ կդրվի՞

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ահաբեկչությանը երբևէ վերջ կդրվի՞
  • Այլ նյութեր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս է Աստված վերաբերվում ահաբեկչությանը
  • Ո՞րն է ահաբեկչության պատճառը
  • Վերջ ահաբեկչությանը
  • Մատուցումներ
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • «Մի վախենաք եւ մի զարհուրիք»
    2003 Դիտարան
  • Ինչպես առաջարկել պարբերագրերը
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Բռնությունը վնասում է բոլորիս
    2012 Արթնացե՛ք
Ավելին
Այլ նյութեր
mrt հոդված 34
Հրշեջն օգնում է ողջ մնացած մարդկանց դուրս գալ քանդված շենքերից

Ահաբեկչությանը երբևէ վերջ կդրվի՞

Ահաբեկչական հարձակման մասին լսելիս գուցե մտածես. «Արդյո՞ք Աստծու համար միևնույն է, թե ինչ է կատարվում։ Ինչո՞ւ են նման բաներ տեղի ունենում։ Երբևէ վերջ կդրվի՞ ահաբեկչությանը։a Ինչպե՞ս ապրել այս վախի զգացումով»։ Աստվածաշունչը տալիս է այս հարցերի գոհացուցիչ պատասխանները։

Ինչպե՞ս է Աստված վերաբերվում ահաբեկչությանը

Աստված ատում է բռնությունն ու ահաբեկչությունը (Սաղմոս 11։5; Առակներ 6։16, 17)։ Հիսուսը՝ Աստծու ներկայացուցիչը, հանդիմանեց իր աշակերտին, երբ վերջինս բռնություն գործադրեց (Մատթեոս 26։50–52)։ Թեև շատերը պնդում են, որ ահաբեկչական հարձակումներ են գործում Աստծու անունով, սակայն Աստված նման գործողություններ կատարելու իրավունք չի տվել նրանց։ Իրականում նա նույնիսկ չի լսում նրանց աղոթքները (Եսայիա 1։15)։

Աստված հոգ է տանում բոլոր այն մարդկանց մասին, ովքեր տառապում են, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումից տուժածների (Սաղմոս 31։7; 1 Պետրոս 5։7)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ Աստված վերջ է դնելու բռնությանը (Եսայիա 60։18)։

Ո՞րն է ահաբեկչության պատճառը

Աստվածաշնչում ասվում է, թե որն է ահաբեկչության պատճառը. «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։ Մարդկության պատմության ընթացքում իշխանություն ունեցողները ահաբեկչության միջոցով ճնշել են մյուսներին։ Այդ ճնշումներին ի պատասխան՝ հակառակ կողմն էլ է դիմել ահաբեկչական գործողությունների (Ժողովող 7։7)։

Վերջ ահաբեկչությանը

Աստված խոստանում է, որ կվերացնի ահաբեկչության հանդեպ վախն ու բռնությունը և երկրի վրա խաղաղություն կհաստատի (Եսայիա 32։18; Միքիա 4։3, 4)։

  • Աստված կվերացնի ահաբեկչության պատճառը։ Նա մարդկային կառավարությունները կփոխարինի իր համաշխարհային կառավարությամբ։ Այդ կառավարության Ղեկավարը՝ Հիսուս Քրիստոսը, բոլորին արդարությամբ կվերաբերվի։ Հիսուսը կվերացնի ճնշումներն ու բռնությունը (Սաղմոս 72։2, 14)։ Այդ ժամանակ ոչ ոք ահաբեկչական գործողություններ չի կատարի։ Մարդիկ «կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11)։

  • Աստված կվերացնի ահաբեկչության հետևանքները։ Նա կբուժի ահաբեկչության պատճառած ցավերը՝ լինեն դրանք ֆիզիկական, թե էմոցիոնալ (Եսայիա 65։17; Հայտնություն 21։3, 4)։ Նա նույնիսկ խոստացել է հարություն տալ մահացածներին և նոր կյանք պարգևել խաղաղ երկրի վրա (Հովհաննես 5։28, 29)։

Աստվածաշնչում հիմնավոր փաստեր են նշվում, որ Աստված շուտով գործի է անցնելու։ Սակայն գուցե մտածես. «Ինչո՞ւ Աստված արդեն իսկ վերջ չի դրել ահաբեկչությանը»։ Այս հարցի պատասխանը գտնելու համար դիտեք «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» տեսանյութը։

a «Ահաբեկչություն» տերմինը հիմնականում վերաբերում է քաղաքական, կրոնական կամ սոցիալական փոփոխություններ անելու նպատակով քաղաքացիների դեմ կիրառվող բռնությանը կամ դրա սպառնալիքին։ Այնուամենայնիվ, մարդիկ գուցե տարակարծիք լինեն, թե արդյոք տվյալ գործողությունը պետք է որակել որպես ահաբեկչություն, թե ոչ:

Աստվածաշունչը կարող է օգնել մարդկանց

Աստվածաշնչում երկու խորհուրդ կա, որոնք կարող են օգնել քեզ.

  • աղոթիր Աստծուն (Փիլիպպեցիներ 4։6, 7)

  • կենտրոնացիր Աստվածաշնչում գրված հույսի վրա (Եբրայեցիներ 6։19)

Աստվածաշնչի վրա հիմնված հավելյալ խորհուրդներ գտնելու համար տես «Ինչպես կառավարել անհանգստության զգացումը» հոդվածը։

Որոշ Եհովայի վկաներ, որոնք ահաբեկչության ականատես են եղել, օգնություն են ստացել իրենց հավատակիցներից։ Խոսենք նրանցից երկուսի մասին։

  • Բեսլանի դպրոցի դիմաց դրված են ծաղկեպսակներ

    Նատալյան և նրա իննամյա որդին՝ Ասլանը, դպրոցում էին (Բեսլան, Ռուսաստան), երբ զինված ահաբեկիչները ներխուժեցին և ավելի քան 1 000 հոգու պատանդ վերցրին։ Ցավոք, հարյուրավոր մարդիկ մահացան, հիմնականում՝ երեխաներ։ Թեև Նատալյան և Ասլանը ողջ մնացին, սակայն այս դեպքը էմոցիոնալ խոր վերքեր էր հասցրել նրանց։ Տեսեք, թե ինչպես են կարողացել ապաքինվել։

  • Պաբլո և Սոֆի

    Պաբլոյի և Սոֆիի որդին մահացավ Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա կատարված ահաբեկչական հարձակման ժամանակ։ Դիտեք այս տեսանյութը, որպեսզի իմանաք, թե ինչն օգնեց նրանց և ահաբեկչական այլ գործողություններից տուժած մարդկանց։

Աստվածաշունչն օգնում է մարդկանց փոխվելու

Աշխարհում տիրող անարդարության և ճնշումների պատճառով շատերը իրենց հուսահատ են զգում։ Այս մարդիկ գուցե մտածեն, որ բռնությունն ու ահաբեկչությունը իրենց խնդիրների միակ լուծումն է։ Այսպիսի մարդիկ կարո՞ղ են փոխվել։ Այո՛։ Իմացեք, թե Աստվածաշունչն ինչպես է օգնել ոմանց, որ փոխվեն։ Կարդացեք «Կգա՞ մի օր, երբ ահաբեկչություն չի լինի» (ռուս., անգլ.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը