Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mrt հոդված 135
  • Ողջ աշխարհում խաղաղություն կլինի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ողջ աշխարհում խաղաղություն կլինի
  • Այլ նյութեր
  • Ենթավերնագրեր
  • Ինչ է անելու Հիսուսը
  • Ինչ է սովորեցրել Հիսուսը
Այլ նյութեր
mrt հոդված 135
Հիսուսը ուսուցանում է տարբեր մարդկանց

ՍՈՎՈՐԵՆՔ ՀԻՍՈՒՍԻՑ

ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

Բոլորն էլ ուզում են խաղաղ աշխարհում ապրել։ Մարդկության ողջ պատմության ընթացքում տարբեր ղեկավարներ ու առաջնորդներ փորձել են վերջ դնել հակամարտություններին և խաղաղություն հաստատել։ Երբեմն նրանց ջանքերը որոշ չափով արդյունքներ բերել են։ Բայց, ցավոք, ամեն անգամ նորից հակամարտություններ են սկսվում։ Ուստի հարց է առաջանում. համաշխարհային խաղաղության երազանքը երբևէ կիրականանա՞։ Այո՛։ Տեսնենք, թե այս հարցի վերաբերյալ ինչ ենք սովորում Հիսուսից։ Իմանանք՝ ինչ է նա անելու և ինչ է սովորեցրել։

Ինչ է անելու Հիսուսը

Աստվածաշունչը հայտնում է, թե Հիսուսը ինչ քայլեր է ձեռնարկելու համաշխարհային խաղաղություն հաստատելու համար։

  • «Նա [Հիսուսը] կկոչվի.... Խաղաղության Իշխան: Նրա իշխանությունը ամենուր կտարածվի, խաղաղությանը վերջ չի լինի» (Եսայիա 9։6, 7)։ Որպես Աստծու թագավորության Թագավոր՝ Հիսուսը խաղաղություն է բերելու ողջ երկրին, ընդ որում՝ դա լինելու է ոչ թե ժամանակավոր, այլ մնայուն խաղաղություն։

  • «Նա կփրկի աղքատին, ով կանչում է օգնության.... և նրան, ով չունի օգնական» (Սաղմոս 72։12-14)։ Հիսուսը, իր իշխանությունը գործի դնելով, իսկական արդարություն է հաստատելու և վերջ է դնելու բոլոր հակամարտություններին, բռնության դրսևորումներին ու տառապանքին։

  • «Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2։4)։ Իր ղեկավարման ժամանակ Հիսուսը բոլոր մարդկանց սովորեցնելու է խաղաղասեր լինել ու չպատերազմել։

Իմանալու համար, թե Հիսուսը ինչպես է խաղաղ աշխարհ ստեղծելու, և թե ինչ կարող եք անել, որ ապրեք այդ աշխարհում, դիտեք «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» կարճ տեսանյութը։

Ինչ է սովորեցրել Հիսուսը

Հիսուսի սովորեցրածները այսօր իսկ օգնում են միլիոնավոր մարդկանց, որ խաղաղաստեղծ լինեն և լավ հարաբերություններ պահպանեն ուրիշների հետ։ Իր հայտնի Լեռան քարոզում Հիսուսը սովորեցրեց հրաշալի սկզբունքներ, որոնք օգնում են խաղաղություն պահպանել առօրյա կյանքում։ Դիտարկենք մի քանի օրինակ։

  • «Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են» (Մատթեոս 5։9)։ Հիսուսը իր հետևորդներին հորդորեց ոչ միայն խուսափել բախումներից ու տարաձայնություններից, այլև քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու համար։

  • «Նախ հաշտվիր եղբորդ հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ» (Մատթեոս 5։23, 24)։ Հիսուսը հորդորեց արագ հարթել վիճաբանությունները։ Նա սովորեցրեց, որ եթե չհարթենք ուրիշների հետ ունեցած խնդիրները ու չվերականգնենք խաղաղությունը, չենք կարող լավ հարաբերություններ ունենալ Աստծու հետ։

  • «Մի՛ դատեք, որ չդատվեք» (Մատթեոս 7։1)։ Հիսուսը զգուշացրեց, որ չլինենք խիստ քննադատներ ու չդատենք մարդկանց, հատկապես որ ինքներս էլ ենք շատ հարցերում թերանում։ Քննադատական վերաբերմունքը բախումներ է առաջացնում։ Հիսուսը սովորեցրեց, որ մարդկանց մեջ սխալներ փնտրելու փոխարեն պետք է ներենք նրանց թերացումները (Ղուկաս 6։37)։

Ողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ հետևում են Հիսուսի սովորեցրած սկզբունքներին։ Անգամ հակամարտությունների գոտիներում և բռնությամբ ողողված տարածքներում շատերը սովորել են վեճերը հարթել առանց բարկության պոռթկումների, լինել ներողամիտ ու սեր դրսևորել, նույնիսկ երբ ուրիշները բարությամբ չեն վարվում։

Իմանալու համար, թե Հիսուսի սովորեցրածները ինչպես են տարբեր մարդկանց օգնել խաղաղություն գտնել, կարդացեք «Ինչպե՞ս խաղաղություն գտնել՝ չնայած պատերազմներին» հոդվածը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը