Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mrt հոդված 134
  • Բռնությունը լուծում չէ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բռնությունը լուծում չէ
  • Այլ նյութեր
  • Ենթավերնագրեր
  • Ինչ է ասել Հիսուսը
  • Ինչ է արել Հիսուսը և ինչ է անելու
Այլ նյութեր
mrt հոդված 134
Հիսուսը ուսուցանում է իր շուրջը խմբված բազմությանը՝ տղամարդկանց, կանանց ու երեխաներին

ՍՈՎՈՐԵՆՔ ՀԻՍՈՒՍԻՑ

Բռնությունը լուծում չէ

Այսօր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են որդեգրում այն կարծիքը, թե տարաձայնություններն ու խնդիրները հարկավոր է լուծել՝ բռնության դիմելով։ Բայց այդպիսի մտածելակերպը լիովին հակասում է թե՛ Հիսուս Քրիստոսի սովորեցրածին, թե՛ նրա թողած օրինակին։ Ի՞նչ է նա սովորեցրել և ինչպե՞ս է վարվել։ Ահա մի քանի օրինակ։

Ինչ է ասել Հիսուսը

Իր հայտնի Լեռան քարոզում Հիսուսը սովորեցրել է, որ բարկությունը, ագրեսիան, բռնությունը ամենևին էլ լավ լուծում չեն։ Դիտարկենք նրա ասած այդ մտքերից մի քանիսը։

  • «Ինչպես ուզում եք՝ մարդիկ ձեզ հետ վարվեն, այդպես էլ դուք վարվեք նրանց հետ» (Մատթեոս 7։12; Ղուկաս 6։31)։ Վարվելակերպի այս կանոնը, որը հաճախ անվանում են «Ոսկե կանոն»,a խրախուսում է վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես կուզեինք, որ մեզ վերաբերվեն։ Իսկ քանի որ մեզնից ոչ ոք չի ցանկանում կոպիտ, դաժան վերաբերմունքի արժանանալ, ուրեմն չպե՞տք է արդյոք ինքներս էլ այլ մարդկանց վերաբերվենք հարգանքով ու բարությամբ, անգամ երբ համաձայն չենք նրանց հետ։

  • «Եթե մեկը ապտակում է քո աջ այտին, մյուսն էլ նրան դարձրու» (Մատթեոս 5։38, 39; Ղուկաս 6։29)։ Հիսուսը նկատի չուներ, թե պետք է ողջունենք մեր հանդեպ վատ վերաբերմունքը։ Այս խոսքերով նա ուզում էր ուղղել այն սխալ տեսակետը, թե վրեժ լուծելը միանգամայն նորմալ է, տեսակետ, որը հավանաբար պրոպագանդում էին որոշ կրոնական առաջնորդներ։ Հիսուսը իր հետևորդներին հստակ ցույց տվեց, որ սադրանքի ենթարկվելիս չպետք է նույն ձևով պատասխանեն, այլ պետք է արձագանքեն մեղմ ու արժանավայել ձևով։b

  • «Սիրեք ձեր թշնամիներին» (Մատթեոս 5։43, 44; Ղուկաս 6։27)։ Այս խոսքերով Հիսուսը սովորեցրեց, որ պետք է բարությամբ վերաբերվենք մեզ ատող կամ անարդարացի վերաբերվող մարդկանց։ Իհարկե նա նկատի չուներ, թե պետք է հավանություն տանք նրանց սխալ վարմունքին։c Բայց եթե բարի լինենք թշնամաբար տրամադրված մարդկանց հանդեպ, այդպիսով կարող ենք մեղմել նրանց բարկությունը և նույնիսկ մղել փոխադարձելու մեր ցուցաբերած բարությունը։

Ինչ է արել Հիսուսը և ինչ է անելու

Հիսուսը սովորեցրել է, որ բռնությունը լուծում չէ, և հենց ինքն էլ վարվել է իր սովորեցրածի համաձայն։ Հիսուսի ձերբակալության գիշերը նրա հետևորդներից մեկը նրան պաշտպանելու համար դիմեց բռնության, բայց Հիսուսն ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով էլ կընկնեն» (Մատթեոս 26։52)։ Նա սեր դրսևորեց իր թշնամիների՝ իրեն վատ վերաբերվողների նկատմամբ՝ ներելով նրանց և անգամ աղոթելով նրանց համար (Ղուկաս 23։33, 34; 1 Պետրոս 2։23)։

Աստվածաշունչը հայտնում է, որ Հիսուսը՝ որպես «Խաղաղության Իշխան», շուտով վերջ է դնելու ամեն տեսակ բռնության (Եսայիա 9։6, 7)։ Այս հիասքանչ ապագայի մասին ավելին իմանալու համար ընթերցեք «Ինչպե՞ս վերջ կդրվի պատերազմներին» հոդվածը։

a Ավելին իմանալու համար ընթերցեք «Ի՞նչ է «Ոսկե կանոնը»» հոդվածը։

b Ավելին իմանալու համար ընթերցեք «Ի՞նչ է նշանակում «աչքի տեղ աչք» արտահայտությունը» հոդվածը։

c Ավելին իմանալու համար ընթերցեք «Ի՞նչ են նշանակում «սիրեք ձեր թշնամիներին» խոսքերը» հոդվածը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը