Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 5
  • Ի՞նչ անեմ, եթե ծնողներս բաժանվում են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ անեմ, եթե ծնողներս բաժանվում են
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երեք բան, որ չպետք է անես
  • Երեք բան, որ պետք է անես
  • Ի՞նչ պետք է իմանալ ամուսնալուծության հետևանքների մասին
    2010 Արթնացե՛ք
  • Ինչո՞ւ ծնողներս բաժանվեցին
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ի՞նչ ազդեցություն է ունենում ամուսնալուծությունը երեխաների վրա
    Աջակցություն ընտանիքին
  • Քանդված օջախ. ի՞նչ ազդեցություն է թողնում ամուսնալուծությունը երեխաների վրա
    2010 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 5
Ծնողները վիճում են, իսկ պատանի տղան նեղված թեքել է երեսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե ծնողներս բաժանվում են

Ծնողների բաժանումը ամենասթրեսային իրավիճակներից է երեխայի կյանքում։ Ինչպե՞ս կարող ես ուշքի գալ այդ ծանր հարվածից հետո։

Այս հոդվածում՝

  • Երեք բան, որ չպետք է անես

  • Երեք բան, որ պետք է անես

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Երեք բան, որ չպետք է անես

1. Մի՛ մեղադրիր ինքդ քեզ

«Մի անգամ մայրս ասաց ինձ, որ իր ու հորս միջև բոլոր խնդիրները իմ ծնվելուց հետո են սկսվել, դրա համար մտածեցի, որ ծնողներիս ամուսնությունը իմ պատճառով է քանդվել» (Դայանա)։

Հիշիր։ Ծնողներիդ բաժանման հետ դու կապ չունես։ Դա նրանց միջև ծագած տարաձայնությունների հետևանքն է։ Նրանց խնդիրների պատճառը դու չես, և չես էլ կարող լուծել դրանք։ Ծնողներդ են պատասխանատու իրենց ամուսնական խնդիրները լուծելու համար։

«Յուրաքանչյուր մարդ իր բեռը պետք է կրի» (Գաղատացիներ 6։5)։

2. Դառնացած մի՛ մնա

«Ես շատ բարկացած եմ հորս վրա, քանի որ դավաճանել է մորս։ Չգիտեմ էլ՝ ինչքան պետք է ջանք թափի, որ հետ բերի իմ վստահությունը» (Ռիանա)։

Հիշիր։ Գուցե շատ զայրացած ու նեղված ես ծնողներիդ միջև տեղի ունեցածից ու դրա համար հիմնավոր պատճառներ ունես։ Բայց դառնացած մնալը վտանգավոր է։ Այդպես դու ինքդ քեզ ես վնասում թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացապես։ Դրա համար էլ ասում են, որ դառնությունը սրտում պահելը նույնն է, ինչ թույն խմես ու սպասես, որ ուրիշը տուժի։a

«Ազատվիր բարկությունից, վերջ տուր ցասմանը» (Սաղմոս 37։8)։

3. Մի՛ մտածիր, որ ապագայում քո ամուսնությունն էլ կձախողվի

«Շատ եմ վախենում, որ ես էլ կանեմ այն, ինչ հայրս արեց։ Մտածում եմ, որ եթե ամուսնանամ ու երեխաներ ունենամ, նույն սխալը կկրկնեմ ու ի վերջո բաժանման շեմին կկանգնեմ» (Ջեսիկա)։

Հիշիր։ Եթե ծնողներիդ ամուսնությունը քանդվել է, դա դեռ չի նշանակում, որ քոնն էլ կքանդվի։ Բացի այդ՝ շատ բան կարող ես սովորել ծնողներիդ հետ պատահածից, օրինակ՝ ինչ հատկանիշներ փնտրես քո ապագա կողակցի մեջ։ Նաև թերևս մղվես այնպիսի հատկություններ զարգացնել, որոնց շնորհիվ ինքդ ավելի լավ ամուսին կամ կին կլինես։

«Թող ամեն մեկը իր գործերը քննի և իրեն չհամեմատի ուրիշի հետ» (Գաղատացիներ 6։4)։

Պատանի տղան, բազմոցին նստած, օգտվում է իր դյուրակիր համակարգչից։ Նրա ոտքը գիպսի մեջ է

Ծնողների բաժանումից հետո ուշքի գալը նման է ոսկորի կոտրվածքից հետո վերականգնվելուն։ Ճիշտ է, հիմա շատ ցավոտ է, բայց ժամանակը կարող է բուժել

Երեք բան, որ պետք է անես

1. Խոսիր ապրումներիդ մասին։ Բացասական զգացումները ներս գցելու դեպքում մեծանում է ինքնակործանման տանող սովորություններ ձեռք բերելու հավանականությունը, ինչպիսիք են ալկոհոլի չարաշահումը կամ թմրամոլությունը։ Այդպիսի ուղի բռնելու փոխարեն փորձիր հետևյալը.

Խոսիր ծնողներիդ հետ։ Եթե ծնողներդ կամ նրանցից մեկը փորձում է ներքաշել քեզ իրենց խնդիրների մեջ, հանգիստ, բայց հստակ բացատրիր, թե դա որքան վատ է անդրադառնում քեզ վրա։ Եթե դժվարանում ես երես առ երես խոսել, կարող ես նամակ գրել։

Պատանի աղջիկը նամակ է գրում

Խոսիր վստահելի ընկերոջ հետ։ Երբ քեզ լսող կա, դա արդեն իսկ մեծ թեթևացում է։ Աստվածաշնչում ասվում է, որ «իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։

Խոսիր Արարչիդ հետ։ Եհովա Աստված՝ «աղոթքներ Լսողը», միշտ պատրաստ է լսել քեզ (Սաղմոս 65։2)։ Աստվածաշունչը հորդորում է, որ «քո ամբողջ հոգսը նրա վրա գցես, որովհետև նա հոգ է տանում քեզ համար» (1 Պետրոս 5։7)։

  • Ծնողներիցդ ո՞ր մեկի հետ կարող ես հանդարտ ու զուսպ խոսել։

  • Վստահելի ընկերներիցդ (հասակակից թե չափահաս) ո՞ր մեկը կարող է քո «շտապօգնության» թիմի մեջ ընդգրկվել։

  • Հատկապես ո՞ր հարցերի մասին կարող ես աղոթել։

Լամպ

Առաջարկ։ Օրագիր պահիր։ Ռաքելը, ում ծնողները ամուսնալուծվել էին, երբ նա 12 տարեկան էր, ասում է. «Գուցե մտքումդ այս պահին խառնաշփոթ է, բայց եթե գրի առնես ապրումներդ, կկարողանաս որոշ ժամանակ անց աչքի անցկացնել գրածդ և տեսնել, թե քո էմոցիոնալ վիճակը որքանով է բարելավվել։ Ինձ որ դա շատ է օգնել»։

2. Հարմարվիր փոփոխություններին

Ծնողներիդ բաժանման պատճառով գուցե կարիք լինի, որ հարմարվես մի շարք փոփոխությունների՝ նոր տուն, նոր դպրոց, սահմանափակ ֆինանսական միջոցներ և գուցե անգամ նոր ընկերներ։ Հասկանալի է, որ դա կարող է լարվածություն ու սթրես առաջացնել։ Գուցե այնպիսի զգացողություն ունենաս, թե կյանքդ գլխիվայր շուռ է եկել։ Ի՞նչը կօգնի, որ ավելի հեշտ տանես փոփոխությունները։ Կենտրոնացիր այն բանի վրա, թե ինչպես կարող ես հարմարվել նոր հանգամանքներին։

  • Ո՞րն է ծնողներիդ բաժանման պատճառով քո կյանքում եղած ամենամեծ փոփոխությունը։

  • Ի՞նչ կարող ես անել դրան հարմարվելու համար։

«Ինչպիսի հանգամանքներում էլ որ լինեմ, սովորել եմ գոհ լինել» (Փիլիպպեցիներ 4։11)։

Լամպ

Առաջարկ։ Բավականաչափ հանգստացիր, լավ սնվիր և բավարար չափով մարզվիր։ Եթե ֆիզիկապես առողջ լինես, զգացական առումով էլ ավելի ուժեղ և դիմացկուն կդառնաս։ Արդյունքում ավելի պատրաստ կլինես դիմակայելու սթրեսին և հարմարվելու կյանքումդ տեղի ունեցող փոփոխություններին։

3. Ճանաչիր քո ուժեղ կողմերը

Թեև ծնողների ամուսնալուծությունը ծանր ապրումներ է պատճառում, բայց այն կարող է նաև օգնել, որ բացահայտես քո ուժեղ կողմերը։ Դա անգամ կարող է նպաստել, որ նոր ուժեղ կողմեր ձեռք բերես։ Ջերեմին, ում ծնողները բաժանվեցին, երբ նա 13 տարեկան էր, ասում է. «Ծնողներիս բաժանումը ստիպեց, որ ավելի պատասխանատու մարդ դառնամ։ Քանի որ ավագ երեխան էի, պետք է ավելի շատ օգնեի մորս, ինչպես նաև աջակցեի փոքր եղբորս»։

Պատանի աղջիկը իր կրտսեր քրոջն օգնում է անել տնային աշխատանքը։ Այդ ընթացքում նրանց մայրը խոհանոցում ճաշ է պատրաստում

Ծնողներիդ բաժանումը կարող է մղել, որ ընտանիքում ավելի պատասխանատու դառնաս

  • Ծնողներիդ հետ պատահածի արդյունքում ի՞նչ ուժեղ կողմեր ես բացահայտել քո մեջ։

  • Ո՞ր հարցերում կուզես բարելավվել։

«Ամբողջ գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված և օգտակար է. օգնում է.... ուղղել» (2 Տիմոթեոս 3։16)։

Լամպ

Առաջարկ։ Ամեն օր Աստվածաշնչից մի հատված կարդա։ Այնտեղ գրված սկզբունքների օգնությամբ կզարգացնես հատկություններ, որոնց շնորհիվ ավելի հեշտ կտանես սթրեսային իրավիճակները, ինչպիսին ծնողներիդ բաժանումն է։

a Ավելին իմանալու համար տես «Ինչպե՞ս կարող եմ զսպել բարկությունս» հոդվածը։

Ինչ են ասում հասակակիցներդ

«Միայն վերջերս եմ հաշտվել ծնողներիս ամուսնալուծության հետ։ Սկզբում չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Հետո՝ պատանեկան տարիքում, դառնությամբ լցվեցի։ Այժմ, երբ արդեն 18 տարեկան եմ, ի վերջո կարողացել եմ ընդունել իրողությունը և առաջ գնալ» (Էլենա)։

«Ծնողներս բաժանվեցին, երբ 7 տարեկան էի։ 21 տարեկանում հորս ասացի, որ ուզում եմ նստենք ու խոսենք տեղի ունեցածի մասին։ Երկու ժամ խոսեցինք։ Քննարկեցինք, թե ինչերն են բաժանման պատճառ եղել, ու թե դա ինչպես է անդրադարձել ինձ վրա։ Ատում եմ ամուսնալուծությունը, բայց սիրում եմ հորս։ Այդ զրույցի շնորհիվ վերջապես կարողացա հասկանալ նրան, ինձ տանջող հարցականները վերացան, ու ես փակեցի այդ էջը։ Այդպես միտքս խաղաղվեց» (Քեյթլին)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը