Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 138
  • Աստվածաշունչը ի՞նչ է ասում դինոզավրերի մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը ի՞նչ է ասում դինոզավրերի մասին
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • «Դիտում ենք աշխարհը»
    2006 Արթնացե՛ք
  • Կենդանական աշխարհը գովաբանում Է Եհովային
    2006 Դիտարան
  • Կենդանիներ
    2015 Արթնացե՛ք
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 138
Դինոզավրեր

Ի՞նչ է Աստվածաշունչը ասում դինոզավրերի մասին

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչում ուղղակիորեն չի խոսվում դինոզավրերի մասին։ Սակայն Սուրբ Գիրքը Աստծուն է վերագրում «բոլոր բաների» արարումը, ուստի ակնհայտ է, որ դրանք նրա ստեղծած բաների թվում էին (Հայտնություն 4։11)։a Թեև Աստվածաշունչը կոնկրետ չի նշում այդ արարածների մասին, այն հիշատակում է կենդանիների խմբեր, որոնց մեջ կարող էին լինել դինոզավրեր։

  • «Ծովային հսկա կենդանիները», կամ՝ «հրեշները» (Ծննդոց 1:21, ծնթ., «Նոր աշխարհ թարգմանություն», 2013թ., անգլ.)։

  • «Գետնի բոլոր սողունները» (Ծննդոց 1:25, «Արարատ» թարգմանություն)։

  • «Երկրի գազանները» (Ծննդոց 1:25)։

Դինոզավրերը ուրիշ կենդանիների՞ց են առաջացել

Բրածոները ցույց են տալիս, որ դինոզավրերը ոչ թե աստիճանաբար են առաջացել էվոլյուցիայի միջոցով, այլ միանգամից։ Դա ներդաշնակ է աստվածաշնչյան այն խոսքերին, ըստ որոնց՝ Աստված է ստեղծել բոլոր կենդանիներին։ Օրինակ՝ Սաղմոս 146:6-ում Աստծու մասին ասվում է, որ նա «Ստեղծիչն է երկնքի ու երկրի, ծովի և այն ամենի, որ կա նրանցում»։

Դինոզավրերը ե՞րբ են ապրել

Աստվածաշունչն ասում է, որ ծովային ու ցամաքային կենդանիները արարվել են ստեղծագործական հինգերորդ և վեցերորդ օրերում, կամ՝ ժամանակաշրջանում (Ծննդոց 1:20–25, 31)։b Այսպիսով՝ Սուրբ Գրքից կարելի է եզրակացնել, որ դինոզավրերը գոյություն են ունեցել երկար ժամանակ։

Բեհեմոթն ու լևիաթանը դինոզավրե՞ր էին

Ո՛չ։ Թեև համոզվածությամբ չի կարելի ասել, թե «Հոբ» գրքում նշված այդ կենդանիները ինչ կենդանիներ էին, սակայն բեհեմոթին սովորաբար նույնացնում են գետաձիու, իսկ լևիաթանին՝ կոկորդիլոսի հետ։ Դա ներդաշնակ է Աստվածաշնչում տրված նրանց նկարագրությանը (Հոբ 40:15–23; 41:1, 14–17, 31)։ Ամեն դեպքում «բեհեմոթ» և «լևիաթան» բառերը չեն կարող վերաբերել դինոզավրերին։ Աստված Հոբին ասաց, որ անձամբ ուշադրություն դարձնի այդ կենդանիներին, իսկ Հոբը ապրել է դինոզավրերի՝ երկրի երեսից վերանալուց երկար ժամանակ հետո (Հոբ 40:16; 41:8)։

Ի՞նչ եղավ դինոզավրերի հետ

Աստվածաշնչում դինոզավրերի անհետացման մասին ոչինչ չի ասվում։ Սակայն այնտեղ նշվում է, որ բոլոր բաները ստեղծվել են «[Աստծու] կամքով», ուստի հստակ է, որ Աստված դինոզավրերի հետ կապված նպատակ ուներ (Հայտնություն 4։11)։ Երբ այդ նպատակն իրագործվեց, նա թույլ տվեց, որ դինոզավրերը վերանան։

a Բրածոները վկայում են, որ դինոզավրեր գոյություն ունեցել են։ Դրանք ցույց են տալիս, որ երկրի վրա ինչ-որ ժամանակ տարբեր տեսակի և չափի շատ դինոզավրեր են եղել։

b Աստվածաշնչում «օր» բառը կարող է վերաբերել հազարավոր տարիների տևողություն ունեցող ժամանակահատվածների (Ծննդոց 1։31; 2։1–4; Եբրայեցիներ 4։4, 11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը