Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 140
  • Ինչպե՞ս է Հիսուսը փրկում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս է Հիսուսը փրկում
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Արդյոք միայն Եհովայի վկանե՞րն են փրկվելու
    2008 Դիտարան
  • «Մեկ անգամ փրկվածը մեկընդմիշտ փրկված է» տեսակետը աստվածաշնչյան հիմք ունի՞
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ի՞նչ է փրկությունը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • «Հավատա Հիսուսին». Հիսուսին հավատալը բավակա՞ն է փրկություն ստանալու համար
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 140
Հիսուսը շրջապատված է տարբեր ռասաների պատկանող մարդկանցով

Ինչպե՞ս է Հիսուսը փրկում

Աստվածաշնչի պատասխանը

Հիսուսը փրկեց հավատարիմ մարդկանց, երբ իր կյանքը որպես քավիչ զոհ տվեց (Մատթեոս 20:28)։ Այդ պատճառով Աստվածաշունչը նրան կոչում է «աշխարհի Փրկիչ» (1 Հովհաննես 4։14)։ Այն նաև ասում է. «Ուրիշ որևէ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ ուրիշ անուն, որով կարողանանք փրկվել» (Գործեր 4։12)։

Հիսուսը «մահ ճաշակեց ամեն մարդու համար», ով հավատ է դրսևորում նրա հանդեպ (Եբրայեցիներ 2։9; Հովհաննես 3։16)։ Դրանից հետո «Աստված հարություն տվեց» Հիսուսին, և նա վերադարձավ երկինք որպես ոգեղեն էակ (Գործեր 3։15)։ Գտնվելով այնտեղ՝ նա կարող է «լիակատար փրկություն տալ նրանց, ովքեր մոտենում են Աստծուն իր միջոցով, որովհետև նա միշտ կենդանի է, որպեսզի բարեխոսի նրանց համար» (Եբրայեցիներ 7։25)։

Ինչո՞ւ մենք կարիք ունենք, որ Հիսուսը բարեխոսի մեզ համար

Մենք բոլորս մեղավորներ ենք (Հռոմեացիներ 3։23)։ Մեղքը պատնեշ է դնում մեր և Աստծու միջև ու տանում է մահվան (Հռոմեացիներ 6:23)։ Սակայն Հիսուսը որպես «փաստաբան» է ծառայում այն մարդկանց համար, ովքեր հավատ են դրսևորում իր քավիչ զոհի հանդեպ (1 Հովհաննես 2։1, ծնթ., «Նոր աշխարհ թարգմանություն», 2013թ., անգլ.)։ Հիսուսը բարեխոսում է այդ մարդկանց համար՝ խնդրելով Աստծուն, որ լսի նրանց աղոթքները և իր զոհաբերական մահվան հիման վրա ների նրանց մեղքերը (Մատթեոս 1։21; Հռոմեացիներ 8։34)։ Աստված պատասխանում է Հիսուսի այդ խնդրանքներին, քանի որ դրանք ներդաշնակ են իր կամքին։ Աստված նրան երկիր ուղարկեց, «որ աշխարհը նրա միջոցով փրկվի» (Հովհաննես 3։17)։

Միայն Հիսուսի հանդեպ հավատը բավակա՞ն է փրկվելու համար

Ո՛չ։ Թեև փրկություն ստանալու համար պետք է հավատանք Հիսուսին, սակայն ավելին է հարկավոր անել (Գործեր 16:30, 31)։ Աստվածաշունչն ասում է. «Ինչպես մարմինն է առանց ոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած» (Հակոբոս 2։26)։ Փրկվելու համար մենք պետք է անենք հետևյալ բաները։

  • Սովորենք Հիսուսի և նրա Հոր՝ Եհովայի մասին (Հովհաննես 17:3)։

  • Հավատ զարգացնենք նրանց հանդեպ (Հովհաննես 12:44; 14:1)։

  • Մեր հավատը ցույց տանք՝ հնազանդվելով նրանց պատվիրաններին (Ղուկաս 6:46; 1 Հովհաննես 2:17)։ Հիսուսը սովորեցրեց, որ ոչ թե ամեն ոք, ով իրեն «Տեր» է ասում, կփրկվի, այլ միայն նա, ով «կատարում է իր Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7։21)։

  • Շարունակենք հավատ դրսևորել՝ չնայած դժվարություններին։ Հիսուսը դա հստակ ցույց տվեց, երբ ասաց. «Ով որ մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի» (Մատթեոս 24։13)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը