Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 155
  • Աստվածաշունչը ի՞նչ է ասում տալու մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը ի՞նչ է ասում տալու մասին
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ե՞րբ է տալը օգուտ բերում
  • Ե՞րբ է տալը անտեղի
  • «Աստված ուրախությամբ տվողին է սիրում»
    2013 Դիտարան
  • Առատաձեռն լինելու բերկրանքը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Առատաձեռնորեն տվողները երջանիկ են
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 155
Մարդու ձեռքում փաթեթավորված նվերի տուփ է

Աստվածաշունչը ի՞նչ է ասում տալու մասին

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը խրախուսում է տալ կամավորապես և ճիշտ մղումներով։ Այն ցույց է տալիս, որ տալը օգուտ է բերում ոչ միայն ստացողին, այլև տվողին (Առակներ 11:25; Ղուկաս 6:38)։ Հիսուսն ասել է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։

  • Ե՞րբ է տալը օգուտ բերում

  • Ե՞րբ է տալը անտեղի

  • Աստվածաշնչյան համարներ տալու մասին

Ե՞րբ է տալը օգուտ բերում

Տալը օգուտ կբերի մեզ, եթե դա անենք կամավոր կերպով։ «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել,— ասում է Աստվածաշունչը,— ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթացիներ 9։7)։

Աստծուն ընդունելի «երկրպագություն» մատուցել նշանակում է նաև սրտանց տալ ուրիշներին (Հակոբոս 1։27)։ Նա, ով առատաձեռնորեն տալիս է կարիքավորներին, սերտորեն համագործակցում է Աստծու հետ, ով այդպիսի առատաձեռնությունը իրեն տրված պարտք է համարում (Առակներ 19։17)։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված ինքը կհատուցի տվողին (Ղուկաս 14։12–14)։

Ե՞րբ է տալը անտեղի

Երբ դա արվում է եսասիրական մղումներով։ Օրինակ՝

  • ուրիշներին տպավորելու համար (Մատթեոս 6:2),

  • փոխարենը մի բան ստանալու ակնկալիքով (Ղուկաս 14:12–14),

  • փորձելու համար փրկություն գնել (Սաղմոս 49:6, 7)։

Երբ դրանով թիկունք ենք կանգնում Աստծու կողմից դատապարտելի գործերին կամ պահվածքին։ Օրինակ՝ սխալ կլինի գումար տալ ինչ-որ մեկին, որպեսզի նա զբաղվի մոլեխաղերով կամ թմրանյութեր ու ալկոհոլ գործածի (1 Կորնթացիներ 6:9, 10; 2 Կորնթացիներ 7:1)։ Նաև տեղին չէ նյութապես օգնել նրան, ով ի վիճակի է ֆինանսապես հոգ տանել իր մասին, բայց չի ուզում դա անել (2 Թեսաղոնիկեցիներ 3:10)։

Երբ դա խանգարում է Աստծուց ստացած պարտականությունները կատարելուն։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ ընտանիքի գլուխը պետք է հոգ տանի իր ընտանիքի անդամների մասին (1 Տիմոթեոս 5։8)։ Ճիշտ չի լինի, որ նա չափից շատ տա ուրիշներին, ինչի պատճառով իր ընտանիքը կտուժի։ Նմանապես Հիսուսը դատապարտեց այն մարդկանց, ովքեր հրաժարվում էին հոգ տանել տարեց ծնողների մասին՝ ասելով, որ իրենց ողջ ունեցվածքը «Աստծուն նվիրված ընծա» է (Մարկոս 7։9–13)։

Աստվածաշնչյան համարներ տալու մասին

Առակներ 11:25. «Առատաձեռն հոգին կպարարտանա, և ուրիշներին առատորեն ոռոգողը ինքն էլ առատորեն կոռոգվի»։

Նշանակությունը. տալը օգուտ է բերում ոչ միայն ստացողին, այլև տվողին։

Առակներ 19:17. «Նա, ով խեղճին հաճություն է ցույց տալիս, Եհովային պարտք է տալիս, և նրա արարքի դիմաց Նա կհատուցի նրան»։

Նշանակությունը. Աստված համարում է, որ պարտք է նրանց, ովքեր օգնում են կարիքավորներին, և խոստանում է փոխհատուցել այդպիսի առատաձեռնության դիմաց։

Մատթեոս 6:2. «Երբ ողորմության նվերներ ես տալիս, քո առջևից փող մի՛ հնչեցրու, ինչպես որ կեղծավորներն են անում.... որպեսզի մարդկանց կողմից փառավորվեն»։

Նշանակությունը. մենք չպետք է տանք մեզ վրա ուշադրություն հրավիրելու համար։

Գործեր 20:35. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ»։

Նշանակությունը. երբ սրտանց և առատաձեռնորեն ենք տալիս, երջանիկ ենք դառնում։

2 Կորնթացիներ 9:7. «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում»։

Նշանակությունը. երբ կամավոր կերպով ենք տալիս, հաճեցնում ենք Աստծուն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը