Պայծառ ապագա՞
Մարդկանց խիստ հետաքրքրում է ապագան։ Մեզանից ո՞վ չի ցանկանա իմանալ, թե ինքը ինչ կանի մեկ ամիս, մեկ տարի կամ նույնիսկ մեկ տասնամյակ անց։ Իսկ եթե ավելի լայն նայենք հարցին, ինչպիսի՞ն կլինի աշխարհը 10, 20 կամ 30 տարի անց։
ԼԱՎԱՏԵՍՈՐԵ՞Ն եք նայում ապագային։ Միլիոնավոր մարդիկ լավատեսորեն են տրամադրված։ Նրանք բաժանվում են երկու խմբի։ Առաջին խմբին պատկանող մարդիկ ասում են, որ հիմնավոր պատճառներ ունեն հավատալու, թե ամեն ինչ լավ կլինի, իսկ երկրորդ խմբին պատկանողները լավատեսորեն են նայում ապագային զուտ այն պատճառով, որ չեն ուզում վատը մտածել։
Ինչ խոսք, որոշ մարդիկ հորիզոնում ոչ մի լավ բան չեն տեսնում։ Նրանցից են չարագուշակ «մարգարեները», որոնք կարծես հաճույք են ստանում Երկիր մոլորակի սարսափելի ոչնչացումը ազդարարելուց։ Ըստ նրանց՝ կփրկվեն շատ քչերը, եթե ընդհանրապես փրկվողներ լինեն։
Իսկ դո՞ւք ինչ եք տեսնում առջևում։ Խավար և կործանո՞ւմ, թե՞ խաղաղություն և ապահովություն։ Եթե ակնկալում եք վերջինը, ապա ինչո՞ւ եք այդպես կարծում։ Որովհետև ցանկալին ընդունում եք որպես իրականությո՞ւն, թե՞ որովհետև ծանրակշիռ հիմքեր ունեք այդպես մտածելու։
Ի տարբերություն այդ չարագուշակ մարդկանց՝ «Արթնացե՛ք»–ի հրատարակիչները չեն կարծում, թե մարդկությանը ոչնչացում է սպասում։ Աստվածաշունչը ծանրակշիռ հիմքեր է տալիս հավատալու, որ առջևում լավ ժամանակներ կլինեն։
[Թույլտվությամբ 5–րդ էջի վրա]
U.S. Department of Energy photograph