Մասսայական զվարճությունները առաջին դարում
Իտալիայի երկու հարևան քաղաքների սպորտի երկրպագուների ընդհարման հետևանքով բազմաթիվ մարդիկ ստացան վնասվածքներ, իսկ շատերը, այդ թվում նաև երեխաներ մահացան։ Այս ողբերգության պատճառով իշխանությունները հրամայեցին տասը տարով փակել ամֆիթատրոնը։
ԱՅՍՊԻՍԻ հաղորդագրությունները սովորական բան են մեր օրերում։ Սակայն վերոհիշյալ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 2 000 տարի առաջ Ներոն կայսեր իշխանության օրոք։ Հռոմեացի պատմաբան Տակիտոսը նկարագրել է այդ ընդհարումը, որը տեղի է ունեցել Պոմպեյ քաղաքի ամֆիթատրոնում գլադիատորական մրցումների ժամանակ։ Պոմպեացիները այստեղ ընդհարվեցին հարևան Նուկերիա քաղաքի սպորտի ֆանատների հետ։
Առաջին դարում զվարճությունները մեծ դեր են ունեցել մարդկանց կյանքում։ Հռոմեական կայսրության կարևոր քաղաքներում եղել են թատրոններ, ամֆիթատրոններ և կրկեսներ, իսկ որոշ քաղաքներում՝ երեքն էլ միասին։ «Խաղերը,— ասվում է «Հռոմեական աշխարհի ատլասում»,— չափազանց վտանգավոր էին և կրքեր էին բորբոքում .... [նաև] կանոնավորաբար արյունահեղություններ էին տեղի ունենում» (Atlas of the Roman World)։ Մարտակառքերի զինվորները տարբեր գույնի հագուստ էին կրում, և յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր հասարակության որոշակի խավ՝ քաղաքական կամ սոցիալական։ Երկրպագուները կորցնում էին իրենց, երբ հայտնվում էր նրանց սիրած թիմը։ Մարտակառքեր վարողները հսկայական գումարներ էին վաստակում և այնքան հանրահայտ էին դարձել, որ մարդիկ իրենց տները զարդարում էին նրանց պատկերներով։
Քաղաքներում նաև ցուցադրվում էին արյունարբու գլադիատորական կռիվներ, ինչպես նաև կռիվներ մարդկանց և գազանների միջև. հաճախ մարդիկ անզեն էին լինում։ Ըստ պատմաբան Ուիլ Դյուրանտի՝ «կենդանիներին նման լինելու համար դատապարտված հանցագործներին երբեմն կաշվե հանդերձներ էին հագցնում և գցում էին սովից կատաղած գազանների առջև. այսպիսի մահով մեռնողները ծայրահեղ տառապանքներ էին կրում»։
Այս անաստված զվարճություններից հաճույք ստացողները «խաւարուած [էին] մտքով» և «անզգայացած» էին (Եփեսացիս 4։17–19)։ Երկրորդ դարում ապրող Տերտուլիանոսը գրեց. «[Քրիստոնյաները] երբեք չեն ասում, դիտում կամ լսում որևէ բան, որն առնչություն ունի կրկեսի խելահեղությունների, թատրոնում տիրող անբարոյության [և] արենաներում տեղի ունեցող դաժանությունների հետ»։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաները նույնպես խուսափում են բռնի զվարճություններից՝ անկախ այն բանից, թե ինչ են խրախուսում զանգվածային լրատվական միջոցները, գրականությունը, հեռուստացույցը կամ համակարգչային խաղերը։ Քրիստոնյաները հիշում են, որ Եհովան ատում է «բռնութիւն սիրող[ին]» (Սաղմոս 11։5, ԱԱ)։
[Նկար 30–րդ էջի վրա]
Մարտակառքի հաղթական զինվորի խճանկար
[Նկար 30–րդ էջի վրա]
Որմնանկար, որտեղ պատկերված է առյուծի հետ կռվող մարդ
[Նկար 30–րդ էջի վրա]
Առաջին դարի հռոմեական թատրոն
[Թույլտվությամբ]
Ciudad de Mérida
[Նկար/թույլտվությամբ]
Top and bottom left։ Museo Nacional de Arte Romano, Mérida