Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/07 էջ 3
  • Փնտրեք լավ խորհուրդ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փնտրեք լավ խորհուրդ
  • 2007 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • «Մասնագետների» վերելքն ու անկումը
    2006 Դիտարան
  • Վստահելի խորհուրդներ երեխաներին դաստիարակելու համար
    2006 Դիտարան
  • Ինչո՞ւ է կարևոր խորհուրդ հարցնել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես խորհուրդ տալ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2007 Արթնացե՛ք
g 10/07 էջ 3

Քայլ 1

Փնտրեք լավ խորհուրդ

Ինչո՞ւ է կարևոր։ Երբ ծնողները նորածին երեխային առաջին անգամ իրենց գիրկն են առնում, նրանք, ըստ ամենայնի, հակասական զգացումներ են ունենում։ «Ես անչափ ուրախ էի և հիացած,— ասում է Բրետ անունով մի հայր (Մեծ Բրիտանիա)։— Բայց միևնույն ժամանակ զգում էի, որ երեխայի դաստիարակությունը մեծ պատասխանատվություն է, և ես պատրաստ չեմ»։ Իսկ Մոնիկան (Արգենտինա) ասում է. «Ես անհանգստանում էի, թե արդյոք կկարողանամ հոգալ աղջնակիս կարիքները։ Հետաքրքիր էր՝ կկարողանայի՞ նրան այնպես դաստիարակել, որ նա դառնար գիտակից և խելամիտ անձնավորություն»։

Թերևս համամիտ եք, որ ծնողները նման ուրախություններ և մտավախություններ են ունենում։ Անշուշտ, երեխա մեծացնելը ամենից դժվար և վհատեցնող, բայցև ամենից գոհացուցիչ և վարձահատույց գործերից մեկն է, որ մարդ երբևէ կարող է ձեռնարկել։ Մի հայր ասում է. «Երեխային դաստիարակելու հնարավորությունը միայն մեկ անգամ է ընձեռվում»։ Քանի որ դուք՝ որպես ծնող, կարող եք վիթխարի ազդեցություն գործել ձեր երեխաների առողջության և երջանկության վրա, գուցե ցանկանաք ստանալ վստահելի խորհուրդներ, թե ինչպես լինել լավ ծնող։

Ինչո՞ւ է դժվար։ Թվում է՝ դաստիարակության վերաբերյալ խորհուրդ տալ կարող է յուրաքանչյուրը։ Անցյալում երիտասարդ ծնողները հետևում էին իրենց ծնողների օրինակին կամ նրանց կրոնական համոզմունքներին։ Բայց այսօր շատ երկրներում ընտանեկան կառույցը քայքայվում է, իսկ կրոնը կորցնում է իր ազդեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ ծնողներ դիմում են երեխաների դաստիարակության գծով մասնագետների։ Ինչ խոսք, վերջիններս երբեմն խելամիտ խորհուրդներ են տալիս։ Սակայն այլ դեպքերում դրանք հակասական են լինում, իսկ որոշ ժամանակ անց հնանում են։

Ի՞նչը կօգնի։ Փնտրեք այն Անձնավորության խորհուրդը, որը բոլորից լավ գիտի, թե ինչպես է պետք դաստիարակել երեխային։ Այդ անձնավորությունը Եհովա Աստված է՝ մարդու Արարիչը (Գործեր 17։26–28)։ Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, պարունակում է կոնկրետ խորհուրդներ և գործնական օրինակներ, որոնք կարող են օգնել ձեզ լինելու լավ ծնող։ Աստված ասում է. «Կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի» (Սաղմոս 32։8)։

Ի՞նչ խորհուրդներ է Աստված տալիս ծնողներին, որոնք կօգնեն նրանց երջանիկ երեխաներ մեծացնել։

[Մեջբերում 3–րդ էջի վրա]

«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր» (Առակաց 3։5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը