Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/08 էջ 7
  • 3. Ներդաշնակություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 3. Ներդաշնակություն
  • 2008 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Կարելի՞ է վստահել այս գրքին
    Գիրք բոլորի համար
  • Գիրք բոլորի համար
    1998 Դիտարան
  • Գերագույն իմաստության աղբյուր
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Բարի լուրը իսկապե՞ս Աստծուց է
    Բարի լուր Աստծուց
Ավելին
2008 Արթնացե՛ք
g 1/08 էջ 7

Պատճառներ՝ վստահելու Աստվածաշնչին

3. Ներդաշնակություն

Ենթադրենք՝ տարբեր ծագում ունեցող 40 մարդկանց հանձնարարվում է գիրք գրել։ Յուրաքանչյուրը պետք է գրի մի հատված։ Նրանք ապրում են տարբեր երկրներում, և բոլորը չէ, որ ճանաչում են իրար։ Ոմանք չգիտեն, թե ինչ են գրել մյուսները։ Ի՞նչ եք կարծում, այդպիսի գիրքը աչքի կընկնե՞ր մտքերի փոխհամաձայնությամբ։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հենց այդպիսի գիրք էa։ Գրված լինելով շատ ավելի արտասովոր հանգամանքներում, քան վերևում նշվածները՝ այս գիրքը անչափ տպավորում է մեզ իր ներքին ներդաշնակությամբ։

Եզակի հանգամանքներ։ Աստվածաշունչը գրի է առնվել մոտ 1 600 տարվա ընթացքում՝ մ.թ.ա. 1513–ից մինչև 98 թվականը։ Այն գրել են մոտ 40 անձնավորություններ, որոնցից շատերը ապրել են տարբեր դարերում։ Նրանք տարբեր զբաղմունքներ են ունեցել։ Ոմանք եղել են ձկնորսներ, մյուսները՝ հովիվներ կամ թագավորներ, իսկ մեկը՝ բժիշկ։

Ընդհանուր թեմա։ Աստվածաշունչը գրողները արծարծել են մեկ թեմա, այն է՝ Աստված իրավունք ունի իշխելու մարդկանց վրա, և նրա նպատակը կատարվելու է իր երկնային Թագավորության՝ համաշխարհային կառավարության միջոցով։ Այդ թեման սկսվում է «Ծննդոց»–ից, այնուհետև զարգանում է մյուս գրքերում և իր գագաթնակետին հասնում «Հայտնություն»–ում (տե՛ս «Ինչի՞ մասին է Աստվածաշունչը» հոդվածը, էջ 19)։

Մանրամասնությունների ներդաշնակություն։ Աստվածաշնչի գրքերը համապատասխանում են իրար նույնիսկ ամենաաննշան մանրամասնություններում, ընդ որում հաճախ ակնհայտորեն զգացվում է, որ դա չկանխամտածված կերպով է ստացվել։ Օրինակ՝ նրանցից մեկը՝ Հովհաննեսը, հայտնում է, որ երբ մի մեծ բազմություն եկավ լսելու Հիսուսին, վերջինս հենց Փիլիպպոսին հարցրեց, թե որտեղից հաց գնեն ժողովրդի համար (Հովհաննես 6։1–5)։ Զուգահեռ արձանագրության մեջ ավետարանագիր Ղուկասն ասում է, որ դա տեղի ունեցավ Բեթսայիդա քաղաքի մոտ։ Հովհաննեսը իր գրքում ավելի վաղ նշել էր, որ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր (Ղուկաս 9։10; Հովհաննես 1։44)։ Ուստի բնական էր, որ Հիսուսն իր հարցը ուղղեց նրան, ով ապրում էր մոտակայքում։ Մանրամասնությունները համապատասխանում են, սակայն ակնհայտ է, որ դա ինքնաբերաբար է և ոչ թե կանխամտածվածb։

Հասկանալի տարբերություններ։ Ինչ խոսք, որոշ մանրամասնություններ տարբերվում են իրարից, բայց մի՞թե դա բնական չէ։ Ենթադրենք՝ մի խումբ մարդիկ ականատես են եղել հանցագործության։ Եթե նրանցից յուրաքանչյուրը նշեր միևնույն մանրամասնությունները՝ օգտագործելով միևնույն բառերը, մի՞թե չէիք կասկածի, որ նրանց միջև գաղտնի համաձայնություն կա։ Տրամաբանական է, որ վկայությունները տարբերվեն միմյանցից. ամեն մեկը իր տեսանկյունից է ներկայացնում փաստերը։ Նույնն է պարագան Աստվածաշնչի գրողների դեպքում։

Օրինակ՝ Հիսուսը իր մահվան օրը ծիրանի՞ վերնազգեստ է կրել, ինչպես այդ մասին նշում են Մարկոսն ու Հովհաննեսը (Մարկոս 15։17; Հովհաննես 19։2)։ Թե՞ այդ հագուստը եղել է ալ կարմիր, ինչպես նշում է Մատթեոսը (Մատթեոս 27։28)։ Իրականում երկու հաղորդագրություններն էլ կարող են ճիշտ լինել։ Ծիրանին պարունակում է կարմրի երանգներ։ Կախված նայողի դիրքից՝ լույսի արտացոլանքը և ընդհանուր ֆոնը կարող էին որոշ երանգներ բաց դարձնել՝ հագուստին տալով տարբեր գույներc։

Այսպիսով՝ Աստվածաշնչի գրքերի ներդաշնակությունը, ինչպես նաև չկանխամտածված համապատասխանությունը ևս մեկ հիմք է այդ գրքին վստահելու։

[Ծանոթագրություններ]

a Աստվածաշունչը բաղկացած է 66 գրքերից, կամ՝ մասերից։ Առաջին գիրքը կոչվում է «Ծննդոց», վերջինը՝ «Հայտնություն»։

b Այդպիսի համապատասխանության ավելի շատ օրինակներ կարելի է գտնել «Գիրք բոլորի համար» գրքույկում (էջ 16, 17)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

c Մանրամասնությունների համար տե՛ս «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գրքի 7–րդ գլուխը («Աստվածաշունչը հակասո՞ւմ է ինքն իրեն», ռուս., արևմտ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Նկար 7–րդ էջի վրա]

Հիսուսի վերնազգեստը ծիրանի՞, թե՞ ալ կարմիր գույնի էր

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը