Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/09 էջ 3–4
  • Փողը ձեր տե՞րն է, թե՞ ձեր ծառան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փողը ձեր տե՞րն է, թե՞ ձեր ծառան
  • 2009 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մեդալի հակառակ երեսը
  • Հավասարակշռված տեսակետ փողի վերաբերյալ
    2015 Արթնացե՛ք
  • Փողը բոլոր չարիքների արմա՞տն է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ինչպե՞ս տնօրինել փողը
    2009 Դիտարան
  • Ինչպես տնօրինել փողը
    Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
Ավելին
2009 Արթնացե՛ք
g 4/09 էջ 3–4

Փողը ձեր տե՞րն է, թե՞ ձեր ծառան

ՏԱՌԱՊՈ՞ՒՄ եք արդյոք «փողի հիվանդությամբ»։ Ըստ վիճակագրության՝ աշխարհի բնակչության մեծ մասը վարակված է այս հիվանդությամբ։ Իսկ ի՞նչ է դա։

Առաջին անգամ «փողի հիվանդությունը» բնորոշվեց Դոկտոր Ռոջեր Հենդերսոնի կողմից, որը Միացյալ Թագավորությունում զբաղվում է մտավոր առողջության հետ կապված խնդիրներով։ Աշխտանշաններն են՝ շնչառական անբավարարությունը, գլխացավերը, սրտխառնոցը, մաշկի ցանը, վատ ախորժակը, անտեղի բարկությունը, նևրոզը և բացասական մտքերը։ Հենդերսոնը նշում է. «Հիմնականում սթրեսի պատճառը փողի մասին անհանգստությունն է»։

Զարմանալի չէ, որ վերջին ժամանակներում փողի հետ կապված մտահոգությունները վատ ազդեցություն են թողնում շատ մարդկանց առողջության վրա։ Ներկայիս ֆինանսական ճգնաժամի հետևանքով բազմաթիվ երկրներում շատերը մեծ գումարներ են կորցնում, ինչպես նաև դառնում են գործազուրկ և մնում են անտուն։ Ֆինանսական մեծ ընկերություններ սնանկանում են։ Անգամ ամենահարուստ երկրները միջոցներ են ձեռնարկում այդ ճգնաժամը կանխելու համար։ Իսկ զարգացող երկրներում սննդամթերքի և այլ ապրանքների թանկացումը մտահոգության առիթ է տալիս։

Փողի հետ կապված խնդիրները սովորական բան են դարձել նույնիսկ հարուստ երկրներում։ Օրինակ՝ հարավաֆրիկյան թերթերից մեկում նշվում էր, որ «սպառողական ապրանքների պահանջարկի մեծացումը, շատ եկամուտ ունենալու ձգտումը և նյութապաշտությունը» վարակիչ հիվանդության պես տարածվում են։ Թերթում թվարկվում էր «փողի հիվանդության ախտանշանները». դրանք են՝ «սթրեսը, պարտքերի կուտակումը, փողի շռայլումը, արտաժամ աշխատանքը, ինչ–որ բանից զրկված լինելու զգացումը, նախանձը և դեպրեսիան» (The Witness)։ Աֆրիկայում ապրող մարդկանց ցածր կենսապայմանների համար նույնպես «փողն է մեղավոր»։

Հնդկաստանի տնտեսության մեջ վերջին ֆինանսական ճգնաժամից առաջ աննախադեպ աճ գրանցվեց։ «Ինդիա թուդեյ ինթերնեշնլ» լրագրում նշվում էր, որ 2007 թ.–ին մարդկանց «եկամուտը զգալիորեն ավելացավ» (India Today International)։ Սակայն կառավարությունը մտավախություն ուներ, որ այդ բարգավաճման արդյունքում կխարխլվի երկրի կայունությունը և նույնիսկ բռնությունների ալիք կբարձրանա։

Իսկ Միացյալ Նահանգներում երիտասարդները ավելի մեծ գումարներ են ծախսում շքեղ իրերի վրա, սակայն երջանիկ չեն։ Հոգեբանները նշում են, որ հարբեցողության, դեպրեսիայի և ինքնասպանության հիմնական պատճառներից մեկը շատ փող ունենալն է։ Մի հետազոտության համաձայն՝ Ամերիկայում «միջին հաշվով երեք հոգուց մեկն էլ իրեն երջանիկ չի զգում»։

Մեդալի հակառակ երեսը

Մյուս կողմից, սակայն, շատերը փողի հետ կապված այդքան էլ խնդիրներ չունեն։ Ինչո՞ւ։

«Փողի նշանակությունը» վերնագրով մի զեկույցում նշվում էր, որ մարդկանց ղեկավարում է փողը։ Ըստ հոգեբանների՝ արդյունքում մարդիկ սթրեսի մեջ են ընկնում և մտավոր ու էմոցիոնալ հիվանդություններ են ձեռք բերում։ Մասնագետները նաև ասում են. «Իսկ նրանք, ովքեր խելամտորեն են տնօրինում իրենց բյուջեն, այնպիսի զգացում ունեն, թե իրենք են կառավարում ամեն բան և ավելի հավասարակշռված են այս հարցում։ Նրանք փողի տե՛րն են և ոչ թե ծառան....։ Մենք կարող ենք վստահ ասել, որ այդպիսի մարդիկ մշտապես լարված չեն, քանի որ ավելի քիչ են սթրեսի ենթարկվում» (The Meaning of Money)։

Իսկ ի՞նչ է փողը ձեզ համար։ Աշխարհի անկայուն տնտեսական վիճակը ազդո՞ւմ է ձեզ վրա։ Փողը ձեր տե՞րն է, թե՞ ծառան։ Գուցե դեռևս, այսպես կոչված, փողի հիվանդության ախտանշանները նկատելի չեն։ Այդուհանդերձ, լինեք հարուստ թե աղքատ՝ միևնույն է, փողի հետ կապված անհանգստություններ կունենաք։ Սակայն եթե ճիշտ տնօրինեք ձեր գումարը, կվայելեք ներքին խաղաղություն և ավելի երջանիկ կլինեք։ Տեսնենք, թե ինչպես է դա հնարավոր։

Փողը կարող է ձեր տերը լինել, եթե...

  •  խուսափեք ֆինանսական հարցերը քննարկելուց՝ մտածելով, թե այդպես վարվելը ավելորդ խնդիրներ կստեղծի

  •  ձեր ընտանիքում փողի թեմայի շուրջ հաճախ վիճաբանություններ լինեն

  •  անմտածված ծախսեք գումարը ու ավելորդ գնումներ կատարեք

  •  միշտ անհանգստանաք վճարումներ կատարելու մասին

  •  ստույգ չգիտեք, թե ինչքան կվաստակեք ամսվա վերջում

  •  ստույգ չգիտեք, թե ինչքան եք ծախսում

  •  ստույգ չգիտեք, թե ինչքան պարտք ունեք

  •  ձեր մուծումները ավելի մեծ գումար կազմեն, քան նախատեսել էիք

  •  հաճախ մուծումները ուշ կատարեք

  •  ի վիճակի եք վճարելու վարկաքարտի միայն նվազագույն գումարը

  •  մուծումները կատարեք այն գումարով, որ նախատեսել էիք ուրիշ բաների համար

  •  արտաժամ աշխատեք, որպեսզի վճարեք կոմունալ ծախսերը

  •  նոր պարտքեր վերցնեք հին պարտքը վճարելու համար

  •  խնայած գումարով կատարեք կանոնավոր վճարումները

  •  ձեզ համար գրեթե անհնար է մինչև ամսվա վերջ չծախսել ամբողջ գումարը

  •  պարտավորված եք զգում մեծ գումարներ կուտակել

  •  փողի հետ կապված սթրեսի պատճառով նկատվեն ֆիզիկական ու հոգեբանական ախտանշաններ

Source: Money Sickness Syndrome, by Dr. Roger Henderson

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը