Էջ 2
Մեծացնել պատասխանատվության զգացում ունեցող երեխաներ
Ծնողները այդ մասին թերևս չեն էլ մտածում, երբ նայում են իրենց հրաշք մանկիկին։ Բայց փաստը մնում է փաստ. ի վերջո, այդ փոքր մարդուկը դառնալու է մեծ մարդ, որը ապրելու է ինքնուրույն կյանքով։ Եվ հենց այդպես էլ պետք է լինի, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ «տղամարդը կթողնի իր հորն ու մորը» (Ծննդոց 2։24)։ Ինչ խոսք, նույն բանը կարելի է ասել կնոջ համար։
Այդուհանդերձ, այն օրը, երբ մեծացած տղան կամ աղջիկը պետք է հեռանա տնից, շատ ծնողներ ընկնում են մտահոգությունների գիրկը։ Նրանք մտածում են. «Արդյոք ճի՞շտ եմ մեծացրել երեխայիս։ Կկարողանա՞ աշխատանք ունենալ, իրեն ապահովել կացարանով, տեղավորվել վաստակած գումարի մեջ»։ Իսկ որ ամենակարևորն է, նրանք մտածում են. «Երեխաս կապրի՞ այն չափանիշների ու արժեքների համաձայն, որոնք փորձել եմ արմատավորել նրա մեջ» (Առակներ 22։6; 2 Տիմոթեոս 3։15)։
«Արթնացե՛ք» պարբերագրի այս հատուկ թողարկումը ցույց է տալիս, թե ինչպես Աստվածաշնչի խորհուրդները կարող են օգնել ծնողներին երեխայի զարգացման յուրաքանչյուր փուլում։