Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/12 էջ 28–29
  • Մի՛ մոռացիր ասել շնորհակալություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մի՛ մոռացիր ասել շնորհակալություն
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Լավագույն նվերի որոնումներով
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ինչո՞ւ երախտագիտություն արտահայտել
    2008 Դիտարան
  • Աստծու տված մեծագույն նվերը. ինչո՞ւ է այդքան արժեքավոր
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • «Դա իմ ստացած լավագույն նվերն էր»
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 7/12 էջ 28–29

Մի՛ մոռացիր ասել շնորհակալություն

ՎԵՐՋԻՆ անգամ ե՞րբ ես ստացել շնորհակալական բացիկ։ Իսկ ե՞րբ ես վերջին անգամ ուղարկել այդպիսի բացիկ։

Այսօրվա աշխարհում, որտեղ մարդիկ ավելի շատ օնլայն են շփվում, երախտագիտության գրավոր խոսքերը դարձել են հազվադեպ երևույթ։ Այդուհանդերձ, գրավոր կերպով «շնորհակալություն» ասելը յուրահատուկ ձև է մարդկանց ցույց տալու, որ գնահատում ես նրանց։ Ստորև բերվում են առաջարկներ, թե ինչպես կարելի է դա անել։

1. Ձեռքով գրիր շնորհակալական խոսքերը։

2. Գրիր այն անհատի անունը, ում ուզում ես հայտնել քո երախտագիտությունը։

3. Եթե նվեր ես ստացել, ապա նշիր այդ մասին և ասա, թե որքան անհրաժեշտ էր այն քեզ համար։

4. Վերջում նորից հայտնիր շնորհակալությունդ։

Շնորհակալական բացիկը անչափ ջերմացնում է անհատի սիրտը։

Ուստի երբ որևէ մեկը հյուրասիրություն դրսևորի, ինչ-որ բարի բան անի կամ նվեր տա, ցույց տուր, որ դու անտարբեր չես նրա արածի համար։ Մի՛ մոռացիր ասել շնորհակալություն։

[շրջանակ/նկարներ 28 և 29-րդ էջերի վրա]

Սիրելի՛ մորաքույր Մերի, ‹2›

Շնորհակալություն զարթուցիչի համար։ ‹3› Քանի որ ես հաճախ եմ քնած մնում, դա շատ լավ նվեր է։ Ուրախ եմ, որ քեզ տեսա անցած շաբաթ։ Երևի արդեն ապահով տուն ես հասել։ Սպասում եմ մյուս հանդիպմանը։

Շնորհակալ եմ քո ուշադրության և լավ նվերի համար։ ‹4›

Քո զարմիկ՝

Ջոն

[նկար]

‹1›

[շրջանակ 29-րդ էջի վրա]

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

● Եթե քեզ փող են նվիրում, այդ մասին բացիկում նշիր անուղղակիորեն։ Օրինակ՝ կոնկրետ գումարի չափը մի՛ նշիր, կարող ես գրել. «Շնորհակալություն առատաձեռն նվերի համար։ Ես այդ փողը կօգտագործեմ այսինչ բանի համար»։

● Բացիկում գրիր նվերի վերաբերյալ ինչ-որ բան և քո երախտագիտությունը հայտնիր։ Նման դեպքում տեղին չէ մանրամասնորեն գրել քո ամառային արձակուրդի կամ վերջերս որևէ տեղ, օրինակ, հիվանդանոց այցելելու մասին։

● Բացասական բաներ մի՛ գրիր նվերի մասին, եթե չես հավանել այն։ Օրինակ՝ տեղին չի լինի գրել. «Շնորհակալություն վերնաշապիկի համար, բայց այն շատ մեծ էր»։

[շրջանակ 29-րդ էջի վրա]

Աստվածաշունչը քաջալերում է մեզ երախտագետ լինել (Ղուկաս 17։11–19)։ Սուրբ Գիրքը հորդորում է «անդադար աղոթել» Աստծուն՝ նշելով, որ հարկավոր է «ամեն ինչի համար շնորհակալություն հայտնել» (1 Թեսաղոնիկեցիներ 5։17, 18)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը