Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 11/14 էջ 10–11
  • Երբ ձեր երեխան սուտ է խոսում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ ձեր երեխան սուտ է խոսում
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽՆԴԻՐ
  • Ինչպես ասել ոչ
    2014 Արթնացե՛ք
  • Երբ երեխան հարցեր է տալիս մահվան մասին
    2015 Արթնացե՛ք
  • Ծնողնե՛ր, պաշտպանեք ձեր թանկարժեք ժառանգությունը
    2005 Դիտարան
  • Օգնեք ձեր երեխային՝ դիմանալու վշտին
    2008 Դիտարան
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 11/14 էջ 10–11
Երեխան ժխտում է, որ ինքն է կոտրել ծաղկամանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐԻՆ

Երբ ձեր երեխան սուտ է խոսում

ԽՆԴԻՐ

Ձեր հինգ տարեկան երեխան խաղում է կողքի սենյակում։ Հանկարծ ուժեղ շրխկոց եք լսում։ Վազքով մտնում եք սենյակ և տեսնում, որ երեխան կանգնած է կոտրված ծաղկամանի մոտ։ Նրա մեղավոր հայացքն արդեն ամեն ինչ ասում է։

— Դո՞ւ կոտրեցիր ծաղկամանը,— խստորեն հարցնում եք նրան։

— Ո՛չ, մայրի՛կ, ես չեմ կոտրել,— արագ պատասխանում է նա։

Սա առաջին անգամը չէ, որ տեսնում եք, որ ձեր երեխան բացահայտ ստում է։ Պե՞տք է դա ձեզ անհանգստացնի։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Սուտ խոսելը միշտ էլ վատ է։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովա Աստված ատում է «ստախոս լեզուն» (Առակներ 6։16, 17)։ Իսրայելին տրված Օրենքի համաձայն՝ լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեին այն անհատի դեմ, ով ստում էր (Ղևտական 19։11, 12)։

Սուտ ասելու պատճառները կարող են տարբեր լինել։ Կա չարամիտ սուտ, որն ասվում է դիմացինին վնասելու համար։ Բայց կա սուտ, որ ասվում է պահի ազդեցության տակ, հավանաբար, պատժից խուսափելու նպատակով կամ ամաչելու պատճառով (Ծննդոց 18։12–15)։ Ինչպես նշվեց, սուտ խոսելը միշտ էլ վատ է, սակայն որոշ դեպքերում սուտ ասելուն պետք է շատ ավելի լուրջ վերաբերվել։ Եթե երեխան սուտ է խոսում, հաշվի առեք նրա տարիքը և ստելու պատճառը։

Պետք է քայլեր ձեռնարկեք, քանի դեռ երեխան փոքր է։ «Կարևոր է, որ երեխաները սովորեն ճիշտն ասել, հատկապես երբ դա դժվար է։ Մարդկանց հետ փոխհարաբերությունները հիմնված են վստահության վրա, իսկ սուտը քայքայում է այդ վստահությունը»,— ասում է Դեյվիդ Ուոլշը իր գրքումa։

Չպետք է խուճապի մատնվեք։ Եթե առաջին անգամ չէ, որ ձեր երեխան սուտ է խոսում, դա դեռ չի նշանակում, որ նա գնալով վատն է դառնում։ Աստվածաշունչն ասում է. «Հիմարությունը կապված է երեխայի սրտին» (Առակներ 22։15)։ Երբեմն այդ «հիմարությունը» դրսևորվում է ստելով. հավանաբար, երեխաները մտածում են, թե դա պատժից խուսափելու հեշտ միջոց է։ Ուստի կարևոր է, որ ճիշտ արձագանքեք նման իրավիճակում։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Փորձեք հասկանալ, թե ինչու է ձեր երեխան ստում։ Գուցե նա վախենում է պատժվելուց կամ չի ցանկանում հիասթափեցնել ձեզ։ Եթե երեխան պատմություններ է հորինում իր ընկերներին տպավորելու համար, հնարավոր է՝ պատճառն այն է, որ նա դեռ շատ փոքր է և չի կարողանում տարբերել իրականությունը երևակայական բաներից։ Եթե հասկանաք, թե ինչու է երեխան ստում, ավելի հեշտ կլինի նրան օգնելը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Կորնթացիներ 13։11։

Երբեմն, հարց տալու փոխարեն, պարզապես հաստատական միտք ասեք։ Հոդվածի սկզբում նկարագրված իրավիճակում մայրը, որն արդեն գիտեր, թե ինչ է տեղի ունեցել, խստորեն հարցրեց երեխային. «Դո՞ւ կոտրեցիր ծաղկամանը»։ Երեխան ստեց՝ թերևս վախենալով, որ մայրը կբարկանա։ Բայց ենթադրենք՝ մեղադրական հարց տալու փոխարեն՝ մայրը պարզապես ասում է. «Վա՜յ, ծաղկամանը կոտրել ես...»։ Հաստատական միտք ասելով՝ մայրը երեխային չի դրդում սուտ ասելու, այլ օգնում է նրան, որ սովորի միշտ ճիշտն ասել։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 3։9։

Գովեք երեխային ճիշտն ասելու համար։ Քանի որ երեխաների բնական ցանկությունն է հաճեցնել ծնողներին, կարող եք լավագույնս օգտագործել դա։ Օգնեք երեխային հստակ հասկանալու, որ ազնվությունը ձեր ընտանիքում շատ կարևոր է, ուստի ակնկալում եք, որ նա միշտ ճիշտ կխոսի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եբրայեցիներ 13։18։

Օգնեք, որ երեխան հասկանա, որ սուտ խոսելով՝ մարդը կորցնում է դիմացինի վստահությունը, և երկար ժամանակ է պետք այն կրկին ձեռք բերելու համար։ Մղեք երեխային լավ վարք դրսևորելու՝ գովելով նրան ամեն անգամ, երբ ճիշտն է ասում։ Օրինակ՝ կարող եք ասել. «Այնքա՜ն եմ ուրախանում, երբ ճիշտն ես ասում»։

Լավ օրինակ եղեք։ Ինչ խոսք, չեք կարող ակնկալել, որ երեխան ճշմարտախոս կլինի, եթե դուք ճշմարտախոս չեք։ Օրինակ՝ գուցե նա տեսնում է, որ, երբ չեք ուզում խոսել որևէ մեկի հետ հեռախոսով, ասում եք՝ «ասա՝ ես տանը չեմ», կամ երբ պարզապես ուզում եք հանգստանալ, ասում եք՝ «հիվանդ եմ, ուզում եմ տանը մնալ»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 3։17։

Օգտագործեք Աստվածաշունչը։ Աստվածաշնչում գրված իրական դեպքերը և գործնական սկզբունքները օգնում են ճշմարտախոս լինելու։ Աստվածաշնչյան սկզբունքները երեխային սովորեցնելու հարցում ձեզ կարող է օգնել «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այդ գրքի 22-րդ գլուխը այսպիսի վերնագիր ունի՝ «Ինչու պետք չէ սուտ խոսել» (այդ գլխից մի հատված բերված է «Գիրք, որը կօգնի ձեր երեխային» շրջանակում)։ «

a «No։ Why Kids—of All Ages—Need to Hear It and Ways Parents Can Say It».

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՐՆԵՐ

  • «Երբ մանուկ էի, մանկան պես էի.... տրամաբանում» (1 Կորնթացիներ 13։11)։

  • «Մի՛ ստեք իրար» (Կողոսացիներ 3։9)։

  • «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։

  • «Վերին իմաստությունը.... առանց կեղծավորության [է]» (Հակոբոս 3։17)։

ԳԻՐՔ, ՈՐԸ ԿՕԳՆԻ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ

«Որքան էլ զգույշ լինես, կարող է այնպես պատահել, որ ինչ-որ բան կոտրես։ Երբ հարցնեն, թե ով է կոտրել, ի՞նչ կպատասխանես. կասե՞ս՝ քույրիկը կամ եղբայրն է արել, թե՞ կձևացնես, իբրև անտեղյակ ես պատահածին.... Անկախ նրանից, թե ինչ ենք արել, եթե սուտ ենք խոսում կամ ասում ենք ճշմարտության միայն մի մասը, դա վատ հետևանքներ է ունենում։ Աստվածաշունչն ասում է. «Ճշմարտությունը խոսեք»։ Այնտեղ նաև գրված է. «Մի՛ ստեք իրար»։ Եհովան միշտ ճշմարտությունն է խոսում և մեզանից ակնկալում է, որ մենք էլ ճշմարտությունը խոսենք (Եփեսացիներ 4։25; Կողոսացիներ 3։9)»։

Հատված՝ «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը