Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g21 № 3 էջ 8–9
  • Ի՞նչ չեն կարող ասել գիտնականները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ չեն կարող ասել գիտնականները
  • 2021 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Սաղմնաբանը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն
    2016 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս է գիտությունը ազդում քո կյանքի վրա
    2015 Դիտարան
  • Ստեղծիչը կարող է իմաստավորել ձեր կյանքը
    1999 Դիտարան
  • Ինչպե՞ս է կյանքն առաջացել
    Այլ նյութեր
Ավելին
2021 Արթնացե՛ք
g21 № 3 էջ 8–9
Դասերից մեկի ժամանակ ուսուցիչը մի քանի ուսանողների հետ քննարկում է անում

Ի՞նչ չեն կարող ասել գիտնականները

Թվում է՝ գիտնականներն արդեն ամբողջությամբ ուսումնասիրել են մեզ հայտնի տիեզերքը։ Սակայն դեռ շատ կարևոր հարցեր կան, որոնց պատասխանները նրանք չեն կարողանում տալ։

Գիտությունը պարզե՞լ է, թե ինչպես են սկիզբ առել տիեզերքը և կյանքը։ Կարճ ասած՝ ոչ։ Ոմանց կարծիքով՝ գիտության ճյուղերից մեկը՝ տիեզերաբանությունը, կարող է բացատրել, թե ինչպես է առաջացել տիեզերքը։ Սակայն Դարթմուտ քոլեջի աստղագիտության պրոֆեսոր Մարսելո Գլեյզերը, ով ագնոստիկ է, այսպես է արտահայտվել. «Մենք առհասարակ ոչինչ էլ չենք պարզել տիեզերքի առաջացման մասին»։

«Սայենս նյուս» ամսագրում կյանքի ծագման մասին նման միտք է նշվում. «Գուցե այդպես էլ չհաջողվի պարզել, թե երկրագնդի վրա իրականում ինչպես է կյանքն առաջացել։ Երկրաբանական նմուշների մեծ մասը, որոնք տեղեկություններ կհայտնեին Երկիր մոլորակի վաղ շրջանի մասին, վաղուց արդեն վերացել են» (Science News)։ Վերը նշված խոսքերը ցույց են տալիս, որ գիտությունը դեռ չի պատասխանել հետևյալ հարցին՝ ինչպե՞ս են առաջացել տիեզերքն ու կյանքը։

Բայց գուցե մտածեք. «Եթե կյանքը երկրի վրա նախագծված է եղել, ո՞վ է նախագծողը»։ Հնարավոր է՝ ձեզ նաև հետաքրքրեն հետևյալ հարցերը. «Եթե գոյություն ունի իմաստուն ու հոգատար Ստեղծիչ, ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ իր ստեղծած մարդիկ տառապեն։ Ինչո՞ւ այսքան շատ կրոններ կան։ Ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ իրեն պաշտող մարդիկ այդքան վատ գործեր անեն»։

Այս հարցերին գիտությունը չի կարող պատասխանել։ Բայց դա չի նշանակում, որ չեք կարող գտնել դրանց տրամաբանական պատասխանները։ Փաստն այն է, որ շատերը Աստվածաշնչից գտել են դրանք։

Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչու են որոշ գիտնականներ, որոնք ուսումնասիրել են Աստվածաշունչը, ասում, որ հավատում են Ստեղծչի գոյությանը, այցելեք jw.org կայք։ Որոնման տողում գրեք «Տեսակետներ կյանքի ծագման մասին» և բացեք համապատասխան տեսաշարը»։

Նրանց համոզել են գիտությունն ու Աստվածաշունչը

Գեորգի Ն. Կոյդան, քիմիկոս

«Իմ աշխատանքը ներառում է մոլեկուլներ «հավաքելը»։ Դա նման է շախմատ խաղալուն։ Պետք է մի քանի քայլ նախապես պլանավորես։ Եթե մի պահ անգամ շեղվես, արածդ ջուրը կընկնի ու մոլեկուլը կկազմալուծվի։ Թեև աշխատանքս բավականին խրթին է, բայց այն շատ պարզ է՝ համեմատած այն հազարավոր քիմիական ռեակցիաների հետ, որոնք տեղի են ունենում բջիջներում՝ բարդ մոլեկուլներ կազմավորելու համար։ Դա մղում է ինձ հավատալ, որ գոյություն ունի Մեծագույն Քիմիկոս՝ Ստեղծիչ։

Երբ ուսումնասիրեցի Աստվածաշունչը, հասկացա, որ այն սովորական գիրք չէ։ Ճիշտ է, Աստվածաշնչի գրությունը ավարտվել է մոտ 2 000 տարի առաջ, բայց դրանում գրվածները այսօր էլ են արդիական։ Օրինակ՝ այն գործնական խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է հարթել խնդիրները ընտանիքում, աշխատավայրում և հարևանների հետ։ Եկել եմ այն եզրակացության, որ այսպիսի օգտակար խրատներ կարող է տալ միայն մեզնից շատ ավելի խելացի և իմաստուն մեկը»։

Յան-Դեր Հսյու, սաղմնաբան

«Սաղմի զարգացման համար բոլոր բջիջները պետք է համագործակցեն իրար հետ, որ նյարդային, մկանային, ոսկրային և այլ հյուսվածքներ կազմավորեն։ Արդյունքում նոր կյանք է ձևավորվում։ Մենք դեռ լիարժեքորեն չենք հասկանում սաղմի զարգացման գործընթացը։ Կարծում եմ՝ կյանքը բանական նախագծող ունի։

Մոր արգանդում սաղմի զարգացման նկարագիրը, որի մասին գրված է Աստվածաշնչում՝ Սաղմոս 139։15, 16 համարներում, իմ կարծիքով՝ լիարժեքորեն համապատասխանում է վերջին տարիների գիտական բացահայտումներին։ Ինչպե՞ս կարող էր այդքան վաղուց նման ճշգրիտ նկարագրություն արձանագրված լինել, եթե այդ խոսքերը Ստեղծի՛չը չհաղորդեր գրողին»։

Դիտեք «Ռոսեո Պիկադո Հերերո։ Քիմիայի ուսուցչուհին պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն» տեսանյութը։ Այս տեսանյութը կարող եք գտնել jw.org կայքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը