Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 35
  • Եհովան տալիս է իր օրենքները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան տալիս է իր օրենքները
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Իսրայելացիները Եհովային խոստում են տալիս
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Աստվածաշնչի գիրք համար 5. 2 Օրենք
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Իմացիր Եհովայի ճանապարհները
    2005 Դիտարան
  • Բոցավառվող թուփը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 35

Պատմություն 35

Եհովան տալիս է իր օրենքները

ԵԳԻՊՏՈՍԸ թողնելուց մոտավորապես երկու ամիս անց իսրայելացիները գալիս են Սինա լեռան մոտ, որը նաև Քորեբ է կոչվում։ Սա հենց այն վայրն է, որտեղ Եհովան բոցավառվող թփի միջից խոսեց Մովսեսի հետ։ Ժողովուրդը իջևանում է այստեղ և մի որոշ ժամանակ մնում է։

Մինչ ժողովուրդը ներքևում սպասում էր, Մովսեսը բարձրանում է սարը։ Այնտեղ՝ սարի գագաթին, Եհովան հայտնում է նրան իր ցանկությունը, այն է՝ հնազանդվել իրեն և դառնալ իր ընտրյալ ժողովուրդը։ Սարից իջնելով՝ Մովսեսն իսրայելացիներին փոխանցում է Եհովայի խոսքերը։ Ժողովուրդը համաձայնվում է հնազանդվել Աստծուն, քանի որ ուզում է դառնալ նրա ժողովուրդը։

Ապա Եհովան արտասովոր մի բան է անում։ Նա լեռան գագաթը սկսում է ծխացնել և ուժեղ որոտ է առաջ բերում ու խոսում է ժողովրդի հետ՝ ասելով. «Ես եմ Եհովան, ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսից»։ Այնուհետև հետևյալ պատվերն է տալիս. «Ինձանից բացի ուրիշ աստվածների չպաշտե՛ք»։

Աստված իսրայելացիներին տալիս է նաև ինը ուրիշ պատվիրաններ, այսինքն՝ օրենքներ։ Մարդիկ շատ են վախենում և ասում են Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, քանզի եթե Աստված խոսի, վախենում ենք, որ մեռնենք»։

Ավելի ուշ Եհովան պատվիրում է Մովսեսին. «Ելի՛ր սարը, ինձ մոտ։ Ես քեզ երկու տափակ քարեր կտամ, որոնց վրա գրված են այն օրենքները, որոնք ցանկանում եմ, որ ժողովուրդը պահի»։ Ուստի Մովսեսը կրկին սարն է բարձրանում։ 40 օր ու 40 գիշեր նա մնում է այնտեղ։

Աստված շա՜տ օրենքներ է տալիս իր ժողովրդին։ Մովսեսը գրի է առնում դրանք։ Եհովան Մովսեսին տալիս է նաև երկու տափակ քարեր։ Դրանց վրա նա անձամբ գրել է այն 10 օրենքները, որոնք մինչ այդ հաղորդել էր ժողովրդին։ Դրանք կոչվում են Տասը պատվիրաններ։

Տասը պատվիրանները կարևոր օրենքներ են։ Բայց քիչ կարևոր չեն նաև Աստծու՝ իսրայելացիներին տված մյուս բազմաթիվ օրենքները։ Ահա թե ինչպես է հնչում այդ օրենքներից մեկը. «Քո Եհովա Աստծուն պիտի սիրես քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով ու ամբողջ ուժով»։ Իսկ մյուսը՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»։ Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ասաց, որ սրանք այն մեծագույն օրենքներն են, որոնք Եհովան տվել էր իր ժողովրդին՝ Իսրայելին։ Հետագայում մենք դեռ շատ բաներ կիմանանք Աստծու Որդու և նրա ուսուցումների մասին։

Ելից 19։1–25; 20։1–21; 24։12–18; 31։18; Բ Օրինաց 6։4–6; Ղեւտացոց 19։18; Մատթէոս 22։36–40։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը