Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 23 էջ 60–էջ 61 պարբ. 4
  • Իսրայելացիները Եհովային խոստում են տալիս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իսրայելացիները Եհովային խոստում են տալիս
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան տալիս է իր օրենքները
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Իմացիր Եհովայի ճանապարհները
    2005 Դիտարան
  • Նրանք չեն պահում իրենց խոստումը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Վառվող թուփը
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 23 էջ 60–էջ 61 պարբ. 4
Իսրայելացիները կանգնած են Սինա լեռան ստորոտում

ԴԱՍ 23

Իսրայելացիները Եհովային խոստում են տալիս

Եգիպտոսից դուրս գալուց մոտ երկու ամիս անց իսրայելացիները եկան Սինա լեռան մոտ և ճամբար դրեցին այնտեղ։ Եհովան կանչեց Մովսեսին, և նա բարձրացավ լեռը։ Աստված ասաց նրան. «Ես փրկեցի իսրայելացիներին։ Եթե նրանք լսեն ինձ ու պահեն իմ օրենքները, կդառնան իմ հատուկ ժողովուրդը»։ Մովսեսը վերադարձավ ու իսրայելացիներին պատմեց Եհովայի ասածները։ Ի՞նչ պատասխանեցին նրանք։ «Եհովայի բոլոր ասածները կանենք»,– ասաց ժողովուրդը։

Մովսեսը նորից բարձրացավ լեռը։ Այնտեղ Եհովան ասաց նրան. «Երեք օրից ես կխոսեմ ձեզ հետ։ Զգուշացրու ժողովրդին, որ չփորձի մոտենալ Սինա լեռանը»։ Մովսեսն իջավ և իսրայելացիներին ասաց, որ պատրաստվեն լսելու Եհովային։

Իսրայելացիները կայծակներ ու մի մութ ամպ են տեսնում Սինա լեռան վրա

Երրորդ օրը կայծակներ եղան, ու մի մութ ամպ հայտնվեց լեռան վրա։ Իսրայելացիները ուժեղ որոտի և եղջյուրի ձայն լսեցին։ Հետո Եհովան կրակի մեջ իջավ լեռան վրա։ Ժողովուրդն այնքան վախեցավ, որ սկսեց դողալ։ Ամբողջ լեռը ցնցվում էր ու ծխի մեջ էր։ Եղջյուրի ձայնը ավելի ու ավելի էր բարձրանում։ Հետո Աստված ասաց. «Ես Եհովան եմ։ Ուրիշ աստվածներ չունենաք»։

Մովսեսը նորից բարձրացավ լեռը, ու Եհովան ժողովրդի համար օրենքներ տվեց այն մասին, թե ինչպես նա պետք է ծառայի իրեն և թե ինչպես պետք է վարվի։ Մովսեսը գրեց օրենքները, հետո կարդաց դրանք իսրայելացիների համար։ Նրանք էլ խոստացան. «Եհովայի բոլոր ասածները կանենք»։ Այո՛, նրանք խոստում տվեցին Աստծուն։ Սակայն պահեցի՞ն այն։

«Սիրեք ձեր Աստված Եհովային ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով և ձեր ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37)։

Հարցեր։ Ի՞նչ տեղի ունեցավ Սինա լեռան մոտ։ Ի՞նչ խոստում տվեցին իսրայելացիները։

Ելք 19։1-20։21; 24։1-8; 2 Օրենք 7։6-9; Նեեմիա 9։13, 14

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը