Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 89
  • Հիսուսը մաքրում է տաճարը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը մաքրում է տաճարը
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսը մաքրում է տաճարը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նախանձախնդրություն Եհովայի երկրպագության հանդեպ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսի նախանձախնդրությունը ճշմարիտ երկրպագության հանդեպ
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Կենդանիներ
    2015 Արթնացե՛ք
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 89

Պատմություն 89

Հիսուսը մաքրում է տաճարը

Ի՜ՆՉ զայրացած տեսք ունի Հիսուսն այս պահին։ Գիտե՞ս, թե ինչու։ Պատճառն Աստծու՝ Երուսաղեմի տաճարում գտնվող այս մարդկանց ագահությունն է։ Նրանք փորձում են շատ դրամ կորզել այն մարդկանցից, որոնք այստեղ են եկել Աստծուն երկրպագելու համար։

Տեսնո՞ւմ ես հեռվում գտնվող մատղաշ ցուլերին, ոչխարներին ու աղավնիներին։ Այս մարդիկ այդ կենդանիներին վաճառում են հենց տաճարում։ Գիտե՞ս, թե ինչու. որովհետև Աստծուն զոհաբերություն մատուցելու համար իսրայելացիներին կենդանիներ ու թռչուններ են հարկավոր։

Աստծու օրենքում գրված էր, որ երբ իսրայելացիներից մեկը սխալ գործեր, նա պետք է Աստծուն զոհ մատուցեր։ Բացի դրանից ուրիշ դեպքեր էլ կային, երբ պետք է զոհաբերություններ արվեին։ Իսկ իսրայելացին այդ անելու համար որտեղի՞ց կարող էր թռչուններ ու կենդանիներ ձեռք բերել։

Իսրայելացիներից ոմանք իրենց սեփական թռչուններն ու կենդանիներն ունեին և կարող էին դրանք զոհաբերել։ Բայց շատերը դրանցից զուրկ էին։ Ուրիշներն էլ այնքան հեռու էին ապրում Երուսաղեմից, որ ուղղակի չէին կարող կենդանուն իրենց հետ բերել տաճար։ Այսպիսով՝ ժողովուրդը գալիս էր ու այստեղ գնում պետք եղած կենդանիներն ու թռչունները։ Բայց վաճառականները խաբում էին ժողովրդին՝ նրանցից չափից ավելի մեծ գումար կորզելով։ Եվ բացի այդ, նրանք առևտրով չպետք է զբաղվեին հենց Աստծու տաճարում։

Ահա թե ինչու է Հիսուսը զայրացած շրջում այս մարդկանց սեղաններն ու ցրիվ տալիս նրանց դրամները։ Նաև պարաններից մտրակ է սարքում ու բոլոր կենդանիներին տաճարից դուրս քշում։ Իսկ աղավնիներ վաճառող մարդկանց պատվիրում է. «Դո՛ւրս հանեք դրանք այստեղից։ Իմ Հոր տունը առևտրի տուն մի՛ շինեք»։

Այդ ժամանակ Հիսուսի հետ միասին Երուսաղեմի տաճարում են գտնվում նաև նրա հետևորդներից ոմանք։ Նրանք զարմանում են՝ տեսնելով, թե ինչեր է անում Հիսուսը։ Ավելի ուշ նրանք մտաբերում են Գրություններում գրված այն խոսքերը, որոնք Աստծու Որդու մասին ասում են. «Աստծու տան հանդեպ սերը կրակի պես կվառվի նրա մեջ»։

Երուսաղեմում, Պասեքի տոնի ժամանակ, Հիսուսը շատ հրաշքներ է գործում։ Այնուհետև նա թողնում է Հրեաստանը և ճանապարհ ընկնում դեպի Գալիլեա։ Ճանապարհին նա անցնում է Սամարիայի միջով։ Հաջորդ գլխում կտեսնենք, թե այնտեղ ի՛նչ է տեղի ունենում։

Յովհաննէս 2։13–25; 4։3, 4։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը